«We May Never Love Like This Again» (հայերեն՝ «Մենք երևի էլ երբեք այսպես չենք սիրի»), երգ, որը գրվել է 1974 թվականին Ալ Կաշայի և Ջոլ Հիրշորնի կողմից «The Towering Inferno» ֆիլմի համար[1]։

Նկարագրություն խմբագրել

1974 թվականին երգն արժանացել է Օսկար լավագույն երգի համար մրցանակի և կատարվել Մորին ՄաքԳովերնի կողմից[1]։ ՄաքԳովերնը կատարել է Կաշայի և Հիրշորնի «The Morning After» երգի քավեր տարբերակը, որը երկու տարի առաջ նույնպես արժանացել էր Ակադեմիայի մրցանակի լավագույն երգի համար[1]։

«We May Never Love Like This Again» երգի ձայնագրությունը թողարկվել է որպես սինգլ ՄաքԳովերնի «Wherever Love Takes»-ի մեկնաբանություն։ Դա «Ոսկի» ֆիլմից երգ էր, որը մրցելու էր Օսկարի լավագույն երգի համար «We May Never Love Like This Again»-ի հետ: «We May Never Love Like This Again» երգը հասել է «Billboard Hot 100» շքերթի 83-րդ հորիզոնական։ Երգը ՄաքԳովերնի համար դարձավ գլխավոր հիթ Ավստրալիայում (#5): «Օսկար»-ի երկու մրցանակակիր երգ ունենալու շնորհիվ ՄաքԳովերնը ձայնագրեց ելույթ մրցանակաբաշխության համար և ալբոմ՝ օսկարակիր երգերով:

Հոլիվուդյան կոմպոզիտոր Ջոն Վիլյամսը գրել է ֆիլմի համար բնօրինակ երաժշտություն: Ալբոմի համար երգի փաստացի ձայնագրությունը կատարվել է 1974 թվականին (հետագայում թողարկվել է որպես սինգլ) Կարլ Մադուրիի կողմից «Belkin-Maduri Productions»-ի համար: Այն կազմակերպվել էր Ջո Հադսոնի և նախագծվել՝ Արնի Ռոզենբերգի կողմից:

Շքերթներ խմբագրել

Շաբաթական շքերթներ խմբագրել

Շքերթ (1975) Բարձրագույն
դիրք
Australia[2] 5
Canada Adult Contemporary[3] 22
U.S. Billboard Hot 100 83
U.S. Billboard Easy Listening 20

Տարվա ամփոփիչ շքերթներ խմբագրել

Շքերթ (1975) Կարգ
Australia[2] 55

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Limited. էջ 136. ISBN 1-904994-10-5.
  2. 2,0 2,1 Steffen Hung. «Forum - 1970 (ARIA Charts: Special Occasion Charts)». Australian-charts.com. Վերցված է 2016-10-10-ին.
  3. «Item Display - RPM - Library and Archives Canada». Collectionscanada.gc.ca. Վերցված է 2016-10-10-ին.