Մասնակից:Նարինե Խշոյան/Ավազարկղ
أبو الشعثاء جابر بن زيد الأزدي | |
---|---|
Ծնվել է | 7-րդ դար |
Մահացել է | 712 |
Մահվան վայր | Բասրա ,Իրաք |
Քաղաքացիություն | Օմայյան խալիֆայություն |
Կրոն | իսլամ, իբադիզմ |
Ազդել է | Աբդոիլահ իբն Իբադ, իբադիտներ |
Մասնագիտություն | աստվածաբան, մուհադիստ, ֆակիհ |
Գործունեություն | հադիսական, իբադիզմ |
Աբու աշ-Շա’սա Ջաբիր իբն Զեյդ ալ-Ազդի (արաբ․՝ أبو الشعثاء جابر بن زيد الأزدي,մահացել է 712 թ.}}) — տաբուին` Մուհամմադ մարգարեի հետևորդներից, Իբադիսի`իսլամի դավանորդների երրորդ խմբի հիմնադիր: Մուսուլման աստվածաբան Իբն Աբբասի աշակերտներից մեկն է, ում Բասրայում պաշտել են Հասան ալ-Բասրայի և Իբն Սիրինի հետ: Նրանից հադիսները մեզ են հասել աստվածաբաններ Ամր իբն Դինարին, Այուբ աս-Սահտիյանիին, Կատադա իբն Դիամային և այլոց շնորհիվ: Բասրայի Սաբորնի մզկիթում Ջաբիրն ուներ իր խումբը, որտեղ նա ուսուցչություն է արել և դասավանդել է ֆաթվաներ[1] :
Ջաբիր իբն Զեյդը ծնվել է Ֆիրակ գյուղում, ժամանակակից Նազվա քաղաքի մոտակայքում (նահանգապետարան Էդ-Դահիլիա, Օման): Նա իբադիտ — հարիջիտյան հոսանքի կազմակերպիչն ու գաղափարախոսն էր,որը սխալմամբ անվանվել է Աբդուլլահ իբն Իբադի պատվին, ով երկրորդական դեր ուներ այդ շարժման մեջ: 8-րդ դարի սկզբին իբադիտների ակտիվ գործունեությունից հետո, նրանց շատ առաջնորդներ,այդ թվում և Ջաբիրը, արտաքսվեցին Օման[2],որտեղ նրա հադիսների հիման վրա սուննիների և շիաների օրենքներից զատ ձևավորվել են իբադիտներ օրենքները: Ջաբիր իբն Զեյդի մասին լեգենդներն առավել հաճախ հիշատակվում են Ջամի աս-Սահիհ-ում:
Համաձայն Ահմադ իբն Հանբալի և ալ-Բուխարու, Ջաբիր իբն Զեյդը մահացել է 712 թվականին:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Аз-Захаби Абу аш-Шаса Джабир ибн Зейд // Сияр алам ан-нубала.
- ↑ МУХАММАД ИБН 'АБД АЛ КАРИМ АШ-ШАХРАСТАНИ ХАРИДЖИТЫ (ХАРИДЖИТЫ, МУРДЖИИТЫ, ВА'ИДИТЫ) // КНИГА О РЕЛИГИЯХ И СЕКТАХ.