Մասնակից:Սարումյան Անուշ/Ավազարկղ

'Դորրիս Ալեքսանդր դի Բրաուն'

Դորրիս Ալեքսանդր դի Բրաուն (англ. Dorris Alexander «Dee» Brown; Դորրիս Ալեքսանդր դի Բրաուն, 1908, փետրվարի 29, Ալբերտա, Լուիզիանա - դեկտեմբերի 12, 2002, Փոքր Ռոք, Արկանզաս) ամերիկացի վիպասան և պատմաբան: Նրա ամենահայտնի աշխատանքը՝ ՙBury My Heart Wounded Nee՚, լույս է տեսել 1970 թվականին, այն նվիրված է ամերիկյան էքսպանսիոնիզմի (զավթողական քաղաքականություն) դեմ բնիկ ամերիկացիների արյունոտ պայքարին: Այս գիրքը սովորական ամերիկացիների համար վերստին հայտնաբերեց ամերիկյան Արևմուտքի պատմությունը՝ այն ցույց տալով հնդիկների տեսանկյունից:

Կենսագրություն

Բրաունը ծնվել է Ալբերտայում՝ Լուիզիանա նահանգում։ Նա կյանքի մեծ մասն ապրել է Արկանզասում, մեծացել Վաչիտայում և Փոքր Ռոքում, որտեղ ընկերացել է շատ հնդիկների հետ, որոնցից էլ իմացավել իրենց ժողովրդի իրական պատմությունը, այլ ոչ թե այն, ինչ ցուցադրվում էր ամերիկյան ֆիլմերում:

Բրաունը՝ որպես լրագրող, աշխատել է Արկանզաս նահանգի Հարիսոն քաղաքում, այնուհետև դարձել ուսուցիչ և գրադարանավար:

1934-1942 թվականներին Բրաունը գյուղատնտեսության նախարարության գրադարանավար էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել էր բանակում, որից հետո նա՝ որպես գրադարանավար, աշխատել էր պաշտպանության նախարարությունում մինչև լուծարվելը՝ 1947 թվականը: 1948-1972 թվականներին աշխատել է Իլինոյսի համալսարանում որպես գրադարանավար, որտեղ ստացել է գրադարանավարության մագիստրոսի աստիճան և դարձել պրոֆեսոր:

1973 թվականին Բրաունը թոշակի անցավ, վերադարձավ Արկանզաս և նվիրվեց վեպեր գրելուն:

ՙBury My Heart Wounded-Neeՙ գրքի լույս տեսնելուց հետո շատ ընթերցողներ ենթադրում էին, որ այն գրվել է արմատներով բնիկ ամերիկացի մի մարդու կողմից:

Բացի պատմական աշխատանքներից, Բրաունը երեխաների համար գրեց մի շարք վեպեր և գրքեր, որոնց մեծ մասը վերաբերում էին հյուսիսամերիկյան հնդիկների պատմությանը և վայրի Արևմուտքի զարգացմանը: Նա՝ որպես խորհրդատու, բազմիցս իր մասնակցությունն է ունեցել Ամերիկայի պատմության մասին վավերագրական ֆիլմերի ստեղծման աշխատանքներին ։

Բրաունը մահացավ 94 տարեկան հասակում Արկանզաս նահանգի Փոքր Ռոք քաղաքում: Նրա աճյունը ամփոփված է Իլինոյս նահանգի Ուրբանա քաղաքում:

Փոքր Ռոք գրադարանը կրում է Բրաունի անունը։


Ծննդյան ամսաթիվը - 1908-ի փետրվարի 29-ին Ծննդավայր - Լուիզիանա, ԱՄՆ Մահվան ամսաթիվ - 2002 թ. դեկտեմբերի 12 (94 տարի) Մահվան վայր - Փոքր Ռոք, ԱՄՆ Քաղաքացիություն (քաղաքացիություն) - ԱՄՆ Զբաղմունք - գրադարանավար, պատմաբան, վիպասան, ինքնակենսագրական, գրող Ստեղծագործության տարիներ - 1942-1998 Ռեժիսուրա, լրագրություն Գործերի լեզուն - անգլերեն Wave High The Banner - ի դեբյուտը (1942)