ՉՈՒՍՈԿ խմբագրել

Չուսոկը(կոր. 추석,秋夕, բառացի`աշնանային երեկո) կորեական ազգային տոն է: Համարվում է Բերքահավաքի տոն: Նշվում է 8-րդ լուսնային ամսվա 15-րդ օրը: Հարավային Կորեայում Չուսոկի օրը,ինչպես նաև նրան նախորդող ու հաջորդող օրերը համարվում են ոչ աշխատանքային: Տոնն առաջացել է Սիլլա դարաշրջանում: Նախկինում այն անվանվել է «Գաբե»: Այս օրը կորեացիները տուրք են մատուցում իրենց նախնիներին,որը կոչվում է «Չարյե»: Կորեացիները այս տոնին նախապատրաստվում են շաբաթներ շարունակ `գնելով տարբեր նվերներ և ուտելիքներ: Չուսոկին բոլորը վերադառնում են իրենց ծննդավայր` նշելու ընտանիքի և մտերիմ հարազատների հետ: Վաղ առավոտյան կորեացիները սեղանը զարդարում են զանազան ուտեստներով և խմիչքներով: Բրինձը և ապուրը դրվում է սեղանի հարավային մասում,մրգերն ու բանջարեղենը` հյուսիսային մասում: Կենտրոնում դրվում է գլխավոր ուտեստները,իսկ արևելյան մասում` խմիչքները:


Պատմություն խմբագրել

Ըստ լեգենդի` տոնի հիմնադիրը եղել է Կորեայի կառավարիչ Յուրի-Իսըգաման(Մ. թ․ ա․ 25-56թթ. ): Մի անգամ ` մահացածների հիշատակի օրը նա որոշեց մրցույթ կազմակերպել դերձակների,ջուլհակների և գորգագործների միջև,բացահայտելու վերջիններիս հմտությունը: Հաղթողները որոշվել են 8-րդ լուսնային ամսվա 15-րդ օրը: Ի վերջո հաղթողները արժանացան զանազան նվերների:Այս գաղափարը այնքան հետաքրքրեց և դուր եկավ մարդկանց,որ կառավարիչը որոշեց այն վերածել տոնի:

Ուտեստները խմբագրել

  • Սոնգփյոն (կոր.송편 松편,松餠)−պատրաստվում է տոկից: Միջուկում լցվում է բրինձ,չամիչ,մեղր: Ինչպես նաև օգտագործում են եղևնու տերևներ:
  • Հանգվա (կոր.한과, 조과, 韓菓,漢菓)−պատրաստվում է ալյուրից,շաքարավազից,ձգվող կոնֆետներից և արմատներից:
  • Չաբչէ (կոր.잡채)−պատրաստվում է բանջարեղենից (սպանախ,գաղար,վարունգ),տափանցիկ լապշաներից,տավարի մսից և նուդլից (կարտոֆիլի լապշա):
  • Փուլգոգի (կոր.불고기)−պատրաստվում է տավարի մսից,որը տապակում են և խառնում համեմունքներով

Տոնի ամսաթվերը խմբագրել

  • 2015 թվական - սեպտեմբերի 27
  • 2016 թվական - սեպտեմբերի 15
  • 2017 թվական - հոկտեմբերի 4
  • 2018 թվական - սեպտեմբերի 24

'Խաղերն ու պարերը խմբագրել

Չուսոկին խաղում են «Շիրըմ» խաղը և «Քանգանգսուլլե» պարը ,որը պարում են միայն կանայք: