Մասնակից:77SARMER/Ավազարկղ10
Խմելու ձողիկը մի պարագա է, որը նախատեսված է ըմպելիքի պարունակությունը բերանին հասցնելու համար։ Ձողիկները սովորաբար պատրաստվում են պլաստմասսայից, սակայն բնապահպանական խնդիրները և նոր կարգավորումները հանգեցրել են բազմակի օգտագործման և կենսաքայքայվող ձողիկների աճին։ Այս ձողիկները հաճախ պատրաստվում են սիլիկոնից, ստվարաթղթից կամ մետաղից։ Ձողիկը օգտագործվում է՝ մի ծայրը բերանի մեջ դնելով, իսկ մյուսը՝ ըմպելիքի մեջ։ Ներծծելով, մարդու բերանում օդի ճնշումը իջնում է, ինչի արդյունքում մթնոլորտային ճնշումը ստիպում է, որ հեղուկը ձողիկի միջով հասնի բերանին։ Խմելու ձողիկները կարող են լինել ուղիղ կամ ունենալ անկյունով կարգավորվող փչովի հատված։ Խմելու ձողիկները պատմականորեն նախատեսված են եղել որպես մեկանգամյա օգտագործման արտադրանք, և մի շարք երկրներ, մարզեր և քաղաքապետարաններ արգելել են մեկանգամյա օգտագործման պլաստմասսե ձողիկները՝ պլաստիկ աղտոտումը նվազեցնելու համար։ Բացի այդ, որոշ ընկերություններ նույնիսկ կամովին արգելել կամ կրճատել են իրենց տարածքից բաշխված պլաստիկ ձողիկների քանակը։
Պատմություն
խմբագրելՎաղ օրնակներ
խմբագրելԱռաջին հայտնի ձողիկները պատրաստվել են շումերների կողմից, և օգտագործվել են գարեջուր խմելու համար,[1] հավանաբար ֆերմենտացիայի ամբողջական կողմնակի արտադրանքից խուսափելու համար, որ մնում է հատակին։[2][3] Գոյություն ունեցող ամենահին խմելու ձողիկը, որը հայտնաբերվել է մ․թ․ա․ 3000 թվականին՝ շումերական դամբարանում, ոսկե խողովակ էր, որը փորագրված էր թանկարժեք կապույտ քարով։[1] Մի քանի հարյուր տարի արգենտինացիները և նրանց հարևանները, օգտագործել են «բոմբիլլա» կոչվող նման մի մետաղական հարմարանք (թեյ խմելու համար), որը և՛ որպես ձողիկ էր գործում, և՛ որպես մաղ։[1] 1800-ականներին, տարեկանի խոտից պատրաստված ձողիկները նորաձևության մեջ մտան, քանի որ դրանք էժան ու փափուկ էին, բայց դրանք անհաջող հակում ունեին հալվելու, երբ դրվում էին հեղուկի մեջ։[1]
1888 թվականին ամերիկացի Մարվին Չ․ Սթոունը արտոնագիր տվեց թղթից պատրաստված ժամանակակից թղթե ձողիկներին, որ ուշադրություն դարձվի տարեկանի խոտից պատրաստված ձողիկների թերություններին։[4] Նրա մոտ այս գաղափարն առաջացավ մի շոգ օր՝ Վաշինգտոնում(Կոլումբիայի շրջան)՝ անանուխի հյութ խմելիս։[5][6][7] Տարեկանի համը խառնվում էր խմիչքին և խոտի համ էր տալիս դրան, ինչը նրա համար այդքան էլ հաճելի չէր։[1] Նա թուղթ փաթաթեց մատիտի շուրջը, որպեսզի բարակ խողովակ ստեղծի, սահեցրեց մատը մի ծայրից, և շերտերի արանքում սոսնձեց։[1] Ավելի ուշ նա մաքրեց այն՝ կառուցելով մի մեքենա, որը թղթի արտաքին մասը մոմով էր ծածկելու՝ այն միասին պահելու համար, այնպես, որ սոսինձը չլուծվի բուրբոնի մեջ։[1][8][9]
Հին թղթե ձողիկները ունեցել են նեղ տրամաաչափ, որը նման էր այն ժամանակ սովորական օգտագործման ենթակա խոտի ցողուններին։ Ընդունված էր օգտագործել դրանցից երկուսը՝ նվազեցնելու ջանքերը, որ պահանջվում էր յուրաքանչյուր կում անելու համար։
Զանգվածային արտադրություն
խմբագրելՊլաստիկ ձողիկները լայն տարածում գտան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Դրանց արտադրության մեջ օգտագործվող նյութերն էժան էին, իսկ դրանց ուղեկցող ռեստորանային ուղեվարձի տեսակները դարձել էին ավելի մատչելի և սիրված։[10]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Thompson, Derek (22 November 2011). «The Amazing History and the Strange Invention of the Bendy Straw». The Atlantic.
- ↑ Maeir, Aren M.; Garfinkel, Yosef (2013). «Bone and Metal Straw-tip Beer-strainers from the Ancient Near East». Levant. 24: 218–223. doi:10.1179/007589192790220793.
- ↑ Homan, Michael (2004). «Beer and Its Drinkers: An Ancient Near Eastern Love Story». Near Eastern Archaeology. 67 (2): 84–95. doi:10.2307/4132364. JSTOR 4132364. S2CID 162357890.
- ↑ US 375962, Stone, Marvin, "Artificial straw", issued 1888
- ↑ Hollander, Catherine. «A Brief History of the Straw». bonappetit.com. Վերցված է 6 August 2018-ին.
- ↑ «The Backlash Against Plastic Straws Is Spreading. Here's How They Got So Popular in the First Place». Time. Վերցված է 6 August 2018-ին.
- ↑ «A Brief History of the Modern-Day Straw, the World's Most Wasteful Commodity». atlasobscura.com. 7 July 2017. Վերցված է 6 August 2018-ին.
- ↑ «Honestly, Who Likes Paper Straws?». esquire.com. 23 March 2017. Վերցված է 6 August 2018-ին.
- ↑ http://www.youngscientist.com.au/wp-content/uploads/2017/02/Year-5_Straws-that-Stay_YSA.pdf Year 5 – Straws that Stay
- ↑ «The Backlash Against Plastic Straws Is Spreading. Here's How They Got So Popular in the First Place». Time (անգլերեն). Վերցված է 3 December 2018-ին.