Մասնակից:Նարինե Մելքոնյան/Ավազարկղ

Մեգաֆորբները բարձր, առատ, բազմամյա խոտաբույսերի համայնք ունեցող տարածքներ են։ Բուսական համայնքները ապահովում են հողածածկույթ և հաճախ գոյություն ունեն անտառապատ տարածքների, վերջերս մաքրված տեղանքների եզրերին, [2] առվակների կամ գետերի հարևանությամբ առանձացած տարածքներում: Բուսական այս համայնքները հաճախ հանդիպում են լեռնային շրջաններում:

Տարածքները, որտեղ հաճախակի է մեգաֆորբի շերտը, անտառածածկ տարածքների կամ անտառների եզրերն են, որոնք վերջերս անտառահատվել են կամ որտեղ ծառահատումներ են տեղի ունեցել: Հաշվի առնելով այժմ նոր բաց տարածքը, այն ապահովում է բավականաչափ պայմաններ մեգաֆորբի շերտի արտադրության համար: Մեգաֆորբները կարող են հայտնվել այլ վայրերում, առուների և գետերի ափերի երկայնքով, որտեղ կա բուսական կյանքի պակաս, և ոչինչ չի խանգարում բույսերի գագաթային աճին: Արմատային համակարգերը կառուցվածք են ապահովում գետերի ափերին՝ նվազեցնելով էրոզիան առատ տեղումների եղանակներին: Հենց որ գագաթնակետային աճի պայմաններն ավարտվում են, մեգաֆորբի շերտը սկսում է մեռնել, որն ապահովում է քայքայվող բուսական նյութ՝ շրջակա տարածքի համար: Սա կերակրում է դետրիտիվների տեսակներին և, ի վերջո, բարձրացնում է սննդանյութերի հարաբերակցությունը հողում: