Պոկահոնթաս(անգլ.՝ Pocahontas), հնդկուհի արքայադստեր մականուն,որը տվել է իր հայրը Պոուխաթանը,ով ժամանակակից Վիրջինիայի տարածքում բնակվող հնդկական ցեղախմբի ցեղապետն է։ Մականունը թարգմանվում է որպես «փոքրիկ երեսառած»։

Կենսագրություն խմբագրել

Պոկահոնթասի ծննդյան ճշգրիտ ամսաթիվը դժվար է սահմանել, հետազոտողները նշում են ինչպես 1595թվականին, այնպես էլ 1596թվականին։ Պոկահոնթասը հնարավորություն չուներ ժառանգելու իր հոր տիտղոսը։[1]

Ըստ Չեսապիկի ծոցում Բրիտանական Ջեյմսթաուն գաղութի հիմնադիրներից մեկի՝ կապիտան Ջոն Սմիթի ՝ 1607 թվականին պատանի Պոկահոնթասը փրկել է նրան մահից, երբ ինքը , գնալով գաղութարարների համար պարեն որոնելու, գերեվարվել է հնդկացիների կողմից: Ի սկզբանե հնդկացիները լավ էին վերաբերվում գաղութատերերին եւ օգնում էին նրանց, սակայն վերջիններս շատ բան էին պահանջում, ինչն էլ դարձել էր Դ.Սմիթի առեւանգման պատճառ։[2]Երբ հնդկացիները պատրաստվում էին ջարդել Սմիթի գանգը, 12-ամյա աղջիկը (Ռ. Ռիմինի վարկածով ՝ 11-ամյա[2]) փակել է նրա գլուխը, եւ զինվորները չեն համարձակվել սպանել նրա ընտրյալին։Դրանից հետո նրանք իբր առաջին գիշերն անցկացրել են միասին

Որոշ պատմաբաններ նշում են որ նա մասնակցել է հնդկացիների շրջանում մեծ տարածում ունեցող «մահապատժի և փրկության» արարողությանը խնդրելով փրկել Սմիթի կյանքը՝ աղջիկը կարող էր իրականացնել ալգոնկինների ծեսը, որի օգնությամբ ցեղապետ Պոուխաթանը ցոիցադրել է կյանքի և մահվան նկատմամբ իշխանությունը՝ ընդունեկով Սմիթին և Ջեյմսթաունի նորաբնակներին իր գերագույն իշխանության տակ։ Նա առաջարկել է իր աջակցությունը իր գերակա դիրքը ընդունելու դիմաց անկախ նրանից թե ինչն էր գործողությունների իրական պատճառը[2]։

1612 թվականին ՝ 17 տարեկանում, երբ Ջոն Սմիթն արդեն գաղութաբնակների մեջ չէր Պոկահոնթասը մասամբ հանդիպում էր անգլիացիների հետ, որոնք ապրում են իր հայրենի ցեղից 12 մղոն հեռավորության վրա։ Ժամանակի ընթացքում նա սովորել է հասկանալ անգլերեն և կարողանում էր հեշտ պայմաններով բանակցություններ վարել․ անգլիացիները պարտավորվում էին չվնասել հնդկացիներին պարենի դիմաց,սակայն երբեմն անգլիացիները պահանջում էին շատ ավելին։ 1612 թվականին՝ Ջեյ,սթաումու, գտմբելու ժամանակ, անգլիացիները գերի են վերցրել Պոկահոնթասին։ Նրանք աղջկա հորից փրկագին էին պահանջում՝ ազատ արձակել գերեվարված անգլիացիներին, նրանց ապահովել պարենով և վերադարձնել զենքը։ Ցեղապետը կատարել է երեք պայմանից երկուսը, զենքը չի տվել։


Ավելի ուշ նրա հայրը ՝ Պոուհաթանը, փրկագին է վճարել, և աղջիկը վերադարձել է հարազատ ցեղ ։Մեկ տարի անց, ամուսնանալով նորաբնակ Ջոն Ռոլֆի հետ, նա երաշխավորվում է այս ամուսնության խաղաղ գոյությունը հնդիկացիների եւ գաղութարարների միջև։ 1616թվականին Պոկահոնթասը իր ամուսնու հետ տեղափոխվեց Անգլիա, որտեղ Պոկահոնթասը ավելի հայտնի դարձավ։ Նլ 1617 թվականի մարտի 21-ին Վիրգինիա վերադառնալու ճանապարհին Պոկահոնթասը վարակվել է ծաղիկ վիրուսով եւ մահացել 22 տարեկանում։[3]

Ֆիլմեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Раунтри, Хелен С. (25 января 2011 г.). «Покахонтас (ум. 1617)» . Энциклопедия Вирджиния.
  2. 2,0 2,1 2,2 Р. Римини Краткая история США (2006)
  3. По другой версии, причиной смерти стал туберкулёз лёгких

Գրականություն խմբագրել

Արտաքին հղում խմբագրել

Կաղապար:Вс Կաղապար:Покахонтас «Диснея»