Մասնակից:Ֆիզիկոս/Ավազարկղ
Կոմպակտ ֆլուորեսցենտիկ լամպեր
խմբագրելԿոմպակտ ֆլուորեսցենտիկ լամպը(CFL) կամ որ նույնն է կոմպակտ ֆլուորեսցենտիկ լույսը, էներգախնայող լույս է, կամ խողովակ, որը ստեղծվել է փոխարինելու շիկացման լամպին. որոշ տիպեր հարմարեցվել են շիկացման լամպերի համար օգտագործվող սեղմակներին: Խողովակը ծռված է կամ ծալված, հարմարեցված շիկացման լամպի տեսքին, և լամպի հիմքում էլեկտրոնային բալլաստն է: Համեմատած ընդհանուր շիկացման լամպերի տված լույսի քանակին, CFL-ները օգտագործում են էլ. հոսանքի մեկ-հինգերորդից մինչև մեկ-երրորդը և դիմանում են ութից տասնհինգ անգամ ավելի երկար: CFL-ի գինն ավելի բարձր է, բայց կարող է հինգ անգամ կրճատել հոսանքի ծախսը: Նման մյուս ֆլուորեսցենտիկ լամպերին, CFL-ները պարունակում են թունավոր սնդիկ, որը բարդացնում է նրանց տեղավորումը: Շատ երկրներում կառավարությունները արգելել են CFL-ների սովորական աղբարկղ նետումը: Այս երկրները մշակել են հատուկ ծրագիր CFL-ների և այլ վտանգավոր թափոնների համար:Սնդիկի ատոմները գրգռված վիճակում ճառագայթում են ուլտրամանուշակագույն լույս, երբ ատոմները վերադառնում են ավելի ցածր էներգետիկ մակարդակ, այդ ճառագայթված ուլտրամանուշակագույն լույսը փոխարկվում է տեսանելի լույսի, երբ այն հարվածում է լամպի երեսպատմանը:
Պատմություն
խմբագրելԺամանակակից ֆլուորեսցենտիկ լամպերի նախնին ստեղծվել է 1890-ական թվականներին Պետրոս Կուպեր Հեուիթի կողմից,որն օգտագործվել է լուսանկարչական ստուդիաներում և գործարաններում: 1927-ին Էդմանդ Գերմերը, Ֆրիդրիխ Մեյերը և Հանս Սպեները արտոնագրեցին մեծ ճնշման գոլորշով լամպ: Ավելի ուշ Գեվորգ Ինմանը Միացավ General Electric-ին ստեղծելու պրակտիկ ֆլուորեսցենտիկ լամպ: Շրջանաձև և U տեսք ունեցող լամպերը մշակվում էին ֆլուորեսցենտիկ լամպերի սեղմակների երկարությունը փոքրացնելու համար: CFL-ի պարույրը ստեղծվել է 1976թ.-ին, General Electric-ի ինժեներ Էդվարդ Հեմմերի կողմից:
Արտաքինը
խմբագրելԿան երկու տիպի CFL-ներ` ինտեգրված և ոչ ինտեգրված լամպեր: Ինտեգրված լամպերը միավորում են խողովակը և բալլաստը: Սրանք գնորդներին թույլ են տալիս իրենց շիկացման լամպերը հեշտորեն փոխարինել իրենցով` խոսքը սեղմակների մասին է: Ոչ ինտեգրված CFL-ների բալլաստը մշտապես տեղակայված է լուսատուի ներսում և միայն իր կյանքի վերջում լամպն է փոխում իր ձևը: CFL-ները ունեն երկու կարևոր բաղադրիչ` մագնիսական կամ էլեկտրոնային բալլաստ և գազով լցված խողովակ(այրիչ):