Արմավիր, գյուղական համայնք ՀՀ Արմավիրի մարզում։ Ձավորվել է 13-17-րդ դարերում Արմավիր քաղաքի արևելյան ագարակների հիմքի վրա, քաղաքի Ալիսո և Բլուր թամաս - ագրակատերի միավորման արդյունքում։ Անցել է ձևավորման երկարատև գործընթաց,՝ բռնագաղթեր, կրկին վերադարձ, կրկին բռնագաղթ, բնակավայրի անվանափոխություն, ինչի արդյունքում 13-18-րդ դարերի հայ մատենագրության մեջ Արմավիրը հիշատակվել է որպես «ժամանակավոր բնակավայր», իսկ բնակիչները՝ «ժամանակավոր բնակիչներ»։19-րդ դարի 20-ական թթ սկսվել է բնակչության վերադարձը և հայրենի օջախի վերանոգչությունը։ 19-րդ դարի 60-ականներից մինչև 20-րդ դարի 30-ական թթ բնակավայրը շրջանային կենտրոն էր, 30-ականներից՝ գյուղ, 1995-ից՝ գյուղական համայնք ՀՀ Արմավիր մարզում։

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Երևանից հեռավորությունը՝ 57 կմ, Արմավիրի քաղաքից՝ 7-9մ։ Բարձրությունը ծ/մ 850-մ։ Բակավայրը ընկած է եղել և է, Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի արևմտյան ծայրամասում, Արաքս գետի հին հունի երկու ափերին, Արմավիր մայրաքաղաքի Արևելյան Բլրից դեպի արևելք ընկած Ալիսո և Բլուր թաղամասերի տարածքների վրա։

Բնա-կլիմայական պայմանները խմբագրել

Արմավիրը աչքի է ընկնում չոր, կիսա-անապատային տոթ ու շոգ բնակլիմայական պայմաններով։ Օդի ջերմաստիճանը ամռանը հասնում է + 38 - 41- ի, իսկ ձմեռները խստաշունչ են` ջերմաստիճանը հասնում է -21 - 28-ի։ Գյուղում մշտապես առկա էր խմելու ջրի խնդիր։ Վերջին 60 տարիների ընթացքում այս խնդիրը լուծված է` Արմավիր համայնքի բնակչության խմելու ջրի ապահովումը կազմակերպված է արտեզյան ջրհորերից քաղցրահամ ջուր մատակարարելու միջոցով։

Վարչական տարածքը խմբագրել

Սկիզբ են առնում պատմական Բլրի մոտից` ձգվելով դեպի արևելք մոտ 4,5 կիլոմետր երկարությամբ և հարավ - արևելյան կողմերում` 2,4 կմ լայնությամբ։ Ըդհանուր հողատարծքները՝ 720/780 հա։ Սահմանակից է Հայկավան, Այգեշատ, Ջրաշեն, Արևիկ և Ալաշկերտ գյուղերին, Արմավիր քաղաքի և Մարգարայի հետ կապված է Արմավիր-Մարգարա մայրուղով, համայնքների հետ՝ միջհամայնքային ճանապարհներով։ Գյուղի վարչական տարածքով է անցնում Արմավիր-Մրգաշատ մեծ թողունակության ջրատարը։

Արմավիր արևելյան բլուրը խմբագրել

Գյուղի հյուսիս-արևմտյան ծայրամասում՝ Արմավիր հնավայրն է - Արմավիրի արևելյան բլուրը, Բլրի փեշերին՝ Արմավիր գյուղի գերեզմանները։ Արմավիր անունն կապված է Բլրի վրա և Բլրի շուրջ անտիկ շրջանից գոյատևած հայոց Արմավիր մայրաքաղաքի, ապա միջնադարյան Արմավիր քաղաքի անվան հետ։Երկրաբանները Բլուրը դասում են մոտ մեկուկես միլիոն տարի առաջ տեղի ունեցած հրաբխային ժայթքման և դրա հետևանքով առաջացած տուֆաշլակե բլրաշարքերի խմբին, երբ ձևավորվում էր Հայկական լեռնաշխարհը։ Բնակավայրի գոյության հիմնական նախապայմանը անտիկ շրջանում Բլրի տակով և դաշտի կենտրոնով անցնող գետն էր, ըստ Խորենաու Երասխը (հետագայում՝ ջրատար առու)։ Բլրի լանջերին կան երեք քարանձավներ, կիկլոպյան ամրոցի և Արմավիր քաղաքի ավերակների և եռաշարք պարսպի հետքեր։Արմավիրի բլուրն ունի 69 - 71 մետր բարձրություն և զբաղեցնում է մոտ 10 հա տարածություն։ Բլրի լանջին է գտնվում մեծ քարայրը՝ Ծաղկավանքը։ Հավատացյալները այստեղ կազմակերպել են և կազմակերպում են մոմավառություն, ծաղկազարդի խաղերը և ջանգյուլումը։
Սկսած 19-րդ դարի 80-ական թթ Բլրի վրա և Բլուրի լանջերին ընթանում է լայնածավալ հնագիտական պեղումներ։ Հայտնաբերվել են մ.թ.ա 6-4 հազարամյակների 2-1 հազարայակների, Վանի թագավորության (Ուրարտու) և Մեծ Հայքի Արմավիր մայրաքաղաքի մշակույթին, ճարտարապետությանը, կենցաղին առնչվող արժեքավոր գտածեներ և մի շարք սեպագիր արձանագրություններ։

Բնակավայրի անվանումները խմբագրել

Արմավիր (Մ.Խորենացի, Սեբեոս, Ալիշան, Չամչյան), Արամայիր (Այրվանցի), Արգիշտիխինիլի (հնագիտական հաշվետվություններ և ուրարտագիտական ուսումնասիրություններ), Արմավիր քաղաք-բնակավայր, ագարակներ՝ Ալիսո - Բլուր (մատենագիրներ), Ղուրդուղուլի՝ 1550-1613 թ.(Սուրմալու և Սարդարապատ գավառի պարսկական հարկային մատյաններ), Ղուրդուղուլիի շրջկենտրոն՝ 1867-1932 թթ (Ցարական Ռուսաստանի, Առաջին Հանրապետության և ՀԽՍՀ՝ մարդահամարներ)։ 1935-ից՝ ՀԽՍՀ Հոկտեմբերկանի շրջանի Արմավիր գյուղ։

Բնակավայրի հայ բնակչության 17 և 18-րդ դարերի բռնագաղթը և վերադարձը խմբագրել

1604 թ Պարսկաստան՝ Շահ Աբասի, իսկ 1779 թ Վրաստան՝ Վրաց Հերակլ 2-րդի կողմից Արարատյան դաշտի գյուղերից բռնագաղթածների մեջ մեծ թիվ էին կազմում արմավիրցիները, գյուղի տանուտեր Խրտնած Հարութի գլխավորությամբ (աղբ.Լեո, ՀՊ- Անանուն պատմիչի վավերագիր)։Գյուղերում և ագարակներում «գաղթից փախչած» գյուղացիներին մատենագիրները տվել են «ժամանակավոր բնակիչների» կարգավիճակ։ Հիմնական բնակչությունը Արմավիր վերադարձավ՝ Պասկաստանից 1613 և 1828-1832 թթ, Վրաստանից, Բայազետից, Վանից և Խոյից՝ 1780-1782 թթ, նաև 1832 թվականին։

Հայկական Ալիսո և Բլուր գյուղերի անվանափոխությունը՝ Ղուրդուղուլի խմբագրել

Ալիսո և Բլուր (ագարակների) գյուղերի անվանափոխությունը Ղուրդուղուլի (թարգմանաբար՝ գայերի ստրուկներ կամ ծառա) կապված էր

  1. 13-րդ դարից լքված Արմավիր քաղաքի ավերակներում, Արմավիրի ագարակների բնակչության հետ միասին, «տեր ու տնօրեն» էին գայլերը և մարդակեր բորենիները,
  2. 16 դարի 50-ական թթ Արևելյան Հայաստանը անցավ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ՝
  3. Արարատյան դաշտի հայկական բնակավայրերում, այս թվում Ալիսո և Բլուր գյուղերում, հաստատվեցին մահմեդական և քուրդ քոչվոր բնակչություն,
  4. հայկական Ալիսո և Բլուր գյուղերի տեղանունների անվանափոխությունը՝ Ղուրդուղուլի, իրականացվել է օտարների կողմից՝ 16-17-րդ դարերում։
  5. Արմավիր քաղաքի ավերակներում (Արմավիրի՝ արևելյան բլուր) «իշխող գայլերը» բնակավայրի կյանքում, լիներ օտար, թե հայ բնակչություն, ունեցել են «մեծ դերակատատարում», բնակավայի բնակիչներին «շնորհելով ՝ գայլի (մոտ) ծառա(ներ(ի))» անվանումը։ 17-րդ դարից Ղուրդուղուլի դարձել է հատուկ տեղանուն՝ Ղուրդ-ու-ղուլի, փոխարինելով Ալիսո և Բլուր գյուղերի անվանումներին։
  6. 1828-1867 թթ ստացել է հատուկ անունի կարգավիճակ՝ Ղուրդուղուլի' Ղուրդուղուլի։ Անվանումը անփոփոխ էր մինչև 1935 թվ։

Գյուղական բնակավայրի հիմնադրումը խմբագրել

Արմավիր կամ նախկին Ղուրդուղուլին, հիմնադրվել է 17-րդ դարում Արմավիր քաղաքի արևելյան Ալիսո և Բլուր ագարակ - թաղամասերիր հիմքի վրա։ 1613 թ ունեցել է 7 - 21 հիմնադիր ծխեր (բացառապես հայ բնակչություն)։ Հետագա 200 տարվա ծխերի մասին տվյալներ կամ չեն պահպանվել կամ տվյալները հակասական են։ Անանուն պատմիչի թողած վկայությամբ, 1779 թվ. աշնանը Վրաց Հերակլ Բ կողմից Վրաստան բռնագաղթած Արարատյան աշխարհի հայկական յոթը գյուղերի բնակչության մեջ ամենամեծ թիվը կազմել են արմավիրցիները, տանուտեր՝ «քեդխուդա՝ Խրտնած Հարութիւնի» գլխավոևթյամբ (Լեո, ՀՊ< Հ-3/2)։ Գյուղը վերակենդանացավ 1780 թվականից, վերադարձան բռնագաղթից փախած և բռնագաղթից խույս տված արմավիրցիները։ Թեպետ բացակայում է 18-19 րդ դարերի բնակչների թիվը, սակայն տուն-ծխերի թիվը կազմել է՝ 120 ծուխ։

Ցարական Ռուսաստանի հպատակության տակ - 1827-1918 թթ: խմբագրել

1828 թ. հայ ժողովրդի արևելյան հատվածի Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելն ունեցել է պատմական նշանակություն. հայ ժողովրդի արևելյան հատվածը փրկվեց ֆիզիկական բնաջնջման վտանգից, բռնագաղթերից, ավերից ու թալանից, բռնելով ազգային, սոցիալ-տնտեսական վերածննդի, զարգացման ու բարգավաճման ուղի։ 1828-1831 թթ ընթացքում Ղուրդուղուլիում հավաքվում են նախկին արմավիրցիները։ Պարսկաստանից և Վրաստանից գյուղ տեղափոխեցին 1604 և 1779 թթ բռնագաթած ղուրդուղուլեցիների ժառանգները, որոնց պապերը 1779 թ. գաղթել էին Վրաստան։ Գյուղում բնակություն են հաստատում նաև ներգաղթած պարսկահայ, իսկ ռուս - թուրքական 1829, 1953 և 1878 թթ պատերազմներից հետո` արևմտահայ գաղթականներ։ Քահանա, բանասեր-հնագետ, Էջմիածնի Մատենադարանի ձեռագրերի ցուցակի կազմող Հովհ. Շահխաթունյանց 1831 թվականին այցելել է Արմավիր մայրաքաղաքի հնավայր և Ղուրդուղուլի գյուղ։ Տարածաշրջանում նա տեսել է մեկ հայկական բնակավար՝ Ղուրդուղուլին, հաշվառել է ծխերի ու բնակչության քանակը։ Ըստ Շահխաթունյանցը Ղուրդուղուլիում հաշվել 35 տուն, մեկ եկեղեցի, մեկ քահանա, իսկ բնակչությունը եղել է 271 շունչ։
Մատենագրության էջերում Ղուրդուղուլին հիշատակվել է թե Երևանի պարսկական խանության և թե Երևանի մարզի և թե Երևանի նահանգի Սուրմալվա և Սարդարապատի մահալի, ապա գավառի կազմում։

Ցարական Ռուսաստանի հպատակության տակ /1827-1918 թթ/ խմբագրել

1828-1918 թթ. հայ ժողովրդի արևելյան հատվածը ընդգրկվեց Ռուսական կայսրության կազմի մեջ։ 1828-1831, 1856 և 1878 թթ ընթացքում Վրաստանից և Պարսկաստանի Խոյ գացառից, Արևմըյան Հայաստանի Բայազետ, Վան քաղաքներից Ղուրդուղուլի տեղափոխեցին արմավիրցիների ժառանգները։ Քահանա, բանասեր-հնագետ Հովհաննես Շահխաթունյանց 1831 թվականին այցելել է Արմավիր բլուր (մայրաքաղաքի հնավայր)։ Շահխաթունյանց տարածաշրջանում տեսել է մեկ հայկական բնակավար՝ Ղուրդուղուլին, հաշվառել է ծխերի ու բնակչության քանակը։ Նա Ղուրդուղուլիում հաշվել է 35 տուն, մեկ եկեղեցի, մեկ քահանա, իսկ բնակչությունը եղել է 271 շունչ։

Տարածաշրջանի շրջկենտրոն խմբագրել

1967 թվականի գյուղին շնորհվեց շրջկենտրոնի կարգավիճակ։ Լրիվ անվանումը՝ Երևանի նահանգի Վաղարշապատի գավառի Ղուրդուղուլի շրջկենտրոն։ 1867 - 1917 թթ. շրջանի մեջ ընդգրկված էին շրջակա յոթը հայկական և ոչ հայկական գյուղերը։ Ստեղծվեց շրջանային վարչություն. ընտրվում էր Գալավա (հինգը տարով), նշանակովի տեղակալներ, ժանդարմերիայի պետ։ Գյուղերն ունեին տանուտեր, քահանա(ներ), տիրացու, գզիր։ Շրջկենտրոնի կարգավիճակ շնորհվել հաշվի էր առված՝ ա) հնագույն առևտրական ճանապարհների և մայրուղիների վրա գտնվելը, բ) դաշտավայրի հյուսիս-արևմտյան ծայրամասը կապում էր Վանանդ, Շիրակ աշխարհների և Տաճկահայաստանի հետ, գ) նախակրթարանի և տարրական դպրոցի առկայությունը, դ) հայերով բնակեցված և մեծաթիվ բնակչություն ունեցող գյուղ էր՝ 19-20 դդ մեծապես համալրված ներգաղթ հայ ընտանիքներով, ե) 1916 թ բացվել էր փոստի բաժանմունք։ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած, մոտ մեկ հարյուրամյակի ընթացքում, շրջկենտրոնը վերածվել էր տարածաշրջանի կենտրոնի, նաև բարգավաճ գյուղ էր։ զ) Վանքապատկան կրթարան, երկդասյա հայկական և ռուսական դպրոցներ ունենալը նպաստեց որպեսզի Էջմիածնի գավառի գյուղերից միայն Ղուրդուղուլին ձեռք բերեր տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ։ է) հինավուրց Արմավիր մայրաքաղաքի միակ հայկական թաղամասը ընդարձակվել էր, գյուղի մեջ ներառելով նախկին մայրաքաղաքի վարչական տարածքը՝ պատմական բլուրի ավերակներով հանդեձ։ ը) աշխուժացել էր տնտեսական կյանքը։ Ունևոր մարդիկ շրջկենտրոնին մոտիկ ու հեռու քաղաքներ, նաև Ռուսաստան են արտահանել բարձրորակ քնջութի յուղ, բամբակ, թութունի հումք, թարմ խաղող, գինի, սուջուխ, ալանի, սերկևիլ, քաղցրահամ դեղձ, ձմերուկ ու սեխ։ թ) գյուղի ունևորներից Մամիկոնենց Շավարշն ու Սադոյի Աղաջանը գյուղում տեղակայել են քնջութի, բամբակի, իսկ Կարապետենք` գինու վերամշակող մեկ տասնյակի հասնող փոքր ու միջին ձեռնարկություններ։ Գործարար Շավարշ Տեր - Հարությունյանի ջանքերով, Ռուսաստանից, երկաթուղիով, 1912 թվ. Ղուրդուղուլի է բերվել դիզելային շարժիչ, որՈՎ էլեկտրական հոսանք է մատակարարել վերամշակման ձեռնարկություններին՝ լուսավորել է ունևոր մարդկանց տներն ու նրանց փողոցները, նաև եկեղեցին ու ռուսական սահմանապահ զորամասը։ Եվ այս ամենը` 1913 թվականին… ժ) ընտանիքների աճի համեմատ, մինչև 1913 թվականը, գյուղ – շրջկենտրոնում իրականացվել է երեք հողաբաժանություն։ ի) գյուղ-շրջկենտրոնում էր տեղակայված Ռուսական Սահմանապահ ուղեկալը։ Ռուս սահմանապահները Արմավիրի պատմական Բլուրի տարածքների վրա, ստեղեցին զինվորական պոլիգոն, զորանոցներ, ուղեկալ, բաղնիք, ախոռներ, կառուցեցին սպայական երկհարկանի տուն և այլ օժանդակ շինություններ։

Շրջանային վարչությունը խմբագրել

Ռուսական իշխանությունները ձևավորում են տարածաշրջանի վարչություն` ադմինիստրացիա։ Ռուսները պահպանեցին պարսկական տիրապետության տարիներից գոյություն ունեցող գյուղի հիմնական վարչական միավորը՝ գյուղական ծուխը, նաև շրջկենտրոնի Ղուրդուղուլի (Куртукул(и)) անվանումը։ Գյուղերը ունենին ծխական քահանա և ժողովրդի կողմից ընտրված երեսփոխան, ծխական դպրոց։ 1846-ից սկսած համայնքի անդամներն էին ընտրում շրջկենտրոնի Գալավա, գյուղերի տանուտեր, վերջիներս նշանակում էին հարկահավաք, ջրբաժաններ և ոստիկաններ։

Շրջկենտրոնի Գալավաները խմբագրել

Հայտնի են շրջկենտրոնի ղեկավար-Գալավանների անունները՝ Ալեքսանդր Սադոյան (Գալավա է ընտրվել է երեք անգան (19-րդ դար, 15 տարի), Եգոր Հայկյան- Պետրոսյան(19-րդ դ վերջեր), Օվանես Բաղդասարյան և Կարապետ Էլյազյան (20-րդ դար, վերջինս ընտրվել է երկու անգամ-10 տարի)։ Գալավայի նստավայրը Ղուրդուղուլի (Արմավիր) շրջկենտրոնն էր:

Բնակչության թիվը 17-19-րդ դարերում խմբագրել

Ղուրդուղուլիի կազմում 1613 թ միաձուլվել են երկու ագարակների 21 ծուխ (հաջորդ տաիների տվյալներ չկան): 19-րդ դար, Ղուրդուղուլի շրջկենտրոնն ուներ 1831-ին` 35 տուն` ունենալով 274 ՙշունչ բնակիչներ և մեկ քահանա (ըստ՝ Շախթունյանցի հաշվառման): Արևելյան Հայաստանի բնակչության հաշվառման՝ 1873 թվականին ունեցել է 810 բնակիչ, 1880` 40 ծուխ, 1914` 1561 բնակիչ։ Շրջկենտրոնի քահանան տեր Հարությունը փաստագրել է գյուղ-շրջկենտրոնի «հավատացյալ ժողովրդի» դեմոգրաֆիկ կազմը: Այն բազմաբղետ էր, տեղացիներ՝ 60 տոկոս, մնացածը՝ խոռխորունցիներ, վանեցիներ, սուրմալեցիներ, բայազեդցիներ, խոյեցիներ, մշեցիներ (Ս. Խանզադյանի «Հայրենապատում»՝ Արմավիրի մեծ գերդաստանը, 1969):

Նշանավոր տոհմեր: Նշանավոր մարդիկ: խմբագրել

Շահինենց գերդաստան, որից առաջացել են Փիրոյան, Բունիաթյան, Բաղրամյան և Ավետիսյան տոհմերը։ Հաշմենց-Ասմարյանների գերդաստան, որից առաջացել են Ասմարյան, Հարությունյան, Սարգսյան և Աթոյան (Սպիտակում) տոհմերը/։ Յոլչենց-Յոլչյան՝ Տեր-Խոսիկի տոհմը։ Էլյազենց գերդաստան, որից առաջացել են Կարապետյան, Հարությունյան, Մարտիրոսյան տոհմերը։ Դեռ պարսկական տիրապետության տարիներին, 18-րդ դարի սկզբներին Ղուրդուղուլիում իրենց թաղամասերն են հիմնել Խոյից ու Սալմաստից գաղթած Սադո-Խուրշուդի` Սադոյան և Խուրշուդյան, նաև Բաժանենց տոհմերը։ Սադո-Խուրշուդի տոհմից սկիզբ են առել Հովհաննիսյան, Մարտիրոսյան և մեկ տասնյակի հասնող ճյուղեր։ Խոյեցիներից նշանակալի թիվ էին կազմում եղբայրներ Շահբազի, Այվազի, Գյուլնազարի, Հարթենի, Բագրատի և Արշալույսի, Միրզոյենց Միրզայի ընտանիքները, այսինքն ունեցել են մեկ նախահայր։ Առանձին ճյուղեր են կազմել Աղախան-Քյարիմյանները։ Կսպե-Գասպարից սկիզբ է առել Գասպարյան, Հակոբյան և Ստեփանյան ճյուղերը։ Հովհաննեսից` Հովեյենք, Սարգսից` Սրքոյենց տոհմը. Սարգսից սկիզբ է առել Սարգսյան, Մուրադյան-Բիզմուրադի, Վարդանյան ճյուղերը։ Սարգսի որդիներ Մեսրոպը, Ստեփանը, Ոսկանը և Լևոնը սկզբնավորել են նոր ճյուղավորումներ` Մեսրոպյան, Ստեփանյան և Ոսկանյան ճյուղերը։ Վան քաղաքից ու այլ վայրերից շրջկենտրոնում բնակություն են հաստատել Ավագենց Վարդանի, Ղազոյենց Ղազարի, Կնճեռի Սիմոնի, ջրաղացպան Մարկոսի` Հակոբյանների տոհմերը։ Մեկ նախահայր են ունեցել խոյեցի եղբայրներ Յավու-ա-րի, Կնյազի, Ստեփանի - Գարեգին, Կարապետի, Գեղամի, Վարդանի և Հարությունի ընտանիքները։ Առանձին տոհմեր էին Թորգոմի, Հագոյի, Քոչոյի, Տիկոյի-Անուշավանի և Դանիելի-Գրիշայի ընտանիքները։ Շրջկենտրոնում մեծ համարում ունեին Կարապետենք՝ Կարապետի, Նազարի-Նազարենք, Աբելի-Աբելենց, Ազիզի-Ազիզենց, Եդիգարի-Եդիգարենց, Գիվո-Գվիդոնի-Գիվոյենց, Գյանդոյենց Արշալույսի, Շամամենց, Միրիմենց, Սարխոշյանների ու Բաբայանների, Հայկի-Հայկենց տոհմը, որից սկիզբ է առել Պետրոսյան ճյուղը։ Խոյեցիներից ամենամեծ Նազարի գերդաստանն է՝ Նազարյան, Մոսոյան, Եղիշյան, Գևորգյան, Միքայելյան, Հակոբյան, Նավասարդյան, Ահարոնյան, իսկ Սպիտակում` Հովհաննիսյան - Հարությունյան ճյուղերով։ 19-րդ դարի սկզբին Ղուրդուղուլիում բնակություն է հաստատել և, բնականաբար, նոր թաղամասի հիմնադիր են հանդիսացել բայազեդցու արմատներ ունեցող քահանա Տեր-Հարությունի` Տեր-Հարությունյան - Մամիկոնենց տոհմը։ Էջմիածնա Ս.Սինոդի կողմից Ղուրդուղուլիում քահանայության են կարգվում Հայաստանի տարբեր մասերից գյուղ եկած և գյուղում հիմնական բնակություն հաստատած Տեր- Գարեգին քահանա Ստեփանյան-Վորոնցովպ, քահանա Մովսես Շահնազարյանի քահանների ընտանիքները։

Ծանոթություն խմբագրել

Աղբյուրը՝ Սադո-Խուրշուդի տոհմի 1650-1700 թթ և Վ. Սադոյանի՝ 1900-1913 թթ տոհմագրությունը։ Քահանա տեր Հարությունի տոհմական օրագիրը։ Համագյուղացի Բաբկեն Տեր-Հարությունյանի տանը պահպանվող «Մամիկոնենց տոհմի»՝ Ղուրղուղուլիի քահանա տեր Հարությունին պատկանող հիշատակարանը (Ս. Ամարյան: Արմավիր համայնքի պատմություն):

Մասնակցություն առաջին համաշխարհային աշխարհամարտին։ խմբագրել

Ըստ Արմավիր համայնքի ժամ-եկեղեցու գրանցամատյանի՝ «1914 թ պատերազմի մասնակիցների թիվը կազմել է` հինգ բնակչից մեկը»: զինապարտ էին կամ անդամագրվել են կամավորական հայկական գնդերին։ 25 արմավիրցի սայլապան` ռուսական բանակի գումակում էին՝ «աբոզում»։ Երկու արմավիրցի զինվորներ արժանացել էին հերոսի կոչմանը։ Գեորգիևյան Խաչի եռակի հերոսի կոչմանն էր արժանացել հեծելազորային Գևորգ Յոլչյանը` Յոլչենց Գևորգը և նավաստի Հայրապետ Շահինյանը։

Արևմտահայ գաղթականության հանգրվան խմբագրել

1915 - 1923 թթ. շրջկենտրոնում բնակություն են հաստատել բազմաթիվ արևմտահայ գաղթականներ, հիմնականում սարիղամիշի, կողբեի, իգդիրի, սուրմալուի, էրզրումի, մշեցի ու սասունցի բնավեր եղած հայ և եզիդի ընտանիքներ, որոնց սերունդները այսօր էլ գյուղի լիիրավ անդամներ են։ Շրջկենտրոնի դպրոցում ստեղծվում է Ամերիկյան մանկական որբանոցի մասնաճյուղ։ Յոթը տարիների ընթացքում որբանոցում ապաստանել են արևմտահայ 1250 որբեր։ Որբերին պարբերաբար տեսության է գալիս Արամ Մանուկյանը։ 1917 թ. մայիսին Արամ Մանուկյանն ամուսնացավ Ղուրդուղուլի գյուղի Մանկական որբանոցի բժշկուհու Կատերինե Զալյանի հետ։

Մասնակցություն Սարդարապատի հերոսամարտին խմբագրել

1918 թ մայիսին հայկական բանակի շարքերում թուրք զավթիչների դեմ, բնակավայրի տարածքից կռվի բռնվեցին Ղուրդուղուլիի զենքին տիրապետող արական սեռի բնակչությունը, նաև գյուղում բնակություն հաստատած արևմտահայերը։ Սարդարապատում հաղթանակ տանելու հաջորդ օրը, հայկական բանակի սպա Եգոր Տեր-Մինասյանը` Յաշոնց Յագորը, ղուրդուղուլեցիներից հապճեպորեն հավաքագրում է հարյուրակ և մասնակցում է Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի և Լոռին վրացական զորամասերից ազատագրելու կռիվներին։ Հայտնի են Ղուրդուղուլի - Սարդարապատի հերոսամարտին մասնակից ղուրդուղուլեցիների անունները. շրջկենտրոնի վարչության ղեկավար Կարապետ Էլյազյանը, Քահանա Գարգին Ստեփանյանը, Գեորգիևյան խաչի եռակի ասպետ Գևորգ Յոլչյանը, քահանա տեր Խոսիկի Յոլչյանը, Մարտիրոս Ավագյան, Գեորգիևյան խաչի հերոս Հայրապետ Շահինյան, Բենիամին և Արամայիս Հարությունյաններ, Հայրապետ Խաչատրյան, Հակոբ և Գևորգ Լևոն, Ամբակում և Նահապետ Կնյազյաններ, Աբել Մարտիրոսյան, նախկին Գալավա Կարապետ Էլյազյան,տանուտեր Հակոբ Գասպարյան, Լևոն Սարգսյան, հայկական բանակի (հ/բ) ղուրդուղուլեցի սպա Եգոր Տեր-Մինասյանը (Յաշոնց Յագոր), (հ/բ) մարտիկներ Աշոտ Ասմարյան, Հովհաննես Հարությունյան, Սարգիս և Վաչե Սարգսյաններ, Գրիգոր և Հայրապետ Ավագյաններ, Գեղամ և Խաչատուր Բոզոյաններ, Սարգիս Գրիգորյան, Արշալույս Հարությունյան, Թադևոս Յավրյան, Անուշավան Պողոսյան, Հարություն Հակոբյան, Անուշավան Սադոյան, Գեղամ Քյարիմյան, Շավարշ Տեր-Հարությունյան` զինել է Ղուրդուղուլի` Բաշ Ապարանի կռվի մեկնող ջոկատը, Հարություն Բզնունին՝ գ.Արշալուս, Կատարինե Զալյան` Ազգային խորհրդի ղուրդուղուլեցի պատգամավոր, Հակոբ և Սահակ Տեր-Հարությունյաններ, Սամսոն և Հակոբ Խաչատրյաններ, Ռուբեն Նազարյան, Սերգո Նավասարդյան Լևոն Միրզոյան, Եղիազար Ասմարյան, Ազիզ Ազիզյան, Միսաք Ղազարյան, նախկին Գալավա Հովհաննես Բաղդասարյան, Միսաք և Ոսկան Շահբազյաններ և շատ ուրիշներ։ Երեք տասնյակից ավելի ղուրդուղուլեցիներ ընկան ռազմի դաշտում, որոնց հուղակավորություն կատարվեց գյուղում՝ հայկական բանակի հրամանատարության մասնակցությամբ:

Անկախ Հայաստանի շրջկենտրոն խմբագրել

1918-ի Սարդարապատի կռիվներից հետո, շրջկենտրոնում իշխանությունը գրավում են Իգդիրից և Սարիղամիշից այստեղ եկած զինվորականներն ու խմբապետները։ 1918-ի ամռանը անցկացվում են շրջանային վարչության ղեկավարի ընտրություն։ Վարչության ղեկավար է ընտրվում, ըստ հնաբնակների վկայության, նախկին Գալավա, Սարդարապատի կռիվների ակտիվ մասնակց Կարապետ Էլյազյանը։ Բնակավայրի վրա անփոփոխ մնաց Ղուրդուղուլի անվանումը: Կազմավորվում է տարածաշրջանային վարչություն։ Տանուտեր է ընտրվում Կսպեյենց Հակոբը։ 1919 թվի հունիսին անցկացվում է ՀՀ Ազգային խորհրդի պատգամավորների ընտրություններ։ Հաղթող է ճանաչվել ՀՅԴ-ի ՙցուցակը: ԱԽ պատգամավոր ընտրվեց ՀՅԴ ցուցակով առաջադրված Կատերինե Զալյանը:

Խորհրդային Հայաստանի շրջկենտրոն խմբագրել

1920 -1935 թթ. Ղուրդուղուլին Խորհրդային Հայաստանի շրջանային կենտրոն էր։ Անփոփոխ մնաց բնակավայրի օտարահունչ անվանումը: Շրջկենտրոնում տեղակայվեց շրջանային մարմինները, գատարան-դատախազությունը, նոր հիմնադրված «Կոմունիզմի տեմպով» թերթի խմբագրությունն և շրջանի առաջին տպարանը, բանկն ու խնայդրամարկղը, գյուղատնտեսական ու մանկավարժական տեխնիկումները, Արմավիրի ռուսական Սահմանապահ ուղեկալը։ Շրջկենտրոնում ձևավորվեց և 1921 - 1935 թթ գործեցին տարածաշրջանի սկաուտական - պիոներական, կոմերիտական և շրջանային բոլշևիկյան` կոմունիստական, կուսակցության շրջանային կառույցները։ Ստալինյան «կուլտուրական հեղափոխության» տարիներին գյուղի տեր Խոսիկի ծխական դպրոցը վերածվեց խրճիթ-ընթերցարանի։ Ստեղծվեց գավառական-գյուղական թատրոն, շրջանային երգ ու պարի ինքնագործունեության համույթը` մասնակցելով միջշրջանային և հանրապետական մրցույթների։

ՆԵՊ -ի տարիները:Շրջկենտրոնի կոմունան:«Կուլակաթափություն» խմբագրել

Արևմտահայ գաղթականների համար առանձնացվեց վարելահողեր և այդ ժամանակներից մինչ այսօր, 98 գաղթական և 30 ունևոր ընտանիքներ անդամագրվեցին արմավիրյան հասարակությանը։ Սակայն իրականացված միջոցառումները անբավարար էին, արևմտահայ գաղթականության պահանջների բավարարելու համար շրջկենտրոն այցելած Ֆ. Նանսենի այցի ժամանակ, առաջ քաշվեց արևմտահայ գաղթականների համար առանձին բնակավայրեր ստեղծելու պահանջ։ Նոր բնակավայր հիմնելու նպատակով, իշխանությունները շրջկենտրոնի 2000 հեկտար վարչական տարածքից, օտարեցին հողատարածքներից 2/3-ը։ 1920 -1923 թվականներին շրջկենտրոնի հողերի ու վարչական տարածքի վրա ստեղծվեցին Ջրաշեն և Հայկավան գյուղերը։ Ղուրդուղուլիի հաշվին ընդլայնվեցին նաև Արևիկ-Աղջախ ու Ալաշկերտ-Սովետական-Քյարիմարխ բնակավայրերի հողատարածքները։ 1926 թվին կազմավորվեց շրջանային «գյուղատնտեսական արտելը»: 1929 թվականին՝ Արմավիրի կոլտնտեսությունը: Ստալինյան կոլեկտիվացման տարիներին՝ 1929-1932 թթ կուլակաթափին գյուղի ունևորները կորցրեցին իրենց վարելահողերը, այգիները, անասնագլխաքանակը, անձնական-ընտանեկան կահ-կարասին, արտադրական շինությունները և տրանսպորտային միջոցները։ 1926 - 1932 թվերի կուլակաթափության ընթացքում, գյուղը հարկադրված էին լքել 50 -ից ավելի ընտանիքներ, մոտ 230 մարդ։

«Արմավիրա եկեղեցիները» խմբագրել

Արմավիրի սուրբ Մարիամ եկեղեցին հիմնվել է 13-րդ դարում՝ Արմավիր մայրաքաղաքի հեթանոսական տաճարի հիմքի վրա։ Եկեղեցին ավերվել է Արարատյան դաշտում տտղի ունեցած մի քանի երկրաշարժերի ընթացքում կամ թշնամական ցեղերի ավերի ու թալանի հետևանքով։ Արմավիրի երկրորդ եկեղեցին (ներկայումս՝ Հայկավան գյուղում) Բլուր գյուղի ավերված եկեղեցին էր (վերանորոգված 1853 -1867 թթ): Եկեղեցինները ավերվել 1840 թվի հզոր երկրաշարժից, վերաշինվել՝ 1840-1848 թթ։ Թե՛ Արմավիրի 35 - 37 թվականներին խոնհարված, և թե՛ Հայկավան գյուղի կանգուն եկեղեցիների տիտղոսագրերում, մեր նախնիները փաստագրել են`…եկեղեցին կառուցվել է ՙարմավիրա հավատացյալ համայնքի՚ հանգանակությունների միջոցով, իսկ հայտնի էին «Արմավիրա եկեղեցիներ» անունով։ Եկեղեցու փոխարեն, արմավիրցիները օգտագործում էին «ժամ» անունը։ Հայտնի են նաև Ալիսո-Բլուր և Ղուրդուղուլի գյուղերի մի քանի քահանաների անունները` տեր Հովհաննես (18-րդ դար ), տեր Հարություն (1831-1889 թթ.), տեր Մովսես Շահնազարյան (1867 թ. հիմնադրել է Ղուրդուղուլու Մ. Խորենացու անվան կրթարանը), տեր Խոսիկ (Խոսրով) Յոլչյան (կրթարանի սեփականա-տեր-հոգեբարձուների խորհրդի ղեկավար), Տեր Ղուկաս (տվյալներ չկան) և տեր Գարեգին Ստեփանյան՝ Սարդարապատի հերոսամարտի կազմակերպիչ - մասնակից։

Արմավիրի եկեղեցու խոնհարումը խմբագրել

1936-ի Հոկտեմբերյանի շրջոմի Շրջկոմը և Գործկոմը որոշեց քանդել շրջանի եկեղեցիները: Տարածաշրջանի եկեղեցիներից խոնհարվեց միայն Արմավիրի ս. Մարիամ Աստվածածին ժամ - եկեղեցին: 1953 - 1962 թթ մաքրեց եկեղեցու ավերակները և խոնհարված եկեղեցու մոտակայքում կառուցվեց Արմավիր գյուղի մշակույթի տունը։

Գյուղի սոցիալիստական վերածնունդը: Նոր շրջկենտրոնի կառուցումը խմբագրել

Խորհրդային իշխանության 15 տարիների ընթացքում շրջկենտրոնը վերածվեց գյուղատնտեսական ապրանքների և մթերքների մեծածախ առևտրի կենտրոնի։ Վերագործարկվեցին մեկ տասնյակի հասնող պարենային և արդյունաբերական խանութներ ու արհեստանոցներ։ Ռուսները այստեղ հիմնեցին «վոյենտորգը», վաճառքի հանելով Ռուսաստանից ներմուծած առաջնակարգ պարենամթերք և արդյունաբերական ապրանքներ։ Այս տարիներին գյուղը ունեցավ խմելու ջրի արտեզյան ջրհոր։ 1925 թ. կառուցվեց, իսկ 1927թ. շահագործման հանձնվեց հասարակական բաղնիքը։ 30-ականներին հորատվեց արտեզյան երկրորդ ջրհորը։

Սարդարապատ - Հոկտեմբերյան քաղաքի հիմնադրումը: Բնակավայրի անվանափոխությունը՝ Արմավիր: խմբագրել

1929-1932 թթ Սարդարապաստի անապատում հիմնադրվեց նոր շրջանային կենտրոնը՝ սկզբից Սարդարապատ, 1935-ից՝ Հոկտեմբերյան շրջկենտրոնը։ Ավելի քան 60 տարի հանդիսանալով շրջանային կենտրոն, Ղուրդուղուլին 1932 թ զրկվեց շրջկենտրոնի կարգավիճակից։
Նշանակալի ձեռքբերում պետք է համարել այլ իրադարձություն։ Ավելի քան 300 տարի կրելով օտարահունչ Ղուրդուղուլի անվանումը, 1935 թվ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի թիվ 3/1 հրամանագրով, Ղուրդուղուլի գյուղը վերանվանվեց Արմավիր։

Արմավիրը 1939 -1945 թվականներին խմբագրել

1939-1945թթ 2-րդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 317 արմավիրցի մարտիկներ, սպաներ, բժիշկներ տեխնիկներ և ինժեներներ։ Պատերազմում զոհվեցին 78 արմավիցիներ։ Հայկական Թամանյան դիվիզիայի շարքերում 11 արմավիրցի մարտիկներ մասնակցել են Բեռլինի գրավմանը։ Արմավիրի կոլտնտեսությունը ռազմաճակատին ու սովետական հայրենիքին տվեցին հազարավոր տոննաների հասնող գյուղմթերքներ։ Արմավիրցիները 1945 - 1955 թթ առաջինն էին Սոցիալիստական հարվածային աշխատանում, առանձնապես Բամբակագործության բնագավառում. հայրենանվեր աշխատանքի և աննախադեպ բամբակի ռեկորդային բերք ապահովելու համար, 1949 թ ԽՍՀՄ ԳԽ հրամանագրով, Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանացան Հակոբ Սադոյանը, բրիգադիր, Նազենի - Նազո Գևորգյանը, օղակավար, Ժենյա Սիմոնյանը, օղակավար։, 1950 թվ. Սաթենիկ - Սև Սաթո Հարությունյանը։ Կոլտնտեսության այգեգործ Զաքար Կարապետյանն ընտրվեց ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։ 1947 - 1952 թթ. ծննդով արմավիրցի ակադեմիկոս Սահակ Կարապետյանը Խորհրդային Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահն էր։ Լիպարիտ Վարդանյանը ընտրվեց Հոկտեմբերյանի շրջկոմի քարտուղար։ Արմավիրցի Վազգեն Եփրեմյանը ընտրվեց Կոտայքի շրջգործկոմի նախագահ, ՀԽՍՀ ԳԽ դեպուտատ։

Արմավիր «սոցիալիստական վերակառուցումը»:Արմավիրի գյուղի 1947թ «պլանիրովկան» խմբագրել

1947 - 1948 թթ. Արմավիրը ենթարկվեց էլեկտրաֆիկացման, արմավիրցիները ունեցան ռադիո և հեռախոսը։ 1946 թվականի օգոստոսի 4-ին ներգաղթի արդյունքում, հանձինս ներգաղթած պարսկահայ, սիրիահայ և հունահայ ընտանիքների, Արմավիր գյուղը համալրվեց նոր բնակիչներով։ Գյուղում հիմնական բնակություն հաստատեցին 12 ներգաղթած հայ ընտանիքներ։ Նրանց համար կառուցվեց մեկ հարկանի տներ, հատկացվեցին տնամերձ հողամասեր։

Հայաստանի կառավարության որոշմամբ 1947 թ սկսվեց Արմավիր գյուղի «պլանիրովկան»՝ 15-20 տարիների ընթացքում վերակառուցեց, կառուցապատեց և բարեկարգվեց Արմավիրը։ Բացվեցին նոր ու ուղիղ ճանապարհներ և երեք մայրուղի։ Գյուղատեղի տարածքը ընդարձակվեց, հասնելով 180 հա։ Արմավիրում բացվեցին 40 -ից ավելի լայն ու ուղիղ գյուղական ճանապարհներ, կառուցվեցին 430 մեկ և երկհարկանի քարից առանձնատներ։ 1956 թվ. հորատվեցին 10 խորքային հորեր, 1956 թ գյուղի բնակչությունն ունեցավ մշտական խմելու ջրի ցանց։ 200 ընտանիք ունեցավ գազօջախ, կառուցվեցին ֆերմաներ, ջերմատուն, պահեստարաններ, կալատեղ, դինգ և էլեկտրաաղաց։ 1957 թվականին գործարկվեց Խաղողի և գինու վերամշակության Երևանի կոնյակի գործարանի բաժանմունք և Հայկոոպի՝ մրգերի չորանոց։ 1947 - 1950 թթ. կառուցվեց երկհարկանի տուֆ քարից շարված միջնակարգ դպրոցը և Ուսուցչի տունը։ 1957 թ Արմավիր մուտք գործեց հեռուստատեսությունը։ Ճարտարապետ Հարություն Նալբանդյանի նախագծով, կառուցվեց Արմավիր գյուղի մշակույթի 970 տեղանոց պալատը։ Պալատի առջև դրվեց Մ. Նուրիջանյանի «Վահագն Վիշապաքաղի» արձանը։ Ակումբի և արձանի առջևի փողոցի վրա կառուցվեց սոցիալիստական շինարարության Հաղթական կամար։ 1967-ին կառուցվեց Զոհվածների հուշարձանը։ 1966 թ. բացվեց Արմավիրի Մշակույթի պալատը, 1971-ին` նոր միջնակարգ դպրոցը։ 60 - 70-ականներին շահագործման են հանձնվել համայնքի Կենցաղ-սպասարկման տաղավարը, գրախանութը, մարզահրապարակը, բանվորական ճաշարանը, գյուղական խորհրդի մասնաշենքը, նոր էլեկտրաաղացը, արհեստանոցները, ավտո-տրակտորային պարկը, մթերային և արդյունաբերական խանութները, փոստի ու հեռախոսակայանի շենքը, տիպային հանրախանութը։

Շրջկենտրոնի և գյուղը՝ խորհուրդ-գյուղական իշխանություն: 1920-1995 թթ խմբագրել

Հեղկոմ – 1920- 1932 թթ։ Շրջանային խորհուրդ – 1922- 1932 թթ։ Գյուղխորհուրդ – 1922- 1990 թթ։ Համայնքապետ -1993-1995 Գյուղապետարան – 1995 թվականից։

Դպրոցներ: Տեխնիկումներ խմբագրել

Ըստ գյուղ-շրջկենտրոնի քահանա Տեր Հարությունի ինքնակենսագրմանը, դպրոցը հանդես է եկել Արմավիրի եկեղեցուն կից՝ «կրթարան» անվամբ։ Գործել Է ընդմիջումներով։ 1840 թ Մովսես քահանա Շահնազարյանի ջանքերով կառուցվել է Արմավիրի տարրական դպրոցը։ 1867 թվին Արմավիրի դպրոցը անվանակոչվել է Քերթողահայր Մովսեսի /Խորենացու/ անունով։ Ռուսները փաստագրել են, որ Արմավիրում վանական կրթարան-դպրոցը վերաբացվել է 19-րդ դարի առաջին կեսին` հայկական դպրոց՝ իսկ սահմանապահ ուղեկալին կից՝ գործել է ռուսական երկդասարան դպրոց:

1913 թվականի բացվեց տարածաշրջանային նշանակության առաջին աստիճանի «Մամիկոնենց Շավարշի դպրոցը»։ Գործել է 47 տարի` 1913 թ. մինչև 1950 թ.։ Դպրոցում ուսանել են 17 գյուղերի սովորողներ, տվել է ավելի քան 20 հազար շրջանավարտներ։ 1915-1923 թթ. «Շավարշի դպրոցում» ձևավորվում ամերիկյան որբանոցը և մանկատունը։ 1867 թվին կառուցվել, իսկ 1927 թ վերակառուցվել է «Շավարշի ռուսական» (երկդասարան) դպրոց (այժմ՝ մանկապարտեզի շենքը

1929-1957 թ գործել է Արմավիրի Գյուղատնտեսական, իսկ 1929-1932 թթ՝ Մանկավարժական տեխնիկումները։ 1950 թ շահագործան է հանձնվել Արմավիր հանրակրթական միջնակարգ երկհարկանի, իսկ 1967 թ Արմավիրի միջնակարգ դպրոցի՝ դպրոցական համալիրը։ Հին դպրոցում տեղակայված է Արմավիր գյուղի Արվեստի դպրոցը, պոլիկլինկան և հիվանդանոցը։

Արմավիրի դպրոցի տնօրենները խմբագրել

1913-129 թթ, Գրագիր - ուսուցիչ դպրոցի տնօրեն` Հովակիմ Աղախանյան։ 1950-1970 թթ. դպրոցի երկարամյա տնօրեն, վաստակավոր ուսուցիչ՝ Գևորգ Սադոյանը, 60-90-ականների տնօրեններ` Սուրեն Բալյանը և Լիզա Ռուշանյանը, ներկայիս տնօրեն Ռուզաննա Ասմարյանը։ Արմավիրի Արվեստի դպրոցի 90-ականների տնօրենն էր արմավիրցի Մարինե Ասատրյանը։

Արմավիրի նշանավոր մարդիկ խմբագրել

Ղուրդուղուլիի 18-րդ դարի քեաթխուդա` տանուտեր Խրտնած Հարութ (ըստ Անանուն պատմիչի)։ Շահինենց Հովհաննես՝ Սարդապատի գավառի սարդարի խորհրդական։ 19-րդ դար։ Տեր Հարությունը, 1828 - 1904 թթ. Արմավիրի, Շահրարի (Նալբանդյան), Աշտարակի և Սուրբ Սարգիս եկեղեցիների քահանա, Տեր Հարությունի որդի, ազգային բարերար Գևորգ Տեր –Հարությունյանը, Տեր Հարությունի թոռը՝ հայ մեծահարուստ Շավարշ Տեր-Հարությունյանը, հայ մեծահարուսներ՝ Աղաջան Սադոյանը և Ստեփան Ասմարյանը։ 20-րդ դար։ Տեր Գարեգին Ստեփանյանը` Արմավիրի եկեղեցու 1904-1929 թթ. քահանա, 1918-ի մայիսյան հերոսամարտի կազմակերպիչներից մեկը։ Կատարինե Զալյանը բժշկուհի էր, 1918-1920 թթ. Ազգային խորհրդի անդամ, ՀՅԴ ցուցակով 1919-ին ընտրված պատգամավոր, ԱԽ Առողջապահության հանձնաժողովի անդամ։ Գառնիկ Սադոյանը` Էջմիածնի տարածաշրջանի առաջին հեղկոմ (նահատակված՝ 1921 թ)։

Արմավիր-Հոկտեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղարներ՝ Հովհաննես Հարությունյան և Լիպարիտ Վարդանյան։ 30 - 90-ականներին Արմավիրի կոլտնտեսության նախագահներ՝ Առաքել Մխիթարյան, Նապոլեոն Ասատրյան, Սահակ Մարգարյան, Լիպարիտ Վարդանյան, Լենդրուշ Ավագյան, Կամո Ասքանազյան և Չապլին Մարգարյան։ Արմավիրի գյուղական խորհրդի նախագահներ՝ Անդրեաս Ղազարյան, Նահապետ Ավագյան, Նապոլեոն Ասատրյան, Վահան Պողոսյան, Հովհաննես և Ավետիս Ասլանյաններ, Հովսեփ Շահբազյան, Հովսեփ Էլյազյան, Գուրգեն Ազիզյան, Արամայիս Փիրոյան, Վարդան Մուսոյան և Անժելա Մուրադյան, Խորեն Ստեփանյան։ Գյուղապետ - համայնքապետեր՝ Համլետ Մարգարյան և Ռաֆիկ Մարգարյան։

Ազգային բարերարներ: Պետական-քաղաքական գործիչներ խմբագրել

Հայ մեծահարուստներ-ազգային բարերարներ Գևորգ և Շավարշ Տեր-Հարությունյաններ-1900- 1929 թթ.։Ազգային խորհրդի պատգամավոր Կատերինե Զալյան- 1918-1919 թթ։ Գառնիկ Սադոյան-Էջմիածնի առաջին հողկոմ-1920-1921 թթ։ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ԳԽ դեպուտատներ. ակադեմիկոս, Սահակ Կարապետյան, ԳԽ դեպուտատներ Սաթենիկ Հարությունյան-1951-1956 թթ., Վազգեն Եփրեմյան-1957- 1961 թթ., Դուստրիկ Մուրադյան-1960-1965 թթ.։ ՀՀ ԳԽ 1990 - 1995 թթ. պատգամավոր Սուրիկ Ասմարյան։ 1993 - 1995 թթ. Հոկտեմբերյանի գործկոմի նախագահ, 1995 - 1998 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր, Արմավիրի մարզի 1995 - 1998 թթ առաջին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյան։

Լիպարիտ Վարդանյան,Հոկտեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար-1949 թ։

Հրաչյա Անդրեասյան - Հոկտեմբերյան քաղաքի Հաստոցաշինական և Ռելեի գործարանների գլխավոր ինժեներ - տնօրեն, Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի նախագահ- քաղաքապետ։

Ծանոթություն: խմբագրել

↑Սահակ Կարապետյան։ՀԽՍՀ Արտաքին գործերի նախարար, 1945-1955 թթ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։ http://www.gov.am/am- Նախկին վարչապետներ։
↑Սուրիկ Ասմարյան։http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=651&lang=arm
↑Սեդրակ Հովհաննիսյան։ Седра́к Мнацака́нович Ованнися́н- wikipedia.org/wiki/ և http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=400&lang=arm

Մշակույթ և սպորտ խմբագրել

Գրադարանային ֆոնդը՝ 10 հազար կտոր գիրք-գրականություն։ Ակոմբը ունի մշտական սկզբունքով գործող ազգային երգ ու պարի համույթ և թատերական խումբ, ստացել էր ժողովրդական թատրոնի կարգավիճակ` արժանանալով հանրապետական շրջանային և մրցույթ - օլիմպիադաների հաղթողի կոչմանը։ Շրջանային սպորտ կոմիտեն և «Սևան» ԳԿՄԸ-ն ղեկավարում էին հանրահայտ մարզիկներ Դրաստամատ և Չապլին Մարգարյանները, Կամո Ասքանազյանը և Ավետիք Ավետիսյանը, իսկ Սևան կմԸ-ն` Լենդրոշ Մուրադյանը, Խաչիկ Հայկազի Ասմարյանը՝ Վոլեյբոլի Ֆեդերացիայի 90-ականների նախագահ, Վոլեյբոլի կանանց հավաքականի մարզի. Սպորտի վաստակավոր գործիչ։

«Արմավիր» բազմատիրաժ թերթը: խմբագրել

Թերթը հիմնադրվել էր 1957 թ, դադարել է տպագրվել 1989 թ.՝ Արմավիր գյուղի Գյուղխորհրդի և կոլտնտեսության օրգանը հանդիսացող բազմատիրաժ թերթ։ Հիմնադիր - խմբագիրներ Գուրգեն Հովհաննիսյան։ Խմբագիրներ Բաբկեն Ավագյան, Գալուստ Ստեփանյան, Սուրիկ Ասմարյան և Գևորգ Քոչարյանին։

Արմավիրը Ղարաբաղյան ազատամարտում խմբագրել

Արմավիրցի կամավորականներն ու Հայկական բանակի արմավիրցի զինվորները մասնակցել են Գետաշեն, Շահումյան, Ղարաբաղ, Իջևան, Նոյեմբերյան, Մեղրի… Ազատամարտի մասնակիցները՝ թվով 68 արմավիրցիներ են, որից զոհվել են չորսը ազատամարտիկներ։

Տնտեսական բարեփոխումների մեկնարկը խմբագրել

1991-ին իրականացվեց հողի սեփականաշնորհումը։ Սեփականաշնորհվել է նախկին տնտեսությանը պատկանող անշարժ և շարժական ունեցվածքը։ ա/. Ստեղծվեցին ավելի քան 650 գյուղացիական տնեսություններ։ բ/. Կրճատվել են խաղողի տեխնիկական սորտերի և բոստան-բանջարանոցային կուլտուրաների և կաթի արտադրությունը, զարկ են տրվել շուկայական պահանջարկ ունեցող հացահատիկային կուլտուրաների, խաղողի սեղանի սորտերի, պտղի` ծիրանի, դեղձի, սալորի, մանավանդ կեռասի մշակությանը, գ) արմավիրցի հողի սեփականատեր - ֆերմերները, 96-ից սկսած, վերականգնել են պտղատու այգիները, անասնագլխաքանակը, դ) համայնքի անդամները անդամագրվել է Հայաստանի Գյուղփոխօգնության` Ագրիկոլ բանկին,գործունեություն են ծավալել վարկային և բանկային մի շարք այլ կառույցներ, աստիճանաբար վերականգնվում են գյուղական ենթակառույցները, համայնքի անդամ ֆերմերները, գործարարները և ձեռներեցները զբացված են գյուղատնտեսական մթերքների սեզոնային արտահանմամբ։ Տնտեսության աշխուժացմանը համընթաց Համաշխարհային բանկի օժանդակությամբ գյուղում կառուցվեց 1,2 կմ երկարությամբ կիսախողովակաշար, հորատվեցին խորքային հորեր, Սոցներդրումների ծրագրով վերանորոգվեցին Մշակույթի տունը, Միջնակարգ դպրոցը, Համայնքապետարանը, Արվեստի դպրոց, բուժարանը։ Արմավիրը միակ համայնքն է, որ ունի բարվոք կենտրոնական ճանապարհ-մայրուղի։

Արմավիրը՝ ռադիո - հեռախոսակապի կենտրոն է` 750 տեղով, որը դուրս է մղվում բջջային - ինտերնետային հեռախոսակապի կողմից։ Ներկայումս տիրապետող է բջջային հեռախոսակապը և անհատական համակարգիչը։ Գյուղում հեռախոսա-ինտերնետային կենտրոններ ունեն Արմենթել-Բիլայն, Վիվասել, Օրանժ ընկերությունները, իսկ դպրոցն ունի համակարգչային դասարան։ Գործարար Լ. Մարտիրոսյանը Արմավիրում բացել է ՙՎահագն՚ համակարգչային կենտրոնը։

Գյուղմթերքների արտահանման ընկերություններ խմբագրել

Անկախության տարիներին լայն թափ ստացավ գործարարությունը։ Արմավիրցի գործարար երիտասարդները ստեղծել են գյուղմթերքների արտահանման մանր ու մեծ ընկերություններ, որոնք ղեկավարում են Արմեն Սարգսյանը, Սուրիկ Գևորգյանը, Կարո Մուսոյանը, Գագիկ Փիրոյանը, Արթուր Անտոնյանը և այլք։ Տնտեսություններից ձեռք բերած մթերքներն ու ապրանքները գործարարները հաջողությամբ իրացնում են ՌԴ քաղաքներում։ Վերջին տարիներին սկսվել ու բուռն կերպով առաջ է ընթանում հողերի խոշորացման գործընթացը։

Գրականություն՝ աղբյուրները: խմբագրել

↑Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Արմավիր, Ղուրդուղուլի, Ալիսո/ու, Բլուր հոդվածներ, 1991։]
↑Սովետական Հանրագիտարան, Արմավիր հոդվածը։Հ. 2, էջ 91-92։http։//hy.wikisource.org/wiki/
↑Լեո, «Հայոց պատմություն», հ-3 գիրք 2-րդ, էջ`191-193։
↑Թադևոս Հակոբյան։ Երևանի պատմությունը (1500–1800 ԹԹ.)]
↑Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանց (1799-1849թթ.),
↑Հնագիտություն՝ Բ.Առաքելյան- Аракелян Б., «О некоторых результатах археологического изучения древнего Армавира».
↑Գ.Տիրացյան-Урартский Армавир (По данным археологических раскопок.).
↑Հարութ. Թուրշյան,Սարդարապատի հերոսամարտը, Երևան, «Հայաստան», 1969, 295 էջ։,
•Ս.Խանզադյան։ Հայրենապատում երկ՝ «Արմավիրի Արմավիրի մեծ գերդաստանը»։
•Գուրգեն Մարտիրոսյան, Հայրապետ Կնյազյան- Արմավիր, Երևան, 1971,։
↑Ս.Ասմարյան «Արմավիր։ Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք»։ Երևան։ Ինքնահրատ,։

Արմավիր գյուղի ծխերի (բնակչության) քանակը ըստ տարիների խմբագրել

   1613 թ  ||   1779 թ ||  1831 թ ||   1867 թ  ||   1897 թ ||   1914 թ    || 1926 թ   || 1939 թ || 1959 թ || 1970 թ ||  1979 թ || 1984 թ   ||   2014 թ ||։
7 / 21 ծուխ||  619 մ-դ || 35 ծուխ ||   1086 մ-դ || 1397 մ-դ|| մոտ 2000 մ. || 1626 մ-դ ||1733 մ-դ ||2323 մ-դ||2670 մ-դ || 2831 մ-դ|| 2858 մ-դ  ||  3700 մ-դ ||։