Մասնակից:Սիմոնյան Սվետլանա/Ավազարկղ

ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍԻ ԱԹՈՌԸ Քրիստոնեության տարածմանը զուգահեռ ձևավորվում էին նաև համաքրիստոնեական կառույցներ: Դրանցից կարևոր նշանակու­թյուն ունեին տիեզերական ժողովները և առաքյալների հիմնադրած եկեղեցական աթոռները: Հավատքի հետ կապված կարևոր կանոն­ները մշակելու համար հրավիրում էին տիե­զերական՝ ընդհանուր ժողովներ: Տարաձայնությունների դեպքում դիմում էին առաքելական ծագում ունեցող աթոռնե­րին: Ըստ ավանդույթի՝ այդ աթոռները հիմ­նադրել էին Հիսուսի աշակերտները, ուստի նրանց հաջորդները քրիստոնեական հա­վատքի ճշմարտությունը և մաքրությունը պահպանողներն էին:Հռոմի աթոռը հիմնադրել էր Հիսուսի սիրելի աշակերտ Պետրոս առաքյալը: Այն հավակնում էր գլխավորը լինելու: Սակայն Արևելքում Հռոմի աթոռի առաջնությունը չընդունվեց: Նրան իրենց հավասար էին համարում Ալեքսանդրիան, Անտիոքը, Երու­սաղեմը և Կոստանդնուպոլիսը:Քրիստոնեական եկեղեցում բարձր դիրք բերելու համար Հռոմի եպիսկոպոսները սկսեցին իրենց անվանել պապ, այսինքն՝ տիեզերական (համաշխարհային) եկեղեցու ղեկավար: