Մասնակից:Օլգա Հովհաննիսյան/Ավազարկղ

Խճանկար, (ֆր․ mosaïque, իտ․ mosaico, լատ․ (opus) musivum-( մուսաներին նվիրված ստեղծագործություն), տարբեր ոճերի դեկորատիվ կիրառական և հուշարձանային արվեստ, որի ստեղծումը ենթադրում է պատկերի ձևավորում, տարբեր գույների քարերի, կապտապակու, կերամիկական սալիկների և այլ նյութերի համադրման, հավաքման և մակերևույթին (որպես կանոն՝ հարթ) ամրացման միջոցով։

Պատմություն խմբագրել

Հին Արևելք խմբագրել

Խճանկարի պատմությունը գալիս է դեռևս մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի 2-րդ կեսից, ժամանակաշրջան, որով թվագրվում է Միջագետքի շումերական քաղաքների ամրոցների և վանքերի կառուցումը։

Խճանկարը բաղկացած էր 8-10 սմ․ երկարությամբ և 1,8 սմ լայնությամբ թրծած կավի գլանաձև ձողիկներից («կեռագծեր»), որոնք դրվում էին կավե լուծույթի մեջ։ Պատկերները ձևավորվում էին գլանների ծայրերից, որոնք սովորաբար ներկվում էին կարմիր, սև և սպիտակ գույներով։ Կիրառվում էին երկրաչափական պատկերներ՝ շեղանկյուն և եռանկյուն։

Կեղևավորման տեխնիկայի կամ անտիկ շրջանում խժանկար անունը ստացած opus sectile, ավելի ուշ մշակվել է ֆլորենսիական խճանկարի, կարելի է համարել արհեստածին,պայմանականորեն անվանված «Штандартом из ура» (մ․թ․ա 2600-2400թթ․)։

Մ․թ․ա 8-րդ դարին են վերագրվում չհղկված գլաքարից խճանկարի ստացման տեխնիկաները, որը դարձել է խճանկարի տեխնիկայի զարգացման փուլերից մեկը և իր անկման շրջանում հռոմեացիների կողմից ծաղրանքով անվանվել է opus barbaricum:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են քանդակազարդ գլաքարե հատակներ Ալթին-տեպե (արևելյան Անատոլիա) և ամրոցներ Արսլան-տաշեյում (Ասորեստան), սակայն ամենահարուստ հուշարձանը համարվում է Գորդիոնի գլաքարային խճանկարները։

Անտիկ շրջան խմբագրել

Չհղկված գլաքարից ստացված առաջին խճանկարները գտնվել են Կորինֆում և ժամանակագրված են մ․թ․ա․ 5-րդ դարում։ Այն մարդկանց, կենդանիների, առասպելական երևույթների շրջագծային պատկերներն է՝ ձևավորված երկրաչափական և բուսական զարդարանքով, հիմնականում սև և սպիտակ, ոճային առումով մոտ է սափորանկարչությանը: