Սևան Շահնազարյան, հայ բիթբոքսեր։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Սովորել է տեղի ֆիզմաթ թեքումով միջնակարգ դպրոցում։ Բիթբոքսով սկսել է զբաղվել 2015 թվականի սեպտեմբերից՝ ոգեշնչվելով իր դասընկեր, 44-օրյա պատերազմի մասնակից Հովհաննես Ստեփանյանից և ուսումնասիրելով Մարկուս Պերեզի տեսանյութերը։

2019 թվականի հուլիսի 22-ին զորակոչվել է հայոց բանակ, մասնակցել է 44-օրյա պատերազմին։

Ներկայումս ուսումնասիրում է ծրագրավորում։

Գործունեություն խմբագրել

2016 թվականի մայիսի 20-ին առաջին անգամ մասնակցել է Հայաստանի առաջնությանը և զբաղեցրել երրորդ հորիզոնականը[1]։ 2017 թվականի մարտի 28-ին դարձել է Հայաստանի բիթբոքսի չեմպիոն[2]։ 2018 թվականի ապրիլի 28-ին երկրորդ անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն[3]։ 2018 թվականի օգոստոսի 1-5-ը պատմության մեջ առաջին անգամ 2016 թվականի չեմպիոն Հայկ Սնխչյանի հետ ներկայացրել է Հայաստանը բիթբոքսի աշխարհի 5-րդ առաջնությունը, որն անց է կացվել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ 2018 թվականի հոկտեմբերի 21-ին դարձել է միջազգային Beatbox Rostov Battle-ի չեմպիոն[4]։

Այս մրցույթներից բացի մասնակցել և հաղթել է նաև բազմաթիվ առցանց մրցույթներում։ 2022 թվականի փետրվարի 20-ին դարձել է Հայաստանի բիթբոքս չեմպիոն 3-րդ անգամ անընդմեջ։ նույն թվականի փետրվար-մայիս ամիսներին մասնակցել է Եվրոպայի առաջնության օնլայն փուլերին։ Ներկայումս ընդգրկված է Եվրոպայի թոփ-64 բիթբոքսերների ցանկում[5]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sevan Shahnazaryan vs Hen Sargsyan (Small Final) | Armenian beatbox battle 2016, Վերցված է 2022-06-30-ին
  2. Sevan VS ArmBeat | 4th Armenian Beatbox Battle (Grand Final), Վերցված է 2022-06-30-ին
  3. Armenian Beatbox Battle 2018, Վերցված է 2022-06-30-ին
  4. BeatBoxRostov on-line battle GRAND FINAL BBR, Վերցված է 2022-06-30-ին
  5. «Online Group Stages Scores – Beatbox Europe» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-06-30-ին.