Բույսերի թառամում, հիվանդություն, բնորոշվում է բույսերի տարբեր օրգանների թոշնումով, որը կապված է տուրգորի անկման հետ (հաճախ տերևների վրա գոյանում են բնորոշ բծեր)։ Նկատվում է բույսի կամ նրա առանձին մասերի մակաբույծ միկրոօրգանիզմներով ախտահարման,արմատների մեխանիկական վնասման, տերևներով ջրի արագ գոլորշացման, հողում ջրի անբավարարության (բույսերի թորշոմության) և որոշ այլ անբարենպաստ գործոնների ազդեցության դեպքերում։ Բակտերիաներով առաջացած բույսերի թառամում կոչվում է տրախեոբակտերոզ, ախտածին սնկերով հարուցվածը՝ տրախեոմիկոզ։ Բույսերի թառաման հարուցիչներն ապրում են հողում կամ բուսային մնացորդներում և արմատների միջոցով թափանցում են բույսի անոթային համակարգ։Ջրային ռեժիմի խախտման հետևանքով(տերևներից ջրի տրանսպիրացումը գերազանցում է հյուսվածքներ մտնող ջրի քանակին) առաջացող բույսերի թառամում կարող է լինել ժամանակավոր (կարճատև) ու տևական։ Ժամանակավոր բույսերի թառամում առաջանում է, երբ հողից բույսին անցնող ջուրը չի հասցնում հավասարակշռել բույսերի կողմից ջրի ծախսը, սակայն տերևային գոլորշացման (տրանսպիրացիա) թուլացման դեպքում ջրային հաշվեկշիռը և բույսի բնականոն վիճակը վերականգնվում են։ Տևական բույսերի թառամում առաջանում է, երբ հողում բույսին մատչելի շատ քիչ ջուր մնում է (կամ ընդհանրապես չի մնում), և պակասորդը չի լրացվում նույնիսկ գիշերային ժամերին։ Բույսերի թառաման դեպքում աճը կանգ է առնում, խանգարվում են լուսասինթեզը,շնչառությունը և այլ կարևոր կենսընթացներ,բջիջները մահանում են, և (տևական Բույսերի թառամում-ման դեպ քում) բույ սը չո րա նում է։ Բ. թ. կան խում են ոռոգ ման մի ջո ցով, բույ սե րի հանք. սնուց ման բա րե լավ մամբ, սեր մե րի և սա ծիլ նե րի նա խացանք. կոփ մամբ, երաշ տա դի մաց կուն սոր տե րի օգ տա գոր ծմամբ։ Տես նաև Բույ սե րի կա յուն թա ռամ ման խո նա վու թյուն, Երաշ տա դի մացկու նու թյուն, Ջրա յին ռե ժիմ բույ սե րի։ Պայ քա րի մի ջո ցա ռում նե րը. կա յուն սորտե րի մշակություն, ցան քաշ րջա նա ռու թյուն, ագ րո տեխ. գոր ծադ րա ձև եր, սեր մե րի վարա կա զեր ծում, սնկաս պան նե րի կի րա ռում, բուս. մնա ցոր դնե րի (ար մատ նե րով հան դերձ) հա վա քում և այ րում, խոր աշ նա նա վար, մո լախո տե րի ոչ նչա ցում, պա րար տա ցում։ Տես նաև Բույ սե րի անո թա յին հի վան դու թյուն ներ, Վիլտ, Ֆու զա րի ոզ ներ։