Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ14
Ժանր | մյուզիքլ, ֆենտեզի |
---|---|
Ռեժիսոր | Ջեմմի Միտչել |
Սցենարիստ | Կրեյգ Գերբեր |
Պրոդյուսեր | Կրեյգ Գերբեր, Ջեմմի Միտչել, Կլեյն Ռենֆրո |
Երաժշտություն | Կևին Կլիշ |
Երկիր | |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 90 րոպե |
disneyinternational.com |
«Արքայադուստր Սոֆիա. Արքայադստրեր պատմությունը» (անգլ.՝ «Sofia the First. Once Upon a Princess»), անիմացիոն լիամետրաժ համակարգչային ֆիլմ, նկարահանված Ուոլտ Դիսնեյ ընկերության ստուդիայի կողմից 2012 թվականին:
Սյուժե
խմբագրելՇատ տարիներ առաջ «Հրաշակերտ» հեքիաթային թագավորությունում ապրում էր մի փոքրիկ աղջիկ, որի անունը Սոֆիա էր: Սոֆիան վարում էր սովորական կյանք, աշխատում էր փոքրիկ կրպակում իր մայրիկի՝ Միրանդայի հետ: Եվ մի անգամ թագավոր Ռոնալդ 2-րդը հրավիրում է իր դղյակը, նրան պետք էր մի զույգ թագավորական չստիկներ: Սոֆիան իր մայրիկի հետ ժամանեց դղյակ. Սոֆիան անհանգստանում էր այդ հանդիպման պատճառով: Միրանդան չստիկները հագցրեց թագավորին, թագավորի սրտով էր թե՛ Միրանդան, թե՛ չստիկները: Շուտով թագավոր Ռոնալդն ամուսնացավ Միրանդայի հետ: Դրանից հետո Սոֆիան սկսում է նոր կյանք: Շուտով Սոֆիան պետք էր դառնա արքայադուստր, բայց մինչ արքայադուստր դառնալը նա պետք էր սովորեր թագավորական կյանքին, չէ որ թագավոր Ռոնալդը պարահանդես էր կազմակերպել նրա պատվին: Կկարողանա Սաֆիան հաղթահարել այդ ամենը և արդյո՞ք ընտանիքի բոլոր անդամները կընդունեն նրան: Սոֆիան ծանոթանում է թագավորի որդու՝ Ջեյմսի և դստեր՝ Էմբերի հետ նաև իմանում է, որ նրանք ունեն կախարդ՝ Սեդրիկը: Սկզբից նրա համար դժվար էր հարմարվել այդ կյանքին, բայց հետո արդեն ամեն ինչին հարմարվեց: Սոֆիան ընկնում է թագավորական ակադեմիա, որտեղ ծանոթանում է շատերի հետ և բոլորը նրան հավանում են: Այդ ամենը հունից հանում է խորթ քրոջը՝ Էմբերին, որը սովոր էր ամբողջ ուշադրություն իր վրա վերցնել: Մտածելով, որ նրան սկսել են ավելի քիչ սիրել, Էմբերը որոշում է այնպիսի մի բան անել, որ Սոֆիան իրեն վատ զգա բոլորի առջև: Սկսբից նա սկսեց քննարկել նրան ուրիշ արքայադստրերի հետ, շուտով նա ստիպում է Ջեյմսին Սոֆիային այնպես քշել ճաճանակով, որ արքայադուստրը նետվում է շատրվանից և շուտով Էմբերը տալիս է նրան իր վազող կոշիկները պարի դասի համար, որի պատճառով Սոֆիան վալս պարել չսովորեց, որը պետք էր երեկոյան պարահանդեսին: Եվ վերջում բոլորը նեղանում են Էմբերից նույնիսկ իր եղբայր Ջեյմս, իսկ Սոֆիան, որպեսզի պարահանդեսին անպատրաստ չներկայանա նա գնում է Սեդրիկի մոտ և Սեդրիկն օգնում է նրան կախարդանքով: Բայց Սեդրիկը պարզվում է, որ այդքան էլ բարի չէ: Նա վաղուց էր տեսել Ավալորայի թալիսմանը Սոֆիայի վրա, որը նրան նվիրել էր թագավոր Ռոնալադը, որն էլ իր մեջ մեծ հզորություն ուներ: Պարի կախարդանքի փոխարեն նա նրան տալիս է կախարդանք, որը կքննեցնի բոլորին, այդ ամենը նա արեց թալիսմանը ստանալու համար: Սակայն այդ հիմար կախարդը մոռանում է, որ կախարդանքը ազդում է նրա վրա ևս և նա նույնպես քնում է: Հիմա Սոֆիան բոլորովին հուզված էր, բայց նրա արդյունքները ընկան նրա թալիսմանի վրա և հայտնվեց Մոխրոտիկը, որն էլ խորհուրդ է տվեց հաշտվել Էմբերի հետ, որն էլ միակն էր, որ չէր եկել պարահանդեսին դրա համար էլ նա կախարդված չէր: Սոֆիան ցույց է տալիս, թե ինչի է հասել կախարդանքը, իսկ Էմբերը հասկանալով իր սխալը ներեղություն է խնդրում Սոֆիայից: Միասնական ուժերով նրանք մտնում են Սեդրիկի սենյակը և գտնում են այդ կախարդանքը, որը բոլորին կարթնացնի քնից: Շուտով բոլորը արթնացան և Էմբերի օգնությամբ Սոֆիան կարողացավ պարել վալս իր նոր հայրիկի հետ և բոլորը սիրեցին Սոֆիային:
Հնչյունավորողներ
խմբագրել- Արիել Ուինտեր, Սոֆիա
- Դարսի Ռոուզ Բիրնս, Էմբեր
- Սառա Ռամերես, թագուհի Միրանդա
- Թրեվիս Ուիլլինհեմ, Թագավոր Ռոնալդ
- Զակ Կալիսոն, արքայազն Ջեյմս
- Թրեսս Մակնիլ, Մերիվեզա
- Ռասսի Թեյլոր, Ֆաունա
- Բառբարա Դիրիկսոն, Ֆլորա
- Ջեսսի Հարնել, Սեդրիկ
- Ջենիֆեր Հեյլ, Մոխրոտիկ
- Ուէյն Բրեդի, Կլեվեր
- Ջիմ Կամմինգս, Բժիշկ Պոպով
Արտաքին հղումներ
խմբագրել- Sofia the First: Once Upon a Princess անգլ.՝ Internet Movie Database կայքէջում:
- Արքայազն Ջեյմսի հատուկ ռուսական էջ: