Մասնակից:Սմբատ Սահակյան/Ավազարկղ

Սմբատ Սահակի Սահակյան, նա ծնվել է 1996 թ. նոյեմբերի 20 - ին , Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում , սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, տաս տարեկանից սկսած զուգահեռ զբաղվել հունահռոմեկան ըմբշամարտով ։ 2012 թվականից նկարահանվել է տարբեր տեսահոլովակներում, ֆիլմերում, գովազդներում։ Դպրոցն ավարտելուց հետո 2013 թվականին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետ հունահռոմեկան ըմբշամարտ մասնագիտությամբ։ Նշեմ նաև որ Սմբատ Սահակյանը 2013 թվականին գրավել Է ըմբշամարտի պատանիների առաջնության երրորդ տեղը 76 կգ. քաշային կարգում։ 2015 թվականի հունվարի 29 - ին մեկնել է ծառայության : Սմբատը ծառայել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մադաղիսի զորամասում որպես հրետանավոր:

Ծառայության ընթացքում զորամասի սպորտհրահանգիչի առաջարկով մոտ մեկուկես տարի մարզել է ըմբշամարտ մարզաձևով գյուղի երեխաներին , որոնք մեծամասամբ հենց նույն զորամասի սպաների երեխաներ էին, իսկ նրա սաները հաջող մրցելույթներ են ունեցել թե Մարտակերտում, թե Ստեփանակերտում անցկացված մրցաշարերում։  
Սմբատը ինքն էլ մասնակցել է բազմաթիվ միջզորամասային և զորամասային

մարզական միջոցառումների և զբաղեցրել մրցանակային պատվավոր տեղեր , ընդ որում 2017թվականին գրավել է 1-ին տեղը 10-րդ ԼՀԴ - ում կշռաքարերի բարձրացում վարժությունից, ապա մասնակցել է համաբանակային սպարտակիադային և նույն վարժությունում դառնալով փոխչեմպիոն պարգևատրվել է ՊԲ նախարարի կողմից։ Շատ զինվորների նման, Սմբատը ևս մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին և իր զինակից ընկերների հետ միասին արժանի հակահարված տվել ու զգալի կորուստ պատճառել թշնամուն։ Այդ օրերից սկսած մինչ օրս Սմբատը բանաստեղծություններ է գրում և ցանկություն ունի հրատարակել։ Սմբատը զորացրվել է 2017 թվականի հունվարի 29-ին ։ Ծառայությունից հետո նա կրկին նկարահանվում է տարբեր ֆիլմերում (Նռան Հատիկ , Էլենի Օրագիր) և տարբեր տեսահոլովակներում ։ Սմբատը որպես մոդել գովազդել է տարբեր բրենդային հագուստներ, և փորձում է առաջ գնալ այդ բնագավառում ։ Ներկայումս Սմբատը մշտապես մարզվում է իր ֆիզիկական տվյալները, առողջությունը և գեղեցիկ կազմվածքը պահպանելու, ինչու չէ նաև կատարելագործելու նպատակով։ Սմբատը մի քանի ամիս է ինչ սպորտային դահլիճ է ստեղծել իր ունեցած մարզական գույքով և հնարավորություններով : Դեռևս մարզվում է իր ընկերների հետ, բայց եթե հնարավորություն լինի բարելավել մարզադահլիճի պայմանները , վերանորոգել այն Սմբատը կարող է և գյուղի երեխաներին մարզել, ինչի հնարավորությունը գյուղում չկա։




https://sport.mediamax.am/am/news/war_time_athletes/22860 https://www.youtube.com/watch?v=0lOpqRk6syU

   instagram - @smbat_sss




https://www.instagram.com/Smbat_sss/