Մասնակից:Nel Mikayelyan/Բոբբի Դարին

Բոբբի Դարին (անգլ.՝ Bobby Darin, ) (անգլ. Ուոլդեն Ռոբերտ Կասսոտտո, ծնվ. մայիսի 14, 1936- Դեկտեմբեր 20, 1973) ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, բազմաթիվ երաժշտական գործիքների տիրապետող երաժիշտ, ֆիլմի և հեռուստատեսության դերասան: Նա հադես է եկել բազում երաժշտական ոճերում. ջազ, փոփ, ռոք՛ն ռոլ, ֆոլք, սուինգ և քանթրի:

Իր կարիերան սկսել է Քոննի Ֆրանցիսի համար երգեր գրելով և ձայնագրել է իր սեփական million-seller «Splish Splash» 1958 թվականին:Այն շարունակվեց «Dream Lover» , «Mack the Knife» և «Beyond the Sea» երգերով, որը նրան հանրային ճանաչում բերեց: 1962 թվականին նա ստացավ Ոսկե Գլոբուս մրցանակ իր առաջին Come September ֆիլմի համար, որում խաղում էր իր կնոջ՝ Սանդրա Դիի հետ:

1960-ականներին նա քաղաքականորեն ավելի ակտիվ դարձավ և մասնակցում էր Ռոբերտ Ֆ. Քենեդու Դեմոկրատական նախագահական հավաքներին: Նա ներկա էր 1968 թվականի հունիսի 4-ի գիշերը Լոս Անջելեսի Ambassador Hotel-ում, երբ սպանեցին Քենեդուն:Այդ նույն տարում բացահայտեց, որ իրեն մեծացրել է ոչ թե իր մայրը, այլ իր տատիկը, և այն կինը, որին նա համարում էր իր քույրը իրականում իր մայրն էր:Այս դեպքերը մեծապես ազդեցին Դարինի վրա և երկարատև միայնության մեջ գցեցին: Չնայած այն փաստին, որ բարեհաջող վերադարձավ եթեր, Դարինի առողջությունն արդեն վատանում էր, ինչպես որ նա միշտ սպասում էր մանուկ հասակում իր հոդացավային խնդրի պատճառով:Դարինի իմացությունը իր կարևորության մասին դրդեց օգտագործել իր երաժշտական կարողությունները դեռ երիտասարդ տարիքից: Նա մահացավ 37 տարեկանում, Լոս Անջելեսում սրտի վիրահատության ժամանակ:

Վաղ Կյանք խմբագրել