Մասնակից:Տաթև Ապարան/Ավազարկղ

XII.Գրականությունը

Իրանի  հին և մասնավորապես միջնադարյան գրականությունը իրանական խմբի լեզուներով խոսող ժողովուրդների (պարսիկ, տաջիկ, աֆղան, քուրդ են), մի շարք թուրքալեզու ժողովուրդների (ուզբեկ, թուրքմեն, ադրբեջանցի, թուրք) և Հինդուստանի որոշ ժողովուրդների սեփականությունն է: Դասական շրջանի Իրանի  գրականությունը (IX—XV դդ.) հաճախ կոչուվմ են պարսկատաջիկական: Հին պարսկերենով պահպանված հուշարձաններում («Ավեստա», աքեմենյան սեպագիր արձանագրություններ) առկա են չափածո խոսքի, հերոսական էպոսի և թագավորական ժամանակագրությունների տարրեր: Սասանյան շրջանին են վերաբերում մեզ չհասած «խվաթայ նամակ» («Գիրք թագավորացա) դինաստիական ժամանակագրությունը, «Ասորական ծառ», «Զարերի որդու հիշատակարանը», «Արտաշիր Փափաքանի արարքները» էպիկական ասքերը, «Քալիլե և Դիմնե» խրատական ժողովածուն և այլ հուշարձաններ: Երբ արաբները նվաճեցին Իրանը և այն մտավ խալիֆայության կազմի մեջ (VII դ.), գրականության հիմնական լեզուն դարձավ արաբերենը, որով թարգմանվեցին պահլավական գրականության որոշ երկեր: IX դ. Միջին Ասիայում և խորասանում արաբալեզու գրականության կողքին զարգացել է ֆարսի լեզվով պոեզիան Հանզալե Բադղիսի, Ֆիրուզ Մաշրիղի, (Աբու Դուր գանի): Դրական պարսկերենը և Իրանի  դասական պոեզիայի հիմնական ժանրերը (ռուբայի, գազել, քասիդ, մասնավի, քիթա) վերջնականապես ձևավորվել են Ռուդաքիի (մահացել է 941) ու նրա սերնդի՝ X դ. 1-ին կեսի բանաստեղծների գործերում: Ֆիրդուսու (մոտ 940-1020) «Շահնամե»-ով ամբողջացել են X դ. կեսից սկսած չափածո էպիկական ժողովածուներ ստեղծելու փորձերը: X դ. 2-րդ կեսից ֆարսին գրական լեզու է դարձել նաև Իրանի արևմուտքում: XI դ. Իրանի գրականության մեջ զարգացել է ներբողագրական պոեզիան (Ֆառոխի, մահացել է 1038, Ունսուրի, մահացել է 1039, Մանուչահրի, մահացել է 1041): Պարսկալեզու հումանիստական գրականության գագաթնակետը Օմար Խայյամի (մոտ 1048-1121-ից հետո) պոեզիան է: XII դ. Իրանի պոեզիայում տարածում է ստացել «իրաքյան» կոչված ճարտասանական բարդ ոճը՝ Մուիզիի (մահացել է 1127), Ռունիի (մահացել է 1130), Բուխարիի (մահացել է 1148), Ռ. Վաթվաթի (մահացել է. 1182) քասիդները, խոշոր ներբողագիր էնվերիի (մահացել է մոտ 1170) և խաքանիի (1120-1199) ստեղծագործությունը: Այդ ոճը ոչ պակաս բնորոշ է XII դ. արձակի համար՝ Աբուլ Մաալի, Զահիրի, Հ. Բալխի: XII դ. Իրանի գրականության մեջ նշանակալի երևույթ էր 1189-ին գրի առնված ժողովրդական  «Մամաքե այյար» ժողովածուն: Մոնղոլական նվաճման (1220-56) հետևանքով անկում ապրած Իրանի դասական գրականությունը վերստին ծաղկեց XIII դ. 2-րդ կեսին  XIV դ. (Ի. Քերմանի, մահացել է 1277, Հ. Թաբրիզի, մահացել է 1314, Մ. Սավեջի, մոտ 1375): Հնդկաստանի պարսկալեզու բանաստեղծներ Ա. Դեհլևին (1253-1325) և Խ. Քերմանին (1281 մոտ 1352), շարունակելով Նիզամի Դյանջևիի ավանդույթները, վերածնեցին խրատական և հերոսական էպոսը, ընդլայնեցին գազելի թեմատիկան: Թուրքաբնակ սուֆի բանաստեղծ և փիլիսոփա Ջ. Ռումին (1207-73) աստվածացրեց մարդուն: Այդ շրջանում ուժեղացավ հումանիստական գրական հոսանքը (երգիծաբան Օ. Զաքանի, մահացել է 1366-ի և 1370-ի միջև, սարբեդարների ժողվրդական  շարժման երգիչ է. Ցամին, մահ. 1368, բանաստեղծներ Սաադի, Հաֆեզ): XV դ. պարսկալեզու բանաստեղծությունը զարգացման գագաթնակետին է հասնում հերաթյան գրական կենտրոնի առաջնորդ Ա. Ջամիի (1414—92) պոեզիայում: XVI դ. սկսած առանձնանում են իրանական և տաջիկական գրականությունները: Լայնորեն տարածվում են բանահյուսական ավանդույթների վրա հիմնված ժանրերը, ինքնուրույն գրական ժանր է դառնում մարսիեն՝ շիայական միստերիական պոեզիան: XVII—XVIII դդ. առաջին անգամ գրի են առնվում վերջինիս հետ կապված ողբերգական միստերիաները (թավիե): Դասական ավանդույթը զարգացել է այսպես կոչված պալատական գրակա նության շրջանակներում (Ա. Շիրազի, մահցել է 1536, Վ. Բաֆեղի, մահացել է 1583, Զ. խոնսարի, մահացել է 1615): Իրանական շատ բանաստեղծներ փոխադրվում են Միջին Ասիա, Թուրքիա և հատկապես, Հնդկաստան, որտեղ պարսկալեզու պոեզիան ծաղկում է ապրում Մեծ Մողոլների օրոք (XVII դ. 2-րդ կես  XVIII դ. 1-ին կես, Զեբուննիսա, 1639-1702, Բեդիլ՝ 1644-1721, Շեյխ խազին, 1692-1766): XVII դ. Հնդկաստանի պարսկալեզու գրականության ազդեցությամբ իրանական պոեզիայում հաստատվեց հնդկական բարդ ոճը (սաբքե հինդի), առաջացան ձևապաշտական դպրոցներ: Դրականությունը կյանքին մոտեցնելու առաջին քայլերն արեցին XVIII դ., «Բազգաշթ» («վերա դարձ») գրական ուղղության կողմնակից ները (Իսֆահանի, Քաշանի, Իսֆահանի)՝ ձգտելով վերածնել իրանական վաղ դա սականների պարզ ոճը: Այս ուղղությունը շարունակում են բանաստեղծներ Ֆարա- հանին (1778—1835), Իսֆահանին (1758— 1828), Վիսալը (մահ. 1846), Ղաանին (1808—54) և Իսֆահանին (մահ. 1865): XIX դ. երևան է եկել ուղեգրությունների և հուշագրությունների ժանրը: Դարավեր ջին սկսել է տարածվել լուսավորական գրականությունը, որի հետ է կապվում թատերագրության, հրապարակախոսա կան վեպի ու վիպակի, պամֆլետի ու ֆելիետոնի (1879—1956) սկզբնավորումը Ի-ի գրականության մեշ: 1905—11-ի իրա նական հեղափոխության և 1918—21-ի ազգային-ազատագրական պայքարի շըր- շանում դեմոկրատական գաղափարների արտահայտիչը դարձավ հրապարակախո սության հետ սերտորեն կապված երգի ծական պոեզիան (Դեհխոդա, Ֆարահանի, 1861 —1917, Բահար, 1886—1951, Իրաջ- Միրզա, 1874—1926, Ղազվինի, մոտ 1882— 1933): Հակաֆեոդալական և հակագաղու- թատիրական նպատակաուղղվածությամբ աչքի ընկավ բանաստեղծներ Ցազդիի (1889-1939) և էշղիի (1894—1924) ստեղ ծագործությունը:tՍոցիալիստականtգա ղափարներն արտահայտություն գտան Ա. Լահութիի (1887—1957) պոեզիայում: Այս ժամանակին է վերաբերում պատմա վեպի (Բաղեր, Շեյխ Նաթարի, Քերմանի) և նորավեպի ժանրի սկզբնավորումը (Զա- մալզադե, ծն. 1890): 1920-ական թթ. սկըզ- բին հեղափոխական շարժման անկումը և բռնության ուժեղացումը պայմանավորե ցին առաշին սոցիալական վեպերի հոռե տեսական տրամադրությունը (Քազեմի, ծն. 1887, Խալիլի, Դովլաթաբադի, Հեջազի, ծն. 1896, խոդադադե): 1930-ական թթ. երկրում տիրող ռեակցիայի պայմաննե րում պոեզիայում աշխուժացավ ներբողա գրական հոսանքը, պատմավեպը ստացավ ազգայնական ոգի, սոցիալական վեպը սահմանափակվեց բարձրաշխարհիկ կյան քի նկարագրությամբ: Ռեգա-շահի վար չակարգի անկումից (1941) հետո Ի-ի գրա- , Տ ս *Ա VU վոր TXIUJ till արձակը, նոր վերելք ապրեց (Հեդայաթ, 1903—51, Ալավի, ծն. 1904): Զարգացավ նորավեպի ու պատմվածքի ժանրը (Չուբաք, Բեհազին, ծն. 1914, Նուշին, 1910—1971, Սադեղ), ստեղծվեցին սոցիալական վեպեր ու վի պակներ (Զամալզադե, Նաֆիսի, Ֆազել), աշխուժություն նկատվեց դրամատուր գիայում (Չուբաք, Նուշին) և թարգմանա կան գրականության բնագավառում: 1940-ական թթ. վերջին և 50-ականների սկզբին պոեզիայում տիրապետող դարձան հակաիմպերիալիստական տրամադրու թյունները (Թավալոլի, ծն. 1917, Սայե, ծն. 1927, Սոլթանի, ծն. 1922, Զալի, ծն. 1906), ձևավորվեց ու հաստատվեց «շերե նոու» (նոր բանաստեղծություն) ուղղու թյունը (Աֆրաշթե, 1908—59 ևն): Ի-ի պոե զիայի դասական ուղղությունը շարունա կում են զարգացնել Շահրիարը (ծն. 1906), Սոայերին (ծն. 1909), Համիդին (ծն. 1914), Խանլարին (ծն. 1913) և ուրիշներ: 1950-ական թթ. 2-րդ կեսից Ի-ի պոեզիա յում ճանաչում գտած «նոր բանաստեղծու թյան» ներկայացուցիչներ Նադերփուրի, Օմիդի, Ֆառոխզադի, Քեսրայիի պոեզիա յին բնորոշ է պարսից բանաստեղծության ավանդույթների ստեղծագործական յու րացումը, հումանիստական հնչեղությունը: Դրականագիտությունը Ի-ում եղել է դեռևս վաղ միշնադարում: XII դա րից սկսած կազմվել են մատենագիտական յուրօրինակ անթոլոգիաներ՝ թազքերե: Զարգացել է տաղաչափության մասին գիտությունը («էլամե արուզ»): Նոր ուղղության գրականագիտությունը սկզբնավորվել է XX դ. 20-ական թթ.: 1950—60-ական թթ. Ի-ի. գրականագի տության մեշ դրսևորվում է գրական պրո ցեսը տեսականորեն իմաստավորելու մի տում (միթրա, դաստեղեյբ, զարենքուբ): Լ. Շեխոյան