Մասնակից:Նարինե Ավետիսյան/Ավազարկղ


Բնակչության վերարտադրություն ։Ժողովրդագրական քաղաքականություն

խմբագրել

Ներածություն

խմբագրել

Երկրագնդի վրա մշտապես փոփոխվում ,այսինքն ՝նորացվում ու հերթափոխվում են մարդկանց սերունդները։Ենթադրվում է ,որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 81 մլրդ մարդ,մահացել է մոտ 74 մլրդ,ներկայումս ապրում է 7 մլրդ։

Բնակչության վերարտադրություն

խմբագրել

Ծնելիության և մահացության հետևանքով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են [[բնակչության վերարտադրություն]]։Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես [[բնակչության բնական շարժ]]ի միջոցով։Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է,որը տեղի է ունենում բնական եղանակով՝ծննդի ու մահի հետևանքով։Բնակչության բնական վերարտադրության ցուցանիշներն են ծնելիությունը,մահացությունը և դրանց տարբերությունը՝ բնական աճը։Փոփոխություններ տեղի են ունենում նաև [[միգրացիայի ]]շնորհիվ։Այսինքն՝տվյալ երկիր կամ տարածաշրջան բնակվելու համար ժամանածների և այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերությամբ փոփոխվում են դրանց բնակչության թիվը,բնական շարժի և կազմի ցուցանիշները։Ծնելիության մակարդակը պայմանավորված է բնակչության բարեկեցությամբ,կրթվածությամբ,ազգային ավանդույթներով,կրոնով։Բարձր ծնելիությունը խրախուսում է մահմեդական կրոնը։քաղաքներում ապրող,աշխատող և ուշ ամուսնացող կանանց ընտանիքներում երեխաների թիվն ավելի փոքր է ,քան գյուղական ընտանիքներում։Մահացության մակարդակն ամենից առաջ կախված է մարդկանց կյանքի նյութական պայմաններից,նրանց սննդից,աշխատանքի բնույթից,կենցաղից,առողջապահության մակարդակից։Բնակչության վերարտադրության վրա ազդում են բնա–կենսաբանական,տնտեսական,մշակութային,հոգեբանական գործոնները։Առանձնացնում ենք բնակչադրության վերարտադրության եռեք ռեժիմ՝պարզ,ընդլայնված,նեղացված։

Պարզ վերարտադրություն
խմբագրել

Պարզ վերարտադրության դեպքում ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են ,այսինքն՝բնակչության թիվը չի փոփոխվում,և բնական աճ չկա։Բնորոշ է անցումային տնտեսություն ունեցող երկրներին։Օր․[[՝Գերմանիա,Ուկրաինա։]]

Ընդլայնված վերարտադրություն
խմբագրել

Ընդլայնվաց վերարտադրության դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացությանը,և տեղի է ունենում բնակչության թվի աճ։Ամբողջ աշխարհում և երկրների ճնշող մեծամասնությունում հաստատվել է բնակչության ընդլայնված վերարտադրություն ։Բնորոշ է զարգացող երկրներին։Օր․՝[[Աֆրիկայի երկրներին։]]

Նեղացված վերարտադրություն
խմբագրել

Նեղացված վերարտադրության դեպքում ծնելիության ցուցանիշը փոքր է մահացության ցուցանիշից, և բնակչության թիվը նվազում է։Ներկայումս այդպիդի երևույթ կա [[Ռուսաստանում ,Արևելյան Եվրոպայի]] և մի շարք այլ երկրներում։

Աշխարհի երկրները,ըստ բնակչության վերարտադրության ցուցանիշների,կարելի է բաժանել երկու տիպի։Առաջին տիպը գերակշռող է զարգացած երկրներում,ինչպես նաև նախկին սոցիալիստական երկրների մեծ մասում։Այդ երկրներին բնորոշ են բնական աճի միջինից ցածր ցուցանիշը։Այդ երկրներում վերջին տասնամյակներին տնտեսական դժվարությունների հետևանքով պակասել է ծնելիությունը և մի փոքր ավելացել է մահացությունը։Բնակչության վերարտադրության երկրորդ տիպը գերակշռում է զարգացող երկրներում։Այդ երկրներին բնորոշ են ծնելիության և բնական աճի միջինից բարձ ցուցանիշները և մահացության ցածր ցուցանիշներ։

Ժողովրդագրական քաղաքականություն

խմբագրել

Ամեն մի պետություն ձգտում է կարգավորել իր բնակչության աճը,այսինքն վարում է հատուկ Ժողովրդագրական քաղաքականություն։Ժողովրդագրական քաղաքականությունը վարչական,տնտեսական,քարոզչական և այլ միջոցառումների համակարգ է,որոնց օգնությամբ պետությունն իր համար ցանկալի ուղղությամբ ներգործում էբնակչության բնական շարժի վրա։Բնակչության վերարտադրության առաջին տիպի երկրներում գերակշռում է բնակչության բնական աճի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը։Պետությունը խրախուսում է բազմազավակությունը ,նշանակում է նպաստներ,տալիս է տարբեր արտոնություններ։Բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրների մեծ մասը վերջին տասնամյակներին սկսել է իրականացնել բնակչության բնական աճի կրճատմանն ուղղված քաղաքականություն։

Աղբյուր
խմբագրել

[[Ռ․Մարգարյան Մ․Մանասարյան Գ․Հովհաննիսյան Ա․Հովսեփյան–Աշխարհագրություն]]