Առաջին գրական գործակալություն [1] խմբագրել

«Առաջին գրական գործակալությունը» հիմնադրվել է 2011 թվականին: Գործակալությունը, համագործակցելով հայկական և արտասահմանյան առաջատար հրատարակչությունների հետ, տարածում է ժամանակակից հայ գրականությունը աշխարհով մեկ: Ձեռք բերելով հայ ժամանակակից հեղինակների լավագույն ստեղծագործությունների հեղինակային իրավունքները՝ գործակալությունը նպաստում է հայ գրականության թարգմանությանը և հրատարակմանը արտասահմանյան երկրներում՝ Գերմանիա, Նիդերլանդներ, Կանադա, Ռումինիա, Ուկրաինա, Մակեդոնիա, Եգիպտոս, Ալբանիա, Նեպալ և այլն։[1]

Մեր հեղինակներն են՝ Գուրգեն Խանջյան, Գրիգ, Հովիկ Աֆյան, Հովհաննես Երանյան, Անուշ Սարգսյան, Մարգարիտ Դերանց, Զարա Բաբայան, Գրիշ Սարդարյան, Ջեսահ, Մհեր Իսրայելյան, Ժիրայր Լիպարիտյան, Հրաչյա Սարիբեկյան, Հուսիկ Արա, Արմեն Սարգսյան, Առաքել Սեմիրջյան, Վահագն Գրիգորյան, Վարդան Գրիգորյան

  1. «Մի շարք արտասահմանյան հրատարակիչներ պատրաստակամությամբ են թարգմանում և լույսընծայում հայ հեղինակների ստեղծագործությունները».