Իսլամ Ռամզանովիչ Մախաչև (), խառմնամարտի ռուս մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ թեթև քաշային կարգում[1]։ Մարտական սամբոյի Ռուսաստանի չեմպիոն (2016), մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն (2016):

Գործունեություն խառը մենամարտերում խմբագրել

М-1 Global խմբագրել

Մախաչևը M-1 Global-ում իր նորամուտն է նշել Թենգիզ Կուչուայի դեմ 2011-ի փետրվարի 12-ին և առաջին ռաունդում հաղթել է նոկաուտով։ Երկրորդ մենամարտում Մախաչևը բախվել է Ֆրանսիայից Մանսուր Բառնաուի (Mansour Barnaoui) հետ, 2013 թվականի ապրիլի 9-ին M-1 Challenge 38-ում։ Նա հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։ Այնուհետև Մախաչևը հանդիպել է բրազիլացի մարտիկ, ջիու-ջիթսուի սև գոտու սեփականատեր Ռանդեր Ջունիորի հետ 2013 թվականի օգոստոսի 21-ին M-1 Challenge 41-ում և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: Ինգուշեթիայի Հանրապետությունում՝ Թարգիմում, M-1 Challenge 49 մրցաշարի շրջանակներում, Իսլամ Մախարևը ձեռքի (արմունկի լծակի) ցավեցնող հնարքի օգնությամբ հաղթել է Յուրի Իվլևին: M-1-ում պայմանագրով կայացած վերջին մենամարտում Իսլամ Մախաչևը Սանկտ Պետերբուրգում կայացած M-1 Challenge 52 մրցաշարում հանդիպել է Խորվաթիայից փորձառու մարտիկ Իվան Տրուշչեկին:  Իսլամ Մախաչևը մեծ առավելություն է ունեցել այդ պայքարում և 3-րդ ռաունդում հակառակորդին ստիպել է հանձնվել խեղդող հնարքով։

Ultimate Fighting Championship խմբագրել

2014 թվականի հոկտեմբերի 2-ին Մախաչևը չորս մենամարտի պայմանագիր է կնքել UFC- ի հետ: 2015 թվականի մայիսի 23-ին, Մախաչևը երկրորդ ռաունդում հաղթել է Լեո Կունցին UFC 187- ում խեղդող հնարքով։

2015 թվականի հոկտեմբերի 3-ին՝ UFC 192 - Cormier vs. Gustafsson մրցաշարում Մախաչևը հանդիպել է Ադրիան Մարտինսի հետ: Արդեն առաջին ռաունդի երկրորդ րոպեին Մարտինսը աջ ձեռքով հարվածել է Մախաչևի ծնոտին և նոկաուտի ենթարկել նրան: Այսպիսով, Մախաչևը կրել է իր կարիերայի առաջին և մինչ այժմ միակ պարտությունը:

2016 թվականի ապրիլին դոպինգի օգտագործման պատճառով հեռացվել էր մրցումներին մասնակցելուց։ Նույն տարվա հուլիսին Ամերիկյան հակադոպինգային գործակալությունը (USADA) պարզել էր, որ Մախաչևը փոքր քանակությամբ մելդոնիում էր օգտագործում սրտի առիթմիայի բուժման ժամանակ[2]։

2019 թվականի սեպտեմբերի դրությամբ տարել է 6 անընդմեջ հաղթանակներ:

Տիտղոսներ և ձեռքբերումներ խմբագրել

Ընդհանուր մենամարտեր խմբագրել

Սամբո խմբագրել

  • Ռուսաստանի մարտական սամբոյի ֆեդերացիա
    • 2016 Ռուսաստանի մարտական սամբոյի առաջնություն (-74 կգ) 
  • Սամբոյի միջազգային ֆերդերացիա
    • 2016 Աշխարհի մարտական սամբոյի առաջնություն (-74 կգ)  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rankings | UFC
  2. «Отстраненный за допинг боец из Дагестана добился справедливости». islamnews.ru. 2016-07-28. Վերցված է 2016-07-28-ին.
  3. «UFC St. Petersburg bonuses: Islam Makhachev's battle with Arman Tsarukyan takes 'Fight of the Night'» (անգլերեն). MMA Junkie. 2019-04-20. Վերցված է 2019-11-11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել