Մասնակից:Վանիկ Մեժլումյան/Ավազարկղ 7

== Հաղորտի ==

Գյուղը գտնվում է հարավարևելյան հատվածում՝ Մարտունու շրջանում՝ նախկին Վարանդա գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Բովուրխանի լեռնազանգվածից Վարանդա գետի աջափնյակով դեպի հարավ-արևելք ձգվող լեռնաճյուղի արևելահայաց լանջին։

Նախկինում գյուղը գտնվում էր Տերթն տեղամասում,որտեղ պահպանվում են գերեզմանաքարեր, աղոթատեղիներ։ Գյուղատեղիում հայտնաբերվել են թոնրի մնացորդներ, քարաժայռի վրա քանդակներ։
Նախկին բնակավայրի հետքեր տեսանելկ են Մոշ աղբյուրից դեպի Ննգի գնացող ճանապարհին, որտեղ պահպանվել են անտաշ անարձանագիր շիրմաքարեր։
Մոտովորապես 15-րդ դարի վերջերին ու 16-րդ դարի սկզբներին, որոշակի հանգամանքների թելադրանքով վերոհիշյալ գյուղերից բնակիչները հեռացել և իրենց հանդամասերում նոր բնակավայր են հիմնադրել։
Գյուղի մոտ եղել է ավելի քան 500 տարեկան ծառ,որի տակ եղել է մատուռաղոթատեղի։ Բնակիչները այդտեղ հավաքվում և մատաղ էին անում, աղոթում ու հաղորդվում Աստծո հետ։ Այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը՝ Հաղորտի։
Ավանդությունը պատմում է, որ 1724 թվականին Ավան հարյուրապետը իր զորաջոկատով եղել է Հաղորտիում, որտեղից էլ նա անցել է Կաղարծի, հետո Ասկերան, նպատակ ունենալով Վարանդայի զինական ուժը համախմբել և թուրքերի դեմ կռվել։ Այն տեղամասը, որտեղով անցել էր Ավան հարյուրապետի ջոկատը, ժողովուրդը անվանել է Ավանաքար։
Պաշտպանական առումով հարմարավետ դիրքը նպաստել է, որ գյուղը արագ զարգանա։
Ցարական իշխանությունների օրօք Հաղորտին ենթաշրջանի կենտրոնի դերակատարություն է ունեցել։ Պրիատավի նստավայրը և բանտը այս գյուղում էին։
1905-1906 և 1917-1920 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Հաղորտու երիտասարդները ինքնապաշտպանական ջոկատների կազմում պաշտպանում էին Արցախի սահմանները։
1905 թվականի մարտին ռուսական պատժիչ ջոկատները թալանելեն նաև Հաղորտի գյուղը։
Խաղաղ բնակչությանը ահաբեկելու պատճառով հայ վրիժառուները հաշվեհարդար էին տեսնում ցարական չինովնիկների նկատմամբ։ Հաղորտեցի Թևոս Առստամյանը 1911 թվականին Ստեփանակերտի Մազի կամրջի մոտ ոչնչացրել էր պրիստավ Սումակևիչին։
Հաղորտու երիտասարդները հերոսական էջ են նաև 1918 թվականի Մսմնայի ճակատամարտի ժամանակ։
Արցախը Ադրբե