Արտյոմ Բաբայան
Ծննդավայրք. Երևան
Մահվան վայրՋրական (Ջաբրայիլ)
ԳերեզմանԵռաբլուր
Ծառայության տարիներ2019թ․ հուլիսի 4 - 2020թ. հոկտեմբերի 15
Կոչումբուժակ, կրտսեր սերժանտ
ԶորամասՈրոտանի զրահատանկային զորամաս
Պարգևներ«Մարտական ծառայություն» մեդալ

Արտյոմ Հովիկի Բաբայան (մարտի 16, 2001թ. Երևան - հոկտեմբերի 15, 2020թ. Մեխակավան (Ջաբրայիլ)), Արցախյան երկրորդ պատերազմի ազատամարտիկ:[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 2001 թվականի մարտի 16-ին՝ քաղաք Երևանում։ Ընտանիքի երրորդ զավակն է։[2]

2007 թվականին ընդունվել է Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց։ Սովորելուն զուգահեռ զբաղվել է բռնցքամարտով՝ հաճախելով Երևանի Մալաթիա-Սեբաստիայի Մանկապատանեկան համալիր մարզադպրոց։ Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ։

2016 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո՝ ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ՝ «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտացմամբ։ Ուսմանը զուգահեռ՝ 16 տարեկանից աշխատել է «ՍԱՍ Գրուպ» ընկերությունում՝ անընդմեջ դառնալով «լավագույն աշխատող»՝ արժանանալով բազմաթիվ պատվոգրերի  և խրախուսանքների։ Ավարտելով քոլեջը՝ զորակոչվել է բանակ։[3]

Զինվորական ծառայություն խմբագրել

2019թ․ հուլիսի 4-ին Արտյոմը զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր։ Ծառայությունն անց է կացրել Որոտանի (Կուբաթլու) զրահատանկային զորամասում։ Ծառայությունից ամիսներ անց վերապատրաստվել է Զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում՝ դառնալով «բուժակ, կրտսեր սերժանտ»։ Նա բազմիցս գնում էր Ջրական (Ջաբրայիլ)՝ մասնակցելու զորավարժությունների։ Վերջին զորավարժության ժամանակ էլ սկսվեց պատերազմը։[4] 19-ամյա Արտյոմը միանգամից իր մասնագիտական առաքելությանն էր անցել և փրկել բազմաթիվ կյանքեր:[5] Արտյոմը իր հրամանատարի՝ Էդգար Մաթևոսյանի և իր ընկերոջ՝ Գոռ Երմալովյանի հետ ազատագրել էին «Լալալայկա» բարձունքը՝ լուծելով Ադամ Սահակյանի վրեժը։[6] Զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 15-ին՝ հերթական առաջադրանքը կատարելիս:[7]

Պարգևներ և շքանշաններ խմբագրել

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Զենքը փոխարինել է առաջին բուժօգնության իրերով այն ժամանան, երբ լսել է իրեն օգնության կանչող վիրավոր զինվորներին. 19-ԱՄՅԱ ՀԵՐՈՍ ԱՐՏՅՈՄ ՀՈՎԻԿԻ ԲԱԲԱՅԱՆԻ սխրանքի ուղղին».
  2. «Հայրենիք փրկած անմահները․ Սուրբ նահատակ Արտյոմ Բաբայան (տեսանյութ)».
  3. «Մայրը պատմում է, որ շատ հայրենասեր էր, միշտ զրույցների ընթացքում ասում էր, որ գերադասում է մեռնել, քանի իր սուրբ հողը թշնամու ոտքերի տակ տեսնել». 9 հունվար, 2021.
  4. «ԻՄ ԶԵՆՔՆ ԻՄ ԴԵՂՆ ԷՐ».
  5. «19-ամյա Արտյոմին թե' հրամանատարները, և թե' զինվորները օգնության էին կանչում <<բժի՜շկ>> վանկարկելով․․․․Պատերազմի ամենաերիտասարդ բժիշկը».
  6. «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷդգար Մաթևոսյանը, Գոռ Երմալովյանը, Արտյոմ Բաբայանը ազատագրել էին Լալայկա բարձունքը՝ լուծելով Ադամ Սահակյանի վրեժը». azat.tv. 17.01.2021.
  7. «Մարտնչել է արիաբար՝փրկելով տասնյակ զինվորների կյանքեր. Հերոսապատում».