Մասնակից:Սյուզաննա Սայադյան/Ավազարկղ

Կարեն Ասլանյան

Կենսագրություն խմբագրել

Կարեն Արամի Ասլանյան(դերասան) Ծնվել է 1993թ.հոկտեմբերի 8-ին։ Նախնական կրթությունը ստացել է 2001թ-ին հաճախելով ՌԴ քաղաք`Պյատիգորսկի (школа № 25) (I-IV դասարան)։ 2005 թ-ին ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան,Երևանի Ավան թաղամասի №170 միջնակարգ դպրոցում շարունակել կրթությունը(IV-VIII-րդ դասարան)։ 2009-2011թթ. հաճախել է Երևանի Նար Դոսի անվան միջնակարգ դպրոցն,որն ավարտել է 2011 թ-ին`կարմիր վկայականով (VIII-X-րդ դասարան)։ Կրթությանը զուգընթաց 2006-2010թթ. զբաղվել է ֆուտբոլ սպորտաձևով,որտեղ հանդես է եկել,որպես դարպասապահ,սակայն չարաբաստիկ ծնկոսկրի հետ կապված վնասվածքի պատճառով դադարեցրել է ֆուտբոլում հանդես գալը։ 2011-2015թթ. բացահայտելով իր մեջ դերասանական շնորհներ ընդունվել է ԵԹԿՊԻ (Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ),որտեղ եղել է հայ կինոռեժիսոր,դերասան,սցենարիստ,պրոդյուսեր,Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար`Վիգեն Չալդրանյանի սանը։ Կարենը ցուցաբերելով հրաշալի և ջանադիր աշխատանք,առաջին անգամ ուսանողական թատրոնում խաղացել է աշխարհահռչակ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի գրչին պատկանող հայտնի ողբերգություն`պիեսը «Ռոմեո և Ջուլիետ» ստանձնելով Ռոմեոի կերպարը։ 1-ին սերիալը,որտեղ նկարահանվեց Կարենն մասսայական դերերում դա «Ոստիկաններ» ֆիլմն էր։

Այնուհետև առաջին սերիալին հաջորդեց Շանթ հեռուստաալիքով ցուցադրվող «Անցյալի ստվերներ» սերիալը,որտեղ նորաբողբոջ դերասանը մարմնավորեց գլխավոր հերոսի`Տիգրանի կերպարը։ Հաջորդ ֆիլմը`«Լույսի պահապանը»,որտեղ դերասանն հանդես եկավ Արամի կերպարով(ATV հեռուստաալիք)։ Կարենն իր լավատեսությամբ և պատրաստակամությամբ մշտապես աչքի էր ընկնում և նա իր աշխատասիրության շնորհիվ յուրաքանչյուր դեր փորձում էր հիանալի կատարել,ամեն մի կերպար նա յուրովի էր սիրում և կատարում։ Հաջորդ երկարատև դերը,որը նա կատարեց Դ.Գրիգորյանի հեղինակային «Առաջնորդներ» սերիալի Արամիկի կերպարն էր,թերևս գրեթե բոլորի կողմից սիրված դերն էր։ Մասնակցել է բազում նախագծերի «Երբ պարում են աստղերը»,«Պարահանդես»,«Գուշակիր մեղեդին»,« 3OFF» և այլն։ 2017 թ-ի ամռանը նկարահանվել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հեղինակային կարճամետրաժ`25 սերիայից բաղկացած,«Դեպի երազանք» ֆիլմում,մարմնավորել է ֆիլմի գլխավոր հերոսի`Արմանի կերպարը։Արմանի կերպարը նույնպես անչափ սիրվեց հայ հեռուստադիտողի կողմից։Դերասանն օժտված էր ստեղծագործելու մեծ տաղանդով և ահա 2017 թ. ապրիլին համագործակցելով երգիչ և երգահան Րաֆֆի Ալթունյանի հետ Կարենն մասնակցեց «Թե արցունքս» երգի կատարմանը,որի խոսքերի հեղինակն հենց ինքն էր հանդիսացել,որտեղ հանդես եկավ բանաստեղծական տողերի ասմունքով։ Ամիսներ անց նա կրկին բանաստեղծական տողերով հանդես եկավ երգիչ` Սասուն Շախպարյանի «Գերել ես» երգում։ Եվ նույն թվականի աշնանը Կարենն և երգիչ`Կարեն Զաքարյանը համատեղ արդյունավետ աշխատանքներ կատարելուց անմիջապես հետո թողարկեցին «Սերն իմ գողացել ես» երգը,որի խոսքերի հեղինակը Գևորգ Բաղդասարյանն է։