Մասնակից:Ն. Նյան/Ավազարկղ

Շիվու Ավագի Երկրային Արկածները (գիրք առաջին)

խմբագրել

Ժիրայր Ավետիսյանի ֆանտաստիկ վեպը (1990)։

Սյուժե

խմբագրել

Տիեզերական հետախույզ Շիվու Ավագը իր բարձրագույն ռոբոտ օգնականի՝ Շիվու կրտսերի հետ գալիս է երկիր մոլորակ՝ պարզելու մոլորակի քաղաքակրթության մակարդակը։ Իր գործընկեր Իվա Ավագն ու ռոբոտ Իվա կրտսերն էլ վայրէջք են կատարում մոլորակի մյուս կողմում։ Արհեստական բանականությամբ օժտված այդ ռոբոտները տեսքով չէին տարբերվում իսկական բանական արարածներց։ Շիվու Ավագը վայրէջքից հետո որոշ ժամանակով կորցնում է իր օգնականին,որը բարդացնում է իր գործը։ Նրա առաջին մտերիմ ընկերը երկիր մոլորակում լինում է անտառապահ Մեխակը, ով խնդրում է Շիվու Ավագին, որ այցելի Հնաբերդ գյուղի միակ բնակիչ՝ իմաստուն ծերունի Օհան Գասպարյանին։ Շիվու Ավագը հետաքրքրությամբ է լցվում և հանդիպում է ծերունուն։ Օհան Գասպարյանն ու իր կինը Մարան-Մարիամը Հնաբերդի միակ բնակիչներն էին։ Բոլորը հեռացել էին ավելի լավ բնակավայրեր, քաղաքներ, իսկ այս երկու տարեց մարդիկ պատրաստվում էին կյանքի վերջին տարիներն անցկացնել հայրենի գյուղակում։ Շիվու Ավագը լինելով թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր զարգացած և ուժեղ մարդ, օգնում է նրանց և հեշտացնում իրենց կյանքը։ Օհան Գասպարյանն այլևս ստիպված չի լինում ամեն օր հող փորել և սերմ ցանել։ Քանի որ Շիվու Ավագն ավելի ուժեղ ու երիտասարդ էր, օգնում է ծերունուն և բարեկամանում է նրա հետ։ Այդ ընթացքում Շիվու Ավագը գտնում է իր ռոբոտ օգնականին։ Հետագայում նրանք շատ արկածների միջով են անցնում, խնդիրների մեջ ընկնում, ընկերներ են ձեռք բերում, իսկ Իվա Ավագը երկրագնդի մյուս կողմում փորձում է ծանոթանալ երկիր մոլորակի բանական արարածների ապրելակերպին։

Կերպարներ

խմբագրել
  • Շիվու Ավագ։ Գլխավոր հերոս։ 432 տարեկան։ Ամուսնացած է Այու անունով կնոջ հետ, ունի մեկ որդի։
  • Շիվու Կրտսեր։ Շիվու Ավագի բարձրագույն ռոբոտ օգնականը։
  • Իվա Ավագ։ Շիվու Ավագի գործընկերուհին։
  • Իվա Կրտսեր։ Իվա Ավագի բարձրագույն ռոբոտ օգնականը։
  • Օհան Գասպարյան։ Հնաբերդ գյուղի միակ բնակիչը։ Ապրում է կնոջ՝ Մարան-Մարիամի հետ։
  • Մեխակ- Անտառապահ է, ապրում է մենակ։
  • Մեսրոպ։ Շիվու Ավագի երկրային ընկերներից մեկը, ում հանդիպել է բանտում։
  • Հայկազ։ Մեսրոպի ընկերը։