Բաց հանքային աշխատանքներ, օգտակար հանածոների արդյունահանումն անմիջականորեն երկրի մակերևույթից՝ առանց ստորգետնյա աշխատանքների կիրառման։ P․ հ․ ա․ ընդգրկում են․ հանքավայրի նախապատրաստումը՝ հանքադաշտի մաքրումը, կապիտալ փորվածքների անցումը և արդյունահանման սկզբնական աշխատանքային ճակատի ստեղծումը, մակաբացումը՝ օգտակար հանածոն ծածկող ու ներառող ապարների հեռացումը, բուն արդյունահանումը։ Ստորգետնյա աշխատանքների համեմատ P․ հ․ ա–ի հիմ- նական առավելություններն են․ աշխատանքների լայն մեքենայացումը, բարձր արտադրողականությունը (4–6 անգամ), արդյունահանման ցածր ինքնարժեքը (2– 4 անգամ), աշխատանքի անվտանգ ու հիգիենիկ պայմանները ևն։ P․ հ․ ա–ում կիրառվում են հզոր սարքավորումներ՝ 4–12,5 ւ/3 և ավելի տարողության շերե– փով էքսկավատորներ, մինչև 350 մմ տրամագծով հորատանցքեր հորատող հաստոցներ, 80–150 և ավելի տոննա քարշուժով լոկոմոտիվներ, 50–180 տ տարողության ինքնադատարկվող վագոններ, 27– 70 տ տարողության ինքնաթափեր ևն։ ժամանակակից մի քանի բացահանքեր ունեն 600 մ և ավելի խորություն։ ՀՍՍՀ–ում Քաջարանի պղնձամոլիբդենային, Անի– պեմզայի տուֆի, Արագածի պեռլիտի, Արթիկի տուֆի և այլ հանքավայրերում կիրառվում են