Մասնակից:Վահրամ Բաբայան/Ավազարկղ3
Բարսեղյան Իփկար Հակոբի (ծնվել է հունիսի 7 1918, գյուղ Շինուհայր, Դորիսի շրջան), հայ խորրդային պատմաբան, լրագրող։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1966թվական)։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։ 1941թվականին ավարտել է Երևանի Աբովյանի անվ․ մանկավարժական ինստը։ 1941–1944թվականին ծառայել է սովետական բանակում։ 1944–1953 թվականին աշխատել է «Սովետական Հայաստան», «Բանվոր» թերթերում, ՀԿԿ Կենտկոմում, 1953–1961թվականինին՝ ՄԼԻ հայկական ֆիլիալում, սկըզբում որպես դիրեկտորի տեղակալ, ապա՝ դիրեկտոր, 1961–1967 թվականին՝ Հայկական ՍՍՀ ԳԱ պատմության ինստում։ 1967–1970 թվականին եղել է «Հայաստան» հրատարակչության դիրեկտոր։ 1970թականից աշխատում է որպես Հայկական ՍՍՀ ԳԱ Նախագահությանն առընթեր հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի սեկտորի վարիչ։ 1948թվականից դասավանդում է Երևանի բուհերում։ Բարսեղյանը Հայկական ՍՍՀ հինգերորդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ է։ Աշխատությունները նվիրված են Անդրկովկասի հեղավւոխական շարժումների,բոլշևիկյան հայ պարբերական մամուլի, ՍՄԿԿ պատմության պրոբլեմներին։ Երկ․ Բոլշևիկյան հայ պարբերական մամուլի պատմություն․ 1900 – 1920, Ե․, 1956թվական։ Ստեփան Շահումյան։ Կյանքի և գործունեության վավերագրական տարեգրություն, Ե․․ 1968թվական: