Մասնակից:ՍյուզԱննա/Ավազարկղ
Խաղերը և խաղային իրավիճակներ կենսաբանության մեջ
խմբագրելՆերածություն
խմբագրել<<Խաղ>> բառը տարբեր կերպ է մեկնաբանվում։Որոշ աղբյուրներում այն կոչվում է անարդյունավետ մարդկային գործունեություն, ուրիշների մեջ զվարճություն, երրորդում՝ մշակույթի փոխանցման միջոց, չորրորդում՝ պարապմունք որոշակի կանոներով։ Խաղը բացի ժամանցային երևույթ լինելուց ունի, նաև դաստիրակչական, ուսուցողական նշանակություն: Խաղը լայն տարածում ունի ժողովրդական դաստիրակության և դպրոցական շրջանում: Մյուս խաղերի հետ համեմատած դաստիրակաչական խաղն ունի նպատակ՝ խնդրին հասնելու և իրեն համապատասխանող դաստիրակչական արդյունք:
Աշխատանքի նպատակն է՝ խաղային տեխնոլոգիաների բացահայտման և դասակարգման միջոցով ամբողջացնել ուսուցման գործընթացի ուսումնասիրության համապատկերը: Նպատակն է ցույց տալ կրթական խաղերի դիտակտիկ հնարավորությունները և խաղերի դերը ուսուցման գործընթացում:
Ընդհանուր խաղերի և հատկապես կրթական խաղերի մասին
խմբագրելՇատ հաճախ ուսուցիչներին անհանգստացնում է երեխաների ձանձրացող դեմքերը և ճնշված աչքերը, որոնք հոգնել են կազմակերպվածությունից և ծանրաբեռնվածությունից։ Կորում է հետաքրքրասիրությունը, ձեռք են բերում հոռետեսություն և անտարբերություն սովորելու նկատմամբ։
Բոլորին հայտնի է, որ միայն այն գործունեության տեսակը կարող է ապահովել անձի հոգեբանական հարմարավետությունը, որը հիմնված է ինքնակամ սովորելու և հետաքրքրության վրա։Հենց խաղերի միջոցով է մարդ զգում ուրախություն, հաղթանակ և հայտնագործությունների ուրախություն, խաղի մեջ նա երազում է և հորինում է, ձգտում է վերցնել բարձունքները և չափել իր ուժերը հակառակորդի հետ։
Կրթական խաղի առանձնահատկությունն այն է, որ այն ընձեռվում է կրթական գործընթացում, որպես ստեղծագործական կրթական խնդիր և ապահովում է իրական պայմաններ ակտիվ մտավոր գործունեության համար։
Որոնք են կրթական խաղերի դիտակտիկ հնարավորությունները։
խաղերի դիտակտիկ հնարավորությունները
խմբագրել- Կրթական խաղերը հնարավորություն են տալիս սեփական փորձի միջոցով ինքնուրույն լուծել բարդ խնդիրներ, ոչ թե լսել ուսւցչի պատմությունները կամ դիտել նրա գործողությունները։
- Աշակերտները ձերք են բերում գործունեության փորձ։
- Խաղերը ստեղծում են մեծ հնարավորություն փոխանցելու կրթական իրավիճակում առկա գրտելիքներն ու փորձը։
- Կրթական խաղերը անվտանգ են սովորողների համար։
- Խաղերը հնարավորություն են տալիս առաջադրանքի կատարման մեջ ձեռք բերել խորը ներգրավվածություն և բարձր նվաճումների առիթ է հանդիսանում։
- Խաղի մոդելը թույլ է տալիս <<սեղմել>> ժամանակը։
- Խաղերը հոգեբանորեն գրավիչ են աշակերտների համար։
- Խաղի ուսւցման մոդելը արդյունավետ է գիտելիքների ամրապնդման, սովորած նյութի ստեղծագործական ընկալման և իրական կյանքում ձեռք բերված գիտելիքների կիրառման համար։
- Ուսուցման նյութը ստուգելիս կարող ենք օգտագործել շատ օրինակներ և լուծել շատ խնդիրներ։
- Հարցման մեջ չկա միատեսակություն, և հետևաբար աշակերտին տանում է ճանաչողական հետաքրքրության զարգացման։
Խաղում գերակշռում է ազատ ընտրության զգացողությունը, իրենց կարողություններն ու հմտությունները ցուցադրելու հաճույքը, ինքնուրույնություն ցուցաբերելու հնարավորությունը, ուրիշների հետ ուժերը չափվելու ցանկությունը։
Կրթական խաղերի դասակարգումը (Տ․Պ․Վոյտենկոյի կողմից)
խմբագրել- Դերային խաղեր։
- Խաղ-մրցույթներ։
- Իմիտացիոն- մոդելավորող խաղեր։
- Խաղ՝ ուղղորդված քննարկում։
- Խաղ ՝ստեղծագործական քննարկում։
Կրթական խաղերի բնութագրերը
1․Դերային խաղեր-դերային խաղերը եղել են առաջին խաղերը բոլոր տեսակի կրթական խաղերից։ Դերի կատարումը խաղում ներառում է ոչ միայն ինտելեկտ այլ նաև էմոցիա, թույլ է տալիս ամբողջությամբ ներգրավվել խաղի մեջ։Հետևաբար դերասանական խաղերը, դերակատարը պահպանում է առաջատար նշանակությունը նույնիսկ ժամանակակից դիտակտիկ զարգացումներում ։
Դիտակտիկ կողմնորոշում-այս տեսակի խաղերը նպատակահարմար է օգտագործվեն ուսումնական նյութի յուրացման և ամրապնդման փուլում։Դերերի բարդության տարբեր աստիճանը թույլ է տալիս կազմակերպել դերային խաղեր երեխաներիտարբեր մակարդակներով պատրաստվածությամբխմբերում։
Մանկավարժական արժեքը դերային խաղերի կայանում է նրանում որ դրանք ստեղծում են պայմաններ ճանաչողության համար էմոցիայի և զգացմունքի միջոցով։Զգացմունքի հետ կապված գիտելիքը ոչ միայն տևական է ինչպես հայտնի էցանկացած հոգեբանական դասագրքից, այլև առավել ամբողջական է և ցույց է տալիս դրա տեղը իրական կյանքում։Բացի դրանից զգացմունքները խաղային իրավիճակներում մեծ ազդեցություն ունեն՝ այն լիովին ներառում է ուղեղի աջ և ձախ կիսագնդերի ռեսուրսները, խթանելով անհատի հոգեբանական և ինտելեկտուալ զարգացմանը։
Առարկայական կողմնորոշումը- դերային խաղերը կարող են իրականցվել ցանկացած կենսաբանական դասընթացինյութի հիման վրա, ինչպես նաև տարբեր գիտություների նյութեր ինտեգրելով։Որպես օրինակ կարելի է խոսել դասի դերակատարման մասին 6-րդ դասարանի <<Քլորոֆիլի դատավարույթյունը>>։
Դերերը նախօրոք բաժանվում են՝ քլորոֆիլ, դատավոր, դատախազ, իրավաբան, ֆոտոսինթեզ, շնչառություն, ածխաթթու գազ, թթվածին և ջուր։ Խաղերի ընթացքում մասնակիցները խոսում են բուսական կյանքում քլորոֆիլի նշանակության մասին, ֆոտոսինթեզի և շնչառության պրոցեսների և դրանց իմաստների մասին, այդ գործընթացներում ներգրավված և դրանցում ձևավորված նյութերի մասին։Դատավորը, փաստաբանը և դատախազը հարցեր են տալիս այս դատավարության բոլոր մասնակիցներին՝ ֆոտոսինթեզի և շնրառության գործընթացում յուրաքանչյուր նյութի դերը պարզելու համար։
2․Խաղ-մրցույթներ- խաղային մրցույթներում խաղացողների գործողությունները սահմանափակվում են որոշակի պայմաններով և ուղղված են ինչ- որ նպատակի։Մրցութային խաղերը ավելի շատ լինում են թիմային, բայց հաճախ կարող են լինել նաև անհատական։
Դիտակտիկկողմնորոշում- այս տիպի խաղերը առավել նպատակահարմար են օգտագործել նյութի ստուգման փուլում։Աշակերտներին տրվում է հատուկ հանձնարարություն, որը նրանք պետք է կատարեն նախապես սահմանված ժամանակին և սահմանված կանոններին համապատասխան։Խաղի ժամանակ ուսուցիչը կատարում է հաղորդավարի կամ դատավորի դեր:
Մանկավարժական արժեք-Սոցիալ-մանկավարժական պայմաններում մրցութային խաղերը զարգացնում են արդյունքի հասնելու աշակերտի մոտիվացիան, թիմում աշխատելու ունակությունը, պատասխանատվությունը, հանձնարարությունը ըստ ուժերի բաժանումը։
Առարկայական կողմնորոշումը-առավել շատ մրցութային խաղերը կենտրոնացած են լինում կենսաբանության մեկ բնագավառում կամ կոնկրետ մեկ թեմայում։Որպես օրինակ կարող է ծառայել 7-րդ դասրանի <<Ահ, այս միջատները>> դասը։Դասարանը բաժանվում է երեք խմբի։Երեխաները առաջարկում են խաղի թեմա <<Միջատների դաս>>։Գրատախտակին գրված է բաժինը և ճիշտ պատասխանի գնահատականները։Երեխաները ընտրում են մի բաժինը և հարցի արժեքը միավորներով,տրվում է 1 րոպե հարցի քննարկման համար։Հաղթող համարվում է այն թիմը, որը ամենաշատ միավորներն է հավաքել։
3․Իմիտացիոն- մոդելավորող խաղեր-կարող են ներկայացվել երկու տարբերակով՝ անհատական և խմբային։Անհատական տարբերակը համարվում է ավելի պարզ և կրում է իլյուստրատիվ բնույթ։Խմբակային տարբերակը բնութագրվում է կրթական գործնթացի ավելի խորն ու բարդ կառուցվացքով,որը պահանջում է դերերի հմուտ բաշխում և խմբի շրջանակներում համագործակցության կազմակերպում։Դերային իմիտացիոն խաղերի անցկացումը սովորաբար չի պահանջում բարդ տեխնիկական միջոցներ։
Դիտակտիկ կողմնորոշում-այս տեսակի խաղերը առավել նպատակահարմար են դասի այնպիսի առաջադրանքների համար, ինչպիսիք են նյութի ամրապնդումը կամ ունեցած գիտելիքները գործնականում կիրառելը։
Մանկավարժական արժեք-սոցիալ-հոգեբանական պայմաններում Դերային իմիտացիոն խաղերը նպաստում են ակտիվ կյանքի դիրքորոշման ձևավորմանը, սովորեցնում են կատարել ընտրություն, կայացնել ճիշտ որոշումներ։
Առարկայական կողմնորոշումը-խաղերում իրավիճակները կարող են մոդելավորվել տարբեր բնագավառներում՝ կենսաբանություն, աշխարհագրություն, պատմություն,տնտեսագիտություն և այլն։Որպես իմիտացիոն- մոդելավորող խաղ կարող ենք խաղալ 8-րդ դասարանում <<Ընդունելություն բժշկի մոտ>>։Այս խաղը ավելի լավ է անցկացնել մի քանի թեմաների ուսումնասիրումից հետո, որպեսզի ավելի շատ բժիշկ մասնագետներ մասնակցեն դրան։Առաջարկվող թեմաներն են՝ «Հենարան և շարժում>>, <<Նյութերի փոխադրում>>, <<Շնչառություն>>։Խաղի նպատակն ու խնդիրն է կրկնել այս օրգան համակարգերի հիվանդությունների հիմնական ախտանիշները, հիշել բժշկական մասնագիտական անունները, կրկնել հիվանդությունների ախտորոշման հիմնական մեթոդները, համախմբել որոշակի գիտելիքներ հիվանդությունների կանխարգելման մասին։Դասարանը բաժանվում է 3 խմբի՝
1․Բժիշկ՝ մասնագետներ և բուժքույր։
2․Հիվանդներ, որոնք պետք է իմանան որոշ հիվանդությունների ախտանիշները և կարողանան նկարագրել դրանք։
3․Բժիշկներին գնահատող փորձագետներ։Նրանք պետք է որոշեն բժշկի կողմից կատարված ախտորոշման ճշգրտությունը, հիվանդին լսելու ունակությունը, հիվանդության կանխարգելնման միջոցառումների մասին գիտելիքները և աշակերտների գործելակերպը։Յուրաքանչյուր աշակերտի դիմաց կա թերթիկ, որը նրանք պետք ՝ լրացնեն դասի ավարտին բժիշկներին և հիվանդներին լսելուց հետո։
Դասի վերջում փորձագետ աշակերտները իրենք են գնահատում բժիշկներին, հաշվի առնելով բոլոր կանոնները։
4․Խաղ՝ուղղորդված քննարկում
Դիտակտիկ կողմնորոշում-կանոնավոր խաղերով քննարկումն ամենալավ տարբերակն է, եթե ուսիցիչն ունի սկզբնական կողմնորոշում պրոբլեմային թեմաներին, իսկ խնդիրն է ցույց տալ հակադիր գաղափարների գոյությունը և նրանց հիմնարար տարբերությունները, որոնք դրսևորվում են կյանքի տարբեր իրողություններում։Այս ձևն օգտագործվում է գիտելիքի ամրապնդման և նոր նյութի յուրացման ժամանակ:
Մանկավարժական արժեքը-սոցիալ-հոգեբանական առումով խաղային քննարկումները սովորեցնում են ակտիվ կյանքի դիրք ընդունելու, քննարկումներին մասնակցելու հմտությունների զարգացում։
Առարկայական կողմնորոշումը-այս խաղում նյութերը կարող են օգտագործվել ցանկացած առարկաներից։Խաղի բնույթը որոշվում ե երեխաների տարիքով։Կանոնավոր խաղի քննարկման օրինակ կարող է ծառայել 11-րդ դասարանում <<Գիտնականների հայացքները Լինեի, Լամարկի և Դարվինի կենդանի բնության էվոլյուցիայի և տեսակառաջացման գործընթացների մասին>>։Դասի թեման վերաբերվում է կենսաբանության էվոլյուցիոն տեսակետների պատմական զարգացման մասին ուսանողների գիտելիքների համախմբմանը։Դասի խնդիրն է ցույց տալ գիտական նախադրյալներով ձևավորված գիտնականների դատողությունների ճշգրտությունները և սխալները։Խաղի նկարագիրը՝ դասարանը բաժանված է 3 խմբերի, որոնցից յուրաքանչյուրը կպաշտպանի գիտնականներից մեկի տեսակետների ճշգրտությունը։Յուրաքանչյուր խմբին տրվում է հարցերի քանակով քարտ, որը քննարկման հիմքն է․
-Երկրի վրա կյանքի առաջացման գործընթացը
-Կենդանի օրգանիզմների տեսակների ծագումը
-Նրանց փոփոխությունը ժամանակի ընթացքում
-Կենսաբանական էվոլյուցիայի պատճառները
-Կենդանիների բազմաձևության պատճառները
Քննարկման ընթացքում ուսուցիչը աշակերտներին բերում է այն գաղափարին, որ յուրաքանչյուր գիտնական առաջադիմական գաղափարներ է առաջ քաշել կենսաբանության մեջ, որը ստեղծեց գալիք սերունդների էվոլյուցիոն գաղափարների զարգացման հիմքը։
5. Խաղը՝ ստեղծագործական քննարկում։
Դիտակտիկ կողմնորոշում-Խորհուրդ է տրվում այսպիսի խաղերը օգտագործել, այն դեպքում, երբ ուսուցման հիմնական ուղղությունը կապված է քննադատական մտածողության զարգացման հետ, բարդ խնդրային իրավիճակների ժամանակ, որոնք չունեն եզակի լուծում։Այս տեսակի խաղերում փաստացի նյութի յուրացումը հանդիսանում է գիտելիքի ստեղծագործական կիրառման հիմք։
Մանկավարժական արժեք։Սոցիալ-հեգեբանական առումով ստեղծագործական քննարկման խաղերը զարգացնում են մասնակիցների հռետորական ունակությունները։Պատրանքները և ստեղծագործականությունը ձևավորում են ընդիմադիրին ուշադիր լսելու և ուրիշի տեսակետը վերցնելու ունակությունը։
Առարկայական կողմնորոշումը։ Աշակերտների առջև դրված է պրոբլեմ և բացառում է այն լուծել մի եղանակով։Ուսուցիչը ղեկավարում է խաղը, նա տալիս է հարցեր որոշակի ուղղվածությամբ, ներառելով այս կետերը՝
-Խնդրի պատմական վերլուծություն իրականացնելը
-Առկա դժվարությունների բացահայտումը
-Առաջադրված խնդրի լուծումը ավելի մասնավոր
- Լուծումների մշակում, որոնք ընդգրկում են խնդրի յուրաքանչյուր մաս
-Խնդիրների լուծում, ընդհանուր խնդիրների մշակում
-Որոշման հետևանքների ձևակերպում
Ստեղծագործական քննարկման խաղի օրինակ կարող է ծառայել 11-րդ դասարանում <<Մարդու ծագման գաղափարներ>> թեման։Դասի թեման կապված է կենսաբանական տեսակների հայտնաբերման հիպոթեզների վերաբերյալ նոր նյութի ուսունմասիրության հետ՝ խելամիտ մարդ։ Դասի խնդիրն է քննարկման ընթացքում ծանոթանալ տարբեր պատմական դարաշրջաններում ծագած մարդու ծագման վարկածի հետ։Երեխաները առաջարկում են նախընտրական գիտական աղբյուրներ՝ առանձնացնելով որոշակի հիպոթեզ։
Դասարանը բաժանվում է 6-8 հոգանոց խմբերի։Յուրաքանչյուր խումբ ստանում է նախնական տեղեկություններ և հարցերի ցուցակ, ընտրված վարկածի օգտին փաստարկներ գտնելու համար։Դասարանում յուրաքանչյուր խումբ հանդես է գալիս, որպես գիտական հանձնաժողով, հանդես գալով գիտական խորհրդի նիստում նպատակ ունի պաշտպանել խնդրի վերաբերյալ իր տեսակետը, օգտագործելով հավաքված փաստարկները, ցուցադրական նյութը, ինչպես նաև ձեռք բերել քննարկումներ անցկացնելու և հանրային խոսքի հմտություններ։
Այսպիսով, մենք ծանոթացանք կենսաբանության դասի խաղերի բազմազանությանը։
Գրականության ցանկ
խմբագրել- Баянкина З.В., «Познавательные игры по биологии (методические рекомендации для учителей по руководству игровой познавательной деятельностью школьников)»; ГУНО Свердловского облисполкома, Свердловский областной институт усовершенствования учителей; 1990г
- Букатов В.М., Ершова А.П.; «Я иду на урок: Хрестоматия игровых приёмов обучения: книга для учителя».- М., Издательство «Первое сентября, 2002г.
- Газета «Биология» - № № 38,39/1994г. (приложение к газете «Первое сентября»)
- Газета «Биология - № 1/1995г.
- Газета «Биология - №№ 23, 27, 33/1997г.
- Газета «Биология» - №№ 16 – 24 и 27 – 30/ 2002г