Աշնան վերջին ամիսը
Պատկեր:Последний месяц осени (постер).jpg
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԺանրԴրամա
Թվական1965 թվական
Տևողություն83 րոպե


«Աշնան վերջին ամիսը», ռեժիսոր Վադիմ Դերբոնյով գեղարվեստական ֆիլմ: Սովետական և միջազգային կինոփառատոների մրցանակակիր: Մոլդովաֆիլմ, 1965 թվական:

Սյուժե խմբագրել

Երկու ծեր ծնողներ՝ հայրը (Լեբեդեվ) և մայրը (Սպերանտովա), երկար տարիներ չեն կարողանում սպասել հարազատ տանը մեծացած և երկրով մեկ ցրված երեք որդիներին: Հայրը ճանապարհ է ընկնում և մեկը մյուսի հետևից հեսակցում յուրաքանչյուրին. Անտոնին (ֆադեև)՝ անտառապահին, կամավոր ճգնավորին, Անդրեյին (Տիմոֆեև)՝ մեխանիկ-տրակտորիստին, բաց և ուրախ, իր արդեն մեծ աղուհացով ընտանիքով, Սերաֆիմին (Սմիրնիտցկի)՝ սիրահարված ուսանողին, սկսնակ պոետին, սպորտսմենին: Յուրաքանչյուր հանդիպումը համարվում էր մի առանձին նովել, բայց և այնպես նրանցից յուրաքանչյուրը ամրապնդում է հոր համոզմունքը, որ իր որդիները արժանի են իրենց համեստ և ազնիվ ընտանիքին: Մաքուր հոգով նա վերադառնում է մոր մոտ, իր ամենօրյա աշխատանքին:

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ: Իոն Դրուցէ
  • Ռեժիսոր: Վադիմ Դերբենյով
  • Երկրորդ ռեժիսոր: Ալեքսանդր Մատվեև
  • Օպերատորներ: Վադիմ Դերբենյով
  • Բեմադրող-նկարիչ: Անտոն Մատեր
  • Կոմպոզիտոր: Էդուարդ Լազարև

Դերերում խմբագրել

  • Եվգենի Լեբեդև - Հայր
  • Վալենտինա Սպերանտովա - Մայր
  • Մարիա Կրեմնյովա - Մարիա, աղջիկ
  • Նիկոլայ Տիմոֆեև - Անդրեյ, ավագ որդի
  • Մայա Բուլգակովա - Գալյա, Անդրեյի կին
  • Վիտալի ֆեդեև - Անտոն, միջնեկ որդի
  • Վալենտին Սմիռնիտսկի- Սերաֆիմ, փոքր որդի
  • Ինոկենտի Սմոկտունովսկի - տեքստը հեղինակից
  • Ելենա Պոնսովա - պառավ

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

ԽՍՀՄ-ի կինոմատոգրաֆիայի լուսաբանման հիմնական աղբյուրներ հանդիսացող ամսագիր «Սովետական էկրան» (No 1, 1966 թվական), գնահատում է ռեժիսոր Վադիմ Դերմոնյովի գեղարվեստական յուրահատկությունը, որպես հավասարակշռված, մտածված, չափավոր տեմպով: Նա ուշադրության է հրավիրում անձնական մասնակցմանը դրվագներում և սցենարներում, անկախ իր բացատրության տակ կատարվող գործողությանը: Պատկերն ամբողջովին բնութագրվում է իր օրինակով[1]:

«Աշնան վերջին ամիսը» չի հավակնում դառնալ իմաստության դասագիրք, և, իհարկե նա «կտավ» չէ: Հեղինակները նրան չեն փորձել դուրս բերել անիմաստ իրադրությունից «մեծ խնդիրներ»: Նա չի փայլում իր սյուժեով, և հազիվ թե նրանով կարելի է անվանել զվարճանալի: Իր մեջ կա հասարակ ճշմարտությունների պոեզիա և դերասանի բարձր արվեստ:

Մրցանակներ խմբագրել

  • Հատուկ մրցանակ 2-րդ Համամիութենական կինոփառատոնի (1966 թվական, Կիև) «Ժամանակակից թեմայի մշակման համար» - ռեժիսորին Վ. Դերբենյովին:
  • Ութերորդ միջազգային կինոփառատոնին Մար-դել-Պլատայում (1966 թվական) Ե. Լեբեդևին տրված է մրցանակ տղամարդու դերը լավ կատարելու համար, ինչպես նաև հատուկ մրցանակ Արգենտինայի «Համակրանք» դերասանական ընկերության կողմից[2]:

Քննադատություն խմբագրել

Ֆիլմի մասին արձագանքները եղել են մեծաքանակ և դրական: «Օգոնյոկ» ամսագրում (Համար 13, 1966 թվական) առաջին հերթին նշում է Ե. Լեբեդևի և Վ. Սպերմատովայի դերասանական վարպետությունները, որոնք ճիշտ ցուցադրում են «հոգու շնորհակալությունը, աշխատավոր մարդկանց զգացմունքների լիակատարությունը»[3]: Որոշ ժամանակ անց նույն հրատարակումը գնահատում է յուրաքանչյուր դերասանի ներդրումը և հաստատում, որ ֆիլմը «ոչ միայն պահել է կերպարաների միտքը և պոեզիյան, առաջին անգամ ծնված այնպես պայծառ և ազնիվ մեկ էլ գրական ծրագրում, և ստացան իրենց նոր ռեժիսորական ծնունդ»[4]:

Նկարի և Ե. Լեբեդևի դեր մարմնավորման բարձր գեղարվեստական իմաստավորությունը նշում են և ֆիլմագրական՝ «Խորհրդային կինոյի պատմություն»[5] և «Խորհրդային կինոյի դերասաններ»[6] և այլ աղբյուրներ։ .

Ծանոթագրություն խմբագրել

  1. Свободин А. Поэзия простых истин // Советский экран : журнал. — 1966. — № 1.
  2. Призёры фестиваля 1966 года на IMDb(անգլ.)
  3. Брусенцов В. Люди, нужные людям // Огонёк : журнал. — 1966. — № 13. — С. 29.
  4. Толченова Н. Обозрение // Огонёк : журнал. — 1966. — № 39. — С. 26.
  5. История советского кино. — М.: Искусство, 1978. — Т. 4, 1952-1967. — С. 309.
  6. Актёры советского кино. — М.: Искусство, 1972. — Т. 8. — С. 108.

Աղբյուրներ խմբագրել

Последний месяц осени(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում