Բեռնարդ Բոզանկետ(1848-1923) խմբագրել

Կաղապար:Բեռնարդ Բոզանկետ,14 հունիսի 1848 թվական,Ռոկ- Խոլ (Ալնիկի մոտ),Նորթեմբերլենդ-8 փետրվարի 1923 թվական,Լոնդոն-Մեծ Բրիտանիա,բրիտանական փիլիսոփա։Հեղինակ է քաղաքական փիլիսոփայության աշխատանքների,Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին քաղաքական ու հասարակական գիտությունների ազդեցիկ գործիչ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել բրիտանացի շատ փիլիսոփաների վրա,թեև նրա մահից հետո հաճախ է քննադատվել։Առաջադրվել է Բոզանկետ ԲերնարդԲոզանկետ Բերնարդ[Գրականության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակ|գրականության Նոբելյան մրցանակի։ Կրթությունն ստացել էԽեպպոու ևՕքսֆորդի Բլլիոլ քոլեջում։ Ավարտելուց հետո նա ընտրվեց Օքսֆորդի Համալսարանական քոլեջի անդամ,որտեղ դասավանդել է 1870-1881թթ․։Իրեն փիլիսոփայությանը նվիրելու համար հրաժարական տվեց։1881 թվականին տեղափոխվեց Լոնդոն,որտեղ նա դարձավ Սփոփող Միության և Լոնդոնի էթիկական ընկերության ակտիվ անդամ։1902-1908 թվականներին դասախոսել է Էդինբուրգի համալսարանում։ Նա Մեծ Բրիտանիայի այսպես կոչված նեո-հեգել փիլիսոփայական շարժման առաջնորդներից մեկն էր,հին հունական փիլիսոփաներ Պլատոնի և Արիստոտելի,ինչպես նաև գերմանացի փիլիսոփա Էմմանուել Կանտի և Ֆրիդրիխ Գեգելի գաղափարների ազդեցության տակ է գտնվել։ «Իդեալական հասարակության» սեփական տեսության հեղինակը:

Հղումներ խմբագրել

Անգլիական հանրագիտարան (անգլ.) Բրոնկհաուզի հարագիտարան(գերմ.) Բոզանկետ Բեռնարդ // Սովետական Մեծ հանրագիտարան: [30թ.] / խմբագրության ներքո Ա․Մ․Պրոկորով- 3-րդ հր.- Մ: Խորհրդային Սովետական հանրագիտարան, 1969թ. նույնացուցիչ BNF (ֆր.)տվյալների բաց հարթակ-2011թ․

http://www.krugosvet.ru/enc/gumanitarnye_nauki/filosofiya/BOZANKET_BERNARD.html