Մասնակից:Նարինե Հակոբյան 2022/Ավազարկղ

Լևոն Մհերի Գրիգորյան (հերոս հրետանավոր)

Լևոն Մհերի Գրիգորյանը ծնվել է 2001թ․-ի մայիսի 5-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ 2007թ․-ին ընդունվել է Սիսիանի հմ 5 հիմնական դպրոց։ 9-ամյա կրթությունն ավարտելուց հետո 2016 թ․-ին տեղափոխվել է քաղաք Երևան՝ ուսումը շարունակելով Լեոյի անվան հմ 65 ավագ դպրոցում։ Աշխատասեր էր, ակտիվ ու չնայած ընտանիքի ապահովված լինելուն՝ սիրում էր աշխատել ու ինքը վաստակել։ 2019թ․-ի հուլիսի 9-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Ստեփանակերտի Ցոր զորամասում։ Մեծ տեղ ու նշանակություն էր տալիս ծառայությանը՝ չնայած իր արտերկիր մեկնելու հնարավորությանը։ Բանակում վարորդ էր։ Իր շփվող, կենսուրախ բնավորության պատճառով ծառայությունն էլ ավելի հաճելի էր դարձել։ Նախքան պատերազմը, ինչ-որ ալերգիայի պատճառով, հոսպիտալ էր ընկել, բայց մտովի իր մեքենայի հետ էր, քանի որ ուրիշ մեկը չէր կարող իր պես մեքենան պահել-պահպանել։ Մեքենա շատ էր սիրում, սովորել է նաև Սիսիանի ավտոդպրոցում, ու մեքենան իր անբաժանելի մասն էր համարում։ Պատերազմի օրերին կռվել է ամենաթեժ կետերում՝ կարողանալով երկու անգամ փրկվել մահից։ Առաջին անգամ բեկորը, այրելով Լևոնի մազերը, անցել է գլխի վրայից, և Լևոնը ողջ է մնացել, երկրորդ անգամ, երբ Լևոնի վարած մեքենան անցել է կամուրջը, հաջորդ վայրկյանին կամուրջը պայթեցվել է, ու նա կրկին ողջ է մնացել։ Սակայն հոկտեմբերի 12-ին Հադրութի շրջանի Ջուվարլու կոչվող տարածքում, թշնամու 250 հոգուց բաղկացած գումարտակի դեմ պայքարելիս հերոսացել է նաև 19-ամյա քաջ հրետանավորը՝ Լևոնը։ Աճյունը հուլիսի 3-ին ամփոփվել է Եռաբլուր պանթեոնում՝ մեր հազարավոր նվիրյալների կողքին։ Հետմահու պարգևատրվել է «Արիության» և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։