Նշան Մանուչարյան «Ժողովրդական երգիչ 4» հեռուստատեսային նախագծի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 2-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 1994 թվականին ընդունվել Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոց: 1999 թվականին սովորել է Դիլիջանի երաժշտական դպրոցի շվիի բաժինը, ավարտել է 2004 թվականին: 2005 թվականին ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական պետական քոլեջի վոկալ-երգեցողության բաժին, դրա հետ մեկտեղ երգել է Նազանի անսամբլում որպես մենակատար, նույն թվականին զորակոչվել բանակ։ Հետագայում շարունակել ուսումը: 2008 թվականին ընդունվել է Հավասու անսամբլ: 2009 թվականին մասնակցել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված միջազգային և հանրապետական մրցույթի փառատոնին, և արժանացել 1-ին կարգի դափնեկրի կոչմանը: 2010 թվականին ընդունվել է աշխատանքի հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլ, որպես մենակատար: