Մասնակից:Քնարիկ Միրզոյան/Ավազարկղ

1848թ. ապրիլի 2-ի լուսաբացին հայ ականավոր գրող, հրապարակախոս Խաչատուր Աբովյանը դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել։ Ըստ Աբովյանի hարազատների, դասընկեր Ա. Արարատյանի, աշակերտ Վ. Խուդաբաշյանի, երկրաբան Հ. Աբիխի և այլոց վարկածի՝ նա սպանվել է այլազգիների կողմից։ Աբովյանի անհետացման հանգամանքները ոստիկանությունը չի կարողանում պարզել։ Հետաքննությունը մտնում է փակուղի փաստերի բացակայության կամ կաշառքի պատճառով։ Իսկ մայիսի սկզբին Արաքսի ափին՝ Խոր Վիրապի մոտ, գտնվում է Աբովյանի կոշիկը՝ կողքն էլ մի կմախք, որը, պարզվում է, պատկանում է ոչ թե տղամարդու, այլ 15-ամյա կնոջ։[1] Աբովյանի ընտանիքի խնամակալ Ստ. Վեքիլովը կաշառված էր թուրքերից, որի ապացույցը տալիս է 1848թ. դեկտեմբերին գրված մի վավերագիր։ Համաձայն այդ փաստաթղթի՝ Վեքիլովը խորամանկությամբ կարճում է Շաֆի բեգի (նա Աբովյանին վաղուց պարտք էր 350 ռուբլի արծաթով) մասին Երևանի գավառական դատարանում և ոստիկանության կողմից հետաքննվող գործը, որի ընթացքում կարող էին պարզվել Աբովյանի սպանության հանգամանքները, և նվազեցնում պարտքի չափը՝ 350 ռ. փոխարեն 150 ռ., որի վճարումը ևս հետաձգվում է։ Աբովյանի սպանության պատասխանատուն ժամանակի հայկական իրականությունն է։<ref> 161 տարի առաջ ապրիլի 2-ին անհետացել է Խաչատուր Աբովյանը: