Գիտությունը


Առկա սոցիալ-տնտեսական ծանր իրադրությունը բացասական ազդեցություն ունեցավ հոգևոր կյանքի վրա: Պետական անհրաժեշտ օգնության ու հոգածության բացակայության պատճառով հայոց մշակույթը մեծ անկում ապրեց: Խիստ ճգնաժամ ապրեցին հայ թատրոնը և կինոն, կրճատվեց գրքերի տպագրությունը, խաթարվեցին մշակութային կապերը: Ունենալով զգալի ազատություն` այնուամենայնիվ ազատ մամուլի զարգացման հնարավորությունը ընդամենը 2.3 հազար տպաքանակ էր և տարածվում էր հիմնականում մայրաքաղաքում: Արվեստի բազմաթիվ կոթողներ, ճարտարապետական հուշարձաններ,թատրոնի և կինոյի շենքեր հայտնվեցին անմխիթար վիճակում: Մշակութային շատ հիմնարկների սեփականաշնորհման հետևանքով ստեղծագործական բազմաթիվ կոլեկտիվներ, զրկվելով ստեղծագործելու հնարավորությունից, անգործության մատնվեցին: Բայց, չնայած շարունակվող սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամին և շատ ցածր վարձատրությանը, արվեստի աշխատողներն ամեն կերպ էին համընթաց քայլել ժամանակի ձգտում հետ: Հաջողություններ են արձանագրում Հայաստանի թատրոնները, երգի և պարի համույթները, ստեղծագործող բազմաթիվ կոլեկտիվներ:

ԽՍՀՄ-ի գոյության պայմաններում Հայաստանի գիտությունը և կրթությունը հանդիսանում էին միության երբեմնի հզոր ու միասնական գիտական համալիրի օրգանական բաղադրիչը: Այստեղ, ըստ էության, գոյություն չունեին ֆինանսավորման կամ նյութական ապահովման խնդիրներ: Մինչև ԽՍՀՄ-ի ցուցանիշներով առաջնակարգ դիրքեր էր զբաղեցնում նախկին միութենական հանրապետությունների գիտական հանրությունների շրջանում ծանր վիճակը, նյութական և ֆինանսական միջոցների անբավարարությունը, գիտական կապերի խզումը, գիտական տեղեկատ հանգեցրին հանրապետությունում գիտական գործունեության լճացմանը: Քանդվեցին հիմնարար ու կիրառական գիտությունների և արտադրության միջև գոյություն ունեցող փոխադարձ կապերը, փլուզվեցին ժամանակին մեծ համբավ ձեռք բերած գիտական դպրոցները, խաթարվեց գիտական և գիտամանկավարժական կադրերի վերարտադրության կենտրոններ՝ տասնամյակների ընթացքում՝ ձևավորված համակարգը, կազմալուծվեց գիտական արդյունավետ հետազոտությունների նյութատեխնիկական հիմքը: Հանրապետությունում վարվող արմատական-ազատական բարեփոխումների քաղաքականության ընդհանուր հայեցակետում գիտությունը դիտարկվում էր որպես չափազանց ծախսարար և անթույլատրելի ճոխություն և, որպես կանոն, պետական միջոց- ներից ֆինանսավորվում էր մնացորդային սկզբունքով:

Պետության ոչ հոգատար վերաբերմունքի հետևանքով Հայաստանի ճյուղային գիտահետազոտական ինստիտուտների մեծ մասը` մոտ 80%-ը, որ նախկինում կուտակել էր նյութատեխնիկական զգալի պաշարներ, գիտական և ինժեներատեխնիկական կադրեր, քայքայվեց, իսկ այդ ինստիտուտներում մնացողները, նախկին միութենական գործընկերների հետ համատեղ կատարվող մշակումների ֆինանսավորման շնորհիվ, հազիվ կարողացան գոյատևել: Հանրապետության գիտական համալիրի քայքայումը հանգեցրեց գիտական կադրերի («ուղեղների») արտահոսքի: ԳԱԱ-ի համակարգից 1991-1995 թթ. հեռացել էր 800 մասնագետ: Միայն ՀՀ 200-ը մշտական բնակության էր մեկնել բալկանյան երկրներ:Հիմնականում հերացել էին երիտասարդ և միջին տարիքի գիտնականները,որը ավելի խոցելի էր դարձնում համակարգը: Հայաստանի գիտության ոլորտին բնորոշ կադրային տեղաշարժ էր կատարվում նաև ներքին արտահոսքի միջոցով: Գիտնականներից շատերը, որոնք միջոցներ չունեին արտասահման մեկնելու, թողնում էին գիտական աշխատանքը և տեղափոխվում այլ ասպարեզներ, որտեղ հնարավոր էր քիչ թե շատ գործունեություն ունենալ և մի կերպ ապահովել իրենց ընտանիքների գոյավաստակը: Անկախության պայմաններում հնարավորություն էր ստեղծվել օգտակար՝ կապ հաստատել աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ, ուսումնասիրել և կիրառել գիտության կազմա- կերպման համաշխարհ խարհային փորձը: Հատկանշական է, որ հայկական ներուժի հսկայական հնարավորությունների Հայաստանի գիտական օգտագործման մեջ մեծ հետաքրքրություններ էին դրսևորում ոչ միայն՝ Արևմուտքի համալսարաններն ու գիտահետազոտական կենտրոնները, այլև ռազմական բնույթի, մասնավորապես` Հյուսի-ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գիտնականների արտասահմանյան կառույցները: Հայաստանի գիտությունների երկարաժամկետ գործուղումների մեծ մասը ֆինանսավորում էին «Հումբոլդտի» Ֆրանկլինի» (ԱՄՆ), «Սորոսի» ԱՄՆ) հիմնադրամները (ԱՄՆ), TACIS-ը (Եվրոմիություն) և այլն։ Հայաստանի (ԳՖՀ), «Բենջամին INTAS-p գիտության համար լուրջ ձեռքբերում եղավ ակադեմիական համակարգչային տեղեկատվական ցանցի ստեղծումը 1994 թ. ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի աշխատանքները թույլ տվեցին ստեղծել Հայաստանում առաջին՝ ռադիոմոդելային ցանցը և «Հայաս- տան» հիմնադրամի աջակցությամբ պատրաստված արբանյակային հանգույցի միջոցով ապահովել ինստիտուտների ելքը դեպի ինտերնետ: Առաջին ինտերնետային կապի միջոցով ետնյա կառավարության, հայկական բարեգործական կազմակերպությունների և միջազգային դրամաշնորհների օժանդակությամբ հաջողվեց մի քանի տարվա ընթացքում ստեղծել ՀՀ ԳԱԱ տեղեկատվական ցանց: Հայ գիտնականները սկսեցին ավելի շատ դրամաշնորհներ շահել միջազգային գիտական ծրագրերի, տեղեկատվական աջակցության, գիտական աշխատությունների հրապարակման, նոր 1 գիտական սարքավորումների ձեռքբերման և այլ ասպարեզներում: Անկախության պայմաններում՝ գիտական համակարգի վերափոխմանը նպաստեցին այն կանոնակարգող մի շարք օրենքներն ու որոշումները, որոնցից իր կարևոր նշանակությամբ հատկապես անհրաժեշտ է առանձնացնել 2000թ. Ազգային ժողովի կողմից ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը 457:Զգալի աշխատանքներ էին տարվում՝ հայագիտության զարգացման ուղղությամբ: Անհրաժեշտ էր հաղթահարել խորհրդային դարաշրջանի գաղափարական կապանքները: Հայոց պատմության մի շարք թեմաներ ենթարկվեցին ավելի խոր ու համակողմանի ուսումնասիրության, հայ պատմաբանները հնարավորություն ստացան անաչառ լուսաբանել պատմական իրողությունները: Կարևոր էր հայոց պետականության վերականգնման, հայ ժո- ղովրդի անկախության համար մղվող պայքարի պատմության ուսումնասիրությունը, որն իր մեջ ներառում էր նաև հայ ազգային-ազատագրական շարժումը, Հայկական հարցը, Հայ դատը: Հրատարակվեցին՝ ֆիդայական շարժման նշանավոր գործիչներին, ազատագրական պայքարի ազատամարտիկներին, ազգային հերոս Անդրանիկին, տաղանդավոր զորավարներ Նժդեհին, Դրոյին և ուրիշներին նվիրված աշխատություններ, փաստաթղթերի ժողովածուներ: Լայն ծավալ ստացավ Հայաստանի նոր և նորագույն շրջանի պատմության, Ղարաբաղյան ազատագրական պայքարի, Հայոց ցեղասպան ղասպանության և մի շարք այլ թեմաների ուսումնասի- րությունը: Միաժամանակ զարգանում էին՝ հնագիտությունը, ազգագրությունը, գրականագիտությունը և հումանիտար այլ ուղղություններ:Անհրաժեշտություն կար ճշգրիտ գիտությունների զարգացումը հանրապետությունում, որքան պահպանել եղած գիտական ներուժը, ապաստսնել Հայաստանի արտաքին լծակների զարգացմանը, ներքին բնական ռեսուրսների հայտնաբերմանը և խելացի օգտագործմանը։

Կրթությունը


Սկսվեցին կրթամշակութային ոլորտի կատարելագործման ուղիների որոնումները: Խորհրդային իշխանության օրոք հայ ժողովուրդը ձեռք էր բերել բարձր կրթական մակարդակ: Բայց անկախությունից հետո այն էապես վտանգվել էր:Հետագա տարիներին փոփոխություններ կատարվեցին կրթական համակարգում, որոնք ամրագրվեցին 1999 թ. «Կրթության մասին» Ազգային ժողովի կողմից ընդունած օրենքում:Պետությունը չէր խոչընդոտում տարբեր տիպի դպրոցների, այդ թվում մասնավոր դպրոցների ստեղծմանը: 2000 թ. նման դպրոցների թիվը հասավ 40-ի: Ընդունված որոշումների համաձայն` Հայաստանում հայ երեխաները պետք է սովորեին միայն հայկական դպրոցներում: Հրապարակվեցին ուսումնական նոր ծրագրերով դասագրքեր, որոնց մեծ մասը անորակ լինելու չէր պատճառով հայ ազգային դպրոցի առջև դրվեց որակի արտահոսքը, դասագրքերի, մեթոդական և օժանդակ գրականութան պակասը,գրենական պիտույքների թանկությունը և այլն խոչընդոտում էին ժողովրդական կրթության զարգացմանը: Ծանր վիճակում էր գտնվում նյութատեխնիկական բազան, դպրոցական շինությունները չէին վերանորոգվում և դրանց հետագա շահագործումը դառնում էր վտանգավոր: Այս երևույթներն առկա էր բոլոր դպրոցական հիմնարկներում նաև նախադպրոցական:Փոփոխություններ կատարվեցին հանրապետության բարձրա- գույն կրթության ոլորտում: Բուհերի ուսումնական ծրագրերից հանվեցին անցյալում բոլոր բուհերի համար պարտադիր առարկաները` Կոմունիստական կուսակցության պատմությունը, մարքս-լենինյան փիլիսոփայությունը, գիտական կոմունիզմը, գի- տական աթեիզմը։Համաշխարհային հանրության մեջ ինտեգրվելուն էր միտված ՀՀ կառավարության 1995 թ. հունիսի 12-ի որոշումը բուհերում ուսուցման նոր` եռաստիճան համակարգին անցնելու մասին:Այդ համակարգը բաղկացած էր բակալավրիատից` 4 տարի (որը տալիս է բարձրագույն կրթություն), մագիստրատուրայից` 2 տարի (բարձր որակավորման մասնագետների պատրաստում) և ասպիրանտուրայից (կադրերի պատրաստում բուհերի և գիտահետազոտական հիմնարկների համ համար): Որոշ ինստիտուտներ (բժշկական, պոլիտե ոչ համոզիչ պատճառաբա տեխնիկական և այլն) սբանություններով վերան սարաններ կամ ակադեմիան իաներ: 1991 թ. անվանվեցին համալ- հիմնադրվեց Հայաստանի

Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)` որպես Կալիֆորնիայի (ԱՄՆ) համալսարանի մասնաճյուղ: Ավելի ուշ բացվեցին Ֆրանսիական և Եվրոպական համալսարանները, իսկ 1998 թ.` Սլավոնական (Ռուսական) համալսարանը:Եթե 1990-1991 ուս.տարում Հայաստանում գործում էր պետական 14 բուհ՝ 68,4 հազար ուսանողներով, որտեղ կադրեր էին պատրաստվում 103 մասնագիտությունների գծով, ապա 2000-ական թվականի ուսումնական.տարում` 19 պետական բուհ` ավելի քան 158 մասնագիտությամբ: 1990 թվականից Հայաստանի մասնագիտական կրթության ներդրվեց վճարովի ուսուցման համակարգը: Բացվեցին բազմաթիվ մասնավոր համալսարաններ ու քոլեջներ, որոնց մեծ մասի մակարդակը շատ հեռու բուհերին ներկայացվող պահանջներից:


Գրականությունը


Հայաստանում զարգանում էր նոր հասարակարգի թելադրած օրինաչափություններով, թեև այն ընդհանուր առմամբ՝ հայ դասական գրականության: Փիլիսոփայական գեղագիտական մարդու ճակատագրի պատկերային ցուցադրումներով, աշխարհի և մարդ զննումներով աչքի ընկան Հովհ. Գր Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» և «Երկու ջրհեղեղի արանքում անքում», Ա. Մարտիրոսյանի «Շարակնոց», Հ. Էդոյանի «Հարյուր սոնետ» և «Հետգրություն», Ա. Հարությունյանի Դ. Հովհաննեսի «Նոր քրոնիկոն» գրքերը;Գրական նոր շարժմանը բնորոշ են սեռերի և տեսակների բազմազան համադրությունները, հատկապես պոեզիայի ու արձակի ներթափանցումները: Անկախության տարիներին բանաստեղծական և արձակ գործերով հանդես եկավ Ա. Շեկոյանը ( «Անտիպոեզիա», «Հայկական ժամանակ» և այլն): Բուն արձակի զարգացմանը մասնակցություն են բերում ավագ սերնդի ականավոր ներկայացուցիչներ Հր. Մաթևոսյանը, Մ. Այվազյանը, Զ. Խալափյանը և ուրիշներ: ժամանակակից մարդու հոգեբագեբանությանը, հասարակական բարդ խնդիրների քննությանն են նվիրված Լ. Խեչոյանի «Խնկի ծառեր», Գ. Խանջյանի ««Շարժասանդուղք» և «Ստվերներ խամաճիկների փողոցում», Ա. Շեկոյանի «Մետաքսի ճանապարհը» ժողովածուները, որոնք առավելապես բաղկացած են պատմվածքներից: Անկախության շրջան անում բուռն զարգացում է ապրում՝ վեպի ժանրը: Ազգային, հասարակական և հոգեբանական խնդիրներ են շոշափում Գ. Խանջյանի «Հիվանդանոց», «Սպանել փրկչին», «Նստիր Ա գնացքը», Լ. Խեչո Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպերը: Վերջինս մասամբ նվիրված է Արցախի գոյամարտին և արժանացել է պետական մրցանակի: Լույս են տեսել մի շարք պատմավեպեր, որոնք շարունակում և զարգացնում են հայ դասական պատմավեպի հարուստ ավանդները (Լ. Խեչոյան, «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», 2. Խալափյան, «Վասիլ Մեծ», Պ. Ջեյ- թունցյան, «Գողացված ձյունը»)։ ժամանակակից արձակագիրներին շարունակում է հուզել Մեծ եղեռնի թեման: Գրվել են մի քանի վեպեր, որոնցից մեկը Վ. Գրիգորյանի «ժամանակի գետը» ստեղծագործությունը արժանացել է պետական մրցանակի Աշխուժություն է տիրում թատերգության ասպարեզում: Պիեսներով հանդես են եկել Ա. Այվազյանը, Ն. Ադալյանը, Պ. Զեյթունցյանը, Գ. Խանջյանը և ուրիշներ: Հրատարակվում է «Դրամատուրգիա» հանդեսը: Դրամատուրգիական որոշ գործեր բեմադրվել են հանրապետության թատրոններում:1990-2000-ական թվականները հայաստանյան թարգմանական գրականության լավագույն տասնամյակներից են: Առանց գաղափարական գեղագիտական կաշկանդումների, առավելապես բնագրերից թարգմանվել են եվրոպական, ԱՄՆ, ռուս, լատինամերիկյան գրականությնների՝ նախկինում չթարգմանված լավագույն ստեղծագործություններ, որոնք տպագրվել են ինչպես առանձին գրքերով, այնպես էլ մամուլում: Հրատարակվում է «Արտասահմանյան գրականություն» հանդեսը:


Նկարչությունը և քանդակագործությունը


Խորհրդային առաջին տարիներին դժվարին վիճակում հայտնվեցին նաև ազգային կերպարվեստն ու ճարտարապետությունը: Մայրաքաղաքում տարերայնորեն ձևավորվող գեղարվեսական շուկան կենտրոնացավ Մարտիրոս Սարյանի հուշարձանի շուրջը` այսպես կոչված` Վերնիսաժում:Հայ արվեստագետներից ոմանք հեռացան Հայաստանից: Ազգային արվեստն աշխարհին ներկայացնելու տեսակետից նշանակալից էր Գերմանիայի Բոխում քաղաքում 1995 թ. հունվարին բացված, մոտ երեք ամիս տևած «Հայաստան, հին մշակույթի թաքնված երկիր» ցուցահանդեսը, ուր ներկայացված էին ապաստամբական արժեքու շրջանից ցայսօր հայերի ստեղծած մշակութային արժեքները Մոսկվայում են : 1997 թ. աշնանը Սալոնիկում (Հունաստան) կազմակերպվեց XIX-XX դարերի հայ գեղանկարիչների և գրաֆիկների շուրջ 60 աշխատանք ներկայացնող` «Հայաստանի գույներ» ցուցահանդեսը, որը մեծ արձագանք գտավ արտերկրում;Գեղարվեստական կյանքում որոշ աշխուժություն մտցրին մասնավոր՝ պատկերասրահները: Հայաստանում գործող մասնավոր պատկերասրահներից է «Սկրտչյան» պատկերասրահը, որի ուշադրության կենտրոնում XIX-XX դարերի հայ դասական կերպարվեստն է: Սփյուռքահայ նկարչուհի Սոնիա Պալասանյանի նախաձեռնությամբ 1994 թ. Երևանում կազմակերպվեց Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ)` սեփական պատկերասրահով: ՆՓԱԿ-ի ջանքերով 1995 թվականից կազմակերպվեց Հայաստանի մասնակցությունը Վենետիկի համաշխարհային արվեստի փառատոններին:Խոշոր ցուցահանդես կազմակերպվեց 2002 թ. Հայաստանի նկարիչների միության 70-ամյակի առթիվ, որին մեկական գործերով մասնակցեցին 400 արվեստագետներ: 1990-ական թթ. ևս, ինչպես խորհրդային շրջանում, հայ կեր-պարվեստի առաջատար ճյուղը գեղանկարչությունն էր: Այդ ասպարեզում աչքի ընկան Սարգիս Մուրադյանը («Զարթոնք»), , Ռուդոլֆ Խաչատրյանը («Բազմաչափ օբյեկտ»), Սոնիա Պալասանյանը («Անվերնագիր»):

Պետպատվերների սակավության պայմաններում 1990-ական թվականները մոնումենտալ արձանագործության համար դժվարին տարիներ էին: Այնուամենայնիվ, այդ ժամանակ Հայաստանում ստեղծվեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող մի շարք հուշարձաններ: Դարասկզբի առաջին տասնամյակում Երևանում կանգնեցված հուշարձաններից հայտնի են Արա Շիրազի «Զորավար Անդրանիկ» (2002, ճարտարապետ` Ա. Մխիթարյան), Նորայր Կարգանյանի «Հովհաննես Բաղրամյան» (2003, ճարտարապետ` Է. Արև- շատյան), Յուրի Պետրոսյանի «Հովհաննես Այվազովսկի» (2003, ճարտարապետ` Ս. Քյուրքչյան), Դավիթ Բեջանյանի «Առնո Բա- բաջանյան» (2003, ճարտարապետ` Լ. Իգիթյան), Գևորգ Գևորգյանի «Ծովակալ Իսակով» (2006, ճարտարապետ` Լ. Մկրտչյան) արձանները և այլն: Վերջին տարիների ստեղծագործություններից են Գյումրիում տեղադրված Մհեր Մկրտչյանի հուշարձանը (Ա.Շիրազ), Գարեգին Նժդեհին նվիրված հուշահամալիրը՝ Կապա-նում (Գ. Գևորգյան) և այլն:Հայաստանի գեղարվեստական կյանքում տեղի ունեցող ձգտումները, ստեղծագործական խմորում ճիշտ ընկալելու և բացատրելու, անաչառ դիտելու համար ժամանակ է հարկավոր: Ազգային անչառորեն գնահատելու կենսունակ ավանդույթների նկատմամբ երիտասարդ նկարիչների և քանդակագործների վերաբերմունքով, ինքնուրույն մտածողությամբ և ինքնատիպ ձե-ռագրով է պայմանավորված հայ կերպարվեստի վաղվա օրը:

ՀՀ անկախության տարիներին շարունակում էր ստեղծագործել հրաշագործ Էդուարդ Ղազարյանը (1923-2012): Նրա համաշխարհային զարմանահրաշ նվաճումը միկրոքանդակագործության նոր ուղղության` շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր: Է. Ղազարյանը հեղինակ էր անզեն աչքով անտեսանելի և մինչև օրս չգերազանցված շուրջ 1000 յուրօրինակ շարժական միկրոքանդակների, որոնց ստեղծման գաղտնիքը դեռ չի բացահայտված: Պատահական չէ, որ Քեմբրիջի կենսագրական կենտրոնը 2006 թ. Է. Ղազարյանին հայտարարեց բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը և նրան պարգևատրեց «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալով:


Երաժշտությունը


Երաժշտական խմբերը Անկախության առաջին տարիներին անհատ ստեղծագործողները (այդ թվում` հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, կամերային երգչախումբը, և Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը, էստրադային սիմֆոնիկ նվագախումբը) ինքնուրույն պիտի լուծեին նյութական ու կազմակերպչական բազմաթիվ խնդիրներ: Շատ խմբեր, չհարմարվելով նոր պայմաններին, լուծարվեցին, սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը սկսեց կարգավորվել:

Իր փայլուն կատարումներով շարունակում է աչքի ընկնել մեծատաղանդ դիրիժոր, պետական ակադեմիական երգչախմբի ղեկավար, պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը:

Մեծ հռչակ ձեռք բերեց Գյումրիի «Գոհար» համույթը տաղանդավոր դիրիժոր Սեպուհ Աբգարյանի ղեկավարությամբ:Անկախությունը նաև հոգևոր մշակույթի զարթոնք ապահովեց: Համերգասրահների բեմերից հնչեցին միջնադարյան հոգևոր ե րաժշտության գոհարները` «Շարական» (գեղարվեստական ղեկավար` Դանիել Երաժիշտ), «Տաղարան» (գեղարվեստական դեկավար` Ս. Երկանյան) համույթների կատարմամբ: ՀՀ մշակույթի նախարարությանը կից ստեղծվեց համերգաշարերի նախաձեռնողների խումբ:

XX դ. հայ երաժշտական արվեստում արժեքավոր ներդրում ունեցած մեծանուն կոմպոզիտորների համար անկախ պետականության ձեռքբերումը ստեղծագործական նոր խթան էր:

Շարունակում են ստեղծագործել հանրահայտ կոմպոզիտորներ Ռ. Ամիրխանյանը, Կ. Օրբելյանը, Ա. Սաթյանը, Վ. Բալյանը և ուրիշներ:Հանրությանն այսօր ժամանակակից բեմադրություններով է ներկայանում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Երկարատև ընդմիջումից հետո թատրոնի երգացան կում հայտնվեց Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը (բեմադրիչ` Յուրի Գրիգորովիչ), կայացավ Ջ. Վերդիի «Աիդա» օպերայի շքեղ բեմադրությունը (բեմադրիչ` Մարիո Կոռադի), Սերգեյ Պրոոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի բեմադրությունը (բեմադրիչ՝ Ռուդոլֆ Խառատյան)։Նոր ժամանակները պահանջեցին մշակութային հաղորդակցման նոր ձևեր, և այդ ասպարեզում էլ հաջողություններ եղան: Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի առթիվ՝ պատրաստվեց կոմպոզիտորի կյանքը և ստեղծագործական ողջ ժառանգությունը ընդգրկող տեսասկավառակ (2004 թ. Թունիսի միջազգային մրցույ թում արժանացել է առաջին մրցանակի): Պատրաստվել է նաև Կոմիտասի հոբելյանին նվիրված տեսասկավառակ, որտեղ առաջին անգամ ներկայացված է ողջ ֆոնդային նյութը։


Թատրոնը և կինոն

1990-ականների սկզբին պետական թատրոնների կողքին հայտնվեցին մասնավոր թատերական խմբեր: 1991թ. ստեղծվեց Համազգային թատրոնը, որը կազմակերպվեց իբրև խաղացանկային թատրոն` մշտական թատերախմբով: Տասնամյա գործունեութ- յունից հետո այս թատրոնը դարձավ պետական:

1990-ականների վերջից Հայաստանում սկսեցին կազմակերպվել թատերական փառատոններ` հանրապետական ու միջազգային: Միջազգային փառատոնների շրջանակում Հայաստան են ժամանում արտերկրի հայտնի թատերախմբեր, բեմադրիչներ ու դերասաններ:

Նոր բեմադրություններով հանդես եկան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական, Համազգայինի, Գյումրիի և Վանաձորի թատրոնները: Շարունակում էին՝ բեմում հանդես գալ տաղանդավոր դերասաններ Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը և ուրիշներ: Անկախության առաջին տասնամյակի շատ բարդ պայմաններում՝ Հայաստանում նկարահանվել են երեք տասնյակից ավելի լիամետրաժ ու կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր և բազմաթիվ վավերագրական կինոնկարներ: Այդ տարիներին հիմնվեցին մի շարք անկախ ստուդիաներ: Ֆիլմերի մի մասը ոճի առումով մեր կինոյի ավանդական հիմքի վրա է ստեղծված (Առնոլդ Աղաբաբովի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», Արման Մանարյանի «Ընկեր Փանջունի», Դմիտրի Կեսայանցի «Անիծվածները», «Աղետ» և այլն): Մյուս մասը առավել նոր կինոմտածողության կրողն է (Սուրեն Բաբայանի «Արյուն», Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր», Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ...», «Տէր, ողորմեա» ֆիլմերը): Նոր սերնդի նկարահանած ֆիլմերից են Էդգար Բաղդասարյանի «Խաղերը», «Սև պատը», Տիգրան Խզմալյանի «Սևը և սպիտակը», «Պիեռլեկինո կամ օդից էլ թեթև»: 1990-ականներին նկարահանված վավերագրական ֆիլմերից են Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով. վերջին կոլաժը», Կարեն Գևորգյանի «Խաչը մեր», «Երկընտրանք» ֆիլմերը: «Վերջ» և «Կյանք» բանաստեղծական-մոնտաժային երկերգությունում իր ստեղծագործությանը հատուկ տիեզերական տեսանկյունից մարդկային գոյության խորհուրդն է վերաիմաստավորում կինոյի դասական դարձած Արտավազդ Փելեշյանը: 2000-ական թվականներին Հայաստանում նկարահանվել են մոտ 60 լիամետրաժ և կարճամետրաժ գեղարվեստական խաղարկային ֆիլմ և մեծ թվով վավերագրական կինոնկարներ:

1990-ական թվականներին իրենց գործունեությունն էին շարունակում հայ անվանի անիմատորներ Ռոբերտ Սահակյանցը («Քեզ Հայաստան», «Սեղմակոճակ», «Կացին» (ըստ Հ. Թուման- յանի), «Ընտրություններ», «Տապան» և այլն), Գայանե Մարտիրոսյանը («Քամու թևերին», «Տարաշխարհիկները» և այլն), Ստեփան Գալստյանը («Միջանցք», «Այլընտրանք» և այլն), Նաիրա Մուրադյանը («Երեք պոետ և Չարենց», «Ճանապարհ» և այլն) և ուրիշներ:

Խաղարկային կինոյում իր խոսքն ասաց Արման Մանարյանը, «Տգետը» մուլտֆիլմը:

Հայ ռեժիսորների ֆիլմեր աստանում նույնպես կազմակերպվում կինոփառատոններում է


Ֆիզիկական կուլտուրան և ս սպորտը


Խորհրդային Միության փլուզումը և Հայաստանի Հանրապետության հռչակումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման հարցերում՝ առաջ բերեցին սկզբունքային նոր մոտեցումներ: Արդյունաբերական ձեռնարկությունների տնտեսական գործունեության անկման հետևանքով անգործության մատնվեցին նաև ֆիզկուլտուրային կոլեկտիվները: Հանրապետության տնտեսական վիճակը խոչընդոտում էր ֆի-

զիկական կուլտուրայի և սպորտի լիարժեք ֆինանսավորմանը,մինչդեռ, վերանորոգման խիստ կարիք ունեին բոլոր մարզադահլիճները և սպորտային կառույցները: Մարզասրահները չէին տաքացվում, չէին գործում շոգեբաղնիքները, ցնցուղարանները, վերականգնման կենտրոնները: Այս ամենի հետևանքով նվազել էր առողջարարական և զանգվածային ֆիզկուլտուրայով զբաղվածների թիվը:

Չնայած այդ ամենին` զգալի հաջողություններ ձեռք բերվեցին1990-2000  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աշխատանքներում, այդ թվում և առ մարզաձևերում (ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, շախմատ

Ստեղծվեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, մարզաձևերի հանրա պետական ֆեդերացիաները, որոշ զարգացում ապրեցին մարզական ակումբները:1990-ական թթ. սկզբից Հայաստանում սկսվեց անկախության գործընթացը, որը նոր պայմաններում նոր պահաջներ ու խնդիրներ դրեց ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում: Հայաստանը ազգային մասնավորապես օլիմպիական կոմիտե չուներ, իսկ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը՝ վերապահվում էր միայն այն երկրներին, որոնք ունեին ազգային օլիմպիական կոմիտե:ՀԱՕԿ-ի աջակցությամբ կարճ ժամանակաշրջանում միջազ- գային ֆեդերացիաների անդամներ հաստատվեցին հանրապե- տության բռնցքամարտի, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշա- մարտի, ծանրամարտի, մարմնամարզության, թենիսի, սեղանի թե նիսի, բասկետբոլի, ֆուտբոլի, վոլեյբոլի և այլ մարզաձևերի ազգա յին ֆեդերացիաները:1991թ. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում ընդունեց հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմին համարվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրային և սպորտի պետական կոմիտեի փոխարեն ստեղծել ՀՀ նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե` դրանով իսկ նվազեցնելով ֆիզիկական կուլտու- րայի և սպորտի ղեկավարման կարգավիճակը և կարևորությունը:ՀԱՕԿ-ը միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ժամանակավորապես ճանաչվեց 1992 թվականի մարտի 8-ին Լոզանում կայացած ՄՕԿ-ի նստաշրջանում: 1992թ. հոկտեմբերի 31-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հաստատվեց աշխարհի ազգային օլիմպիական կոմիտեների միության անդամ, իսկ 2 օր անց` նոյեմբերի 2-ին` Եվրոպայի ազգային օլիմպիական կոմիտեների միության անդամ:

1992 թվականի հուլիսի 25-ին Բարսելոնի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ միացյալ հավաքական պատվիրակության շարասյան գլխամասում նախկին ԽՍՀՄ-ի միութենական հանրապետությունների օլիմպիական խաղերի պատմության դրոշակակիրների մեջ առաջին անգամ, ծածանվում էր Հայաստանի Հանրապետութ տության պետական դրոշը: Այն տանում էր ապագա օլիմպիական չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը։ Բացի Հրաչյա Պետիկյանից, այս մասնակցեցին հայաստանցի ևս երեք մարզի խաղերին մարզիկներ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Մնացական Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը, ծանրամարտիկ Իսրայել Միլիտոսյանը, որոնք ընդգրկված էին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միացյալ թիմի կազմում:


Այստեղ փայլուն հանդես եկավ գյումրեցի 74 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մ. Իսկանդարյանը, որը իր բոլոր մրցակիցներին հաղթեց մեծ առավելությամբ և հռչակվեց օլիմպիական չեմպիոն։ Մ. Իսկանդարյանի ոչ միայն օլիմպիական խաղերի, այլև ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Գյումրեցի հանրահայտ ծանրամարտիկ Ի. Միլիտոսյանը նույնպես ցուցադրելով հաղթանակի հասնելու անկոտրում կամք՝ տոնեց իր օլիմպիական հաղթանակը: Նա բազմիցս նվաճել է ԽՍՀՄ-ի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հայաստանի հրաձիգներից առաջինը Հ. Պետիկյանը նվաճեց օլիմպիական չեմպիոնի պատվավոր տիտղոսը:

Ուզբեկստանից մասնակցեցին ևս 4 հայ մարզիկներ: Երկրի օլիմպիական խաղերի մասնակցեցին և չեմպիոնի կոչում նվաճեցին սուսերամարտիկ Գեորգի Պողոսյանը ձեռնագնդորդ Պավել Սուքիասյանցը և բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանը (Ուզբ զբեկստան) : աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հանրապետության ֆիզկուլտուրային շարժման համար 1993 թվականը հայտնի է նրանով, որ հանրապետության կառավարությունը՝ միջոցների խնայողության նպատակով՝ որոշեց միավորել պետական կառավարման տարբեր ոլորտները: Որոշվեց ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառը միավորել երիտասար դության հարցերի հետ, որի հետևանքով ստեղծվեց ՀՀ նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն:Հայաստանի Հանրապետության օլիմպիական շարժման ամե- նանշանակալի երևույթը հանրապետության մարզական պատվիրակության մասնակցությունն էր 1994 թվականի փետրվարի 12- 17-ը կայացած Լիլիհամերի (Նորվեգիա) 17-րդ ձմեռային օլիմպիական խաղերին:

1994 թվականի փետրվարի 11-ին Լիլիհամերի օլիմպիական ավանում Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո առաջին անգամ բարձրացվեց հանրապետության պետական եռագույն դրոշը: Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակությունը խաղերի բացման արարողութ- յան ժամանակ, խաղերի մասնակից 66 պետությունների թվում, օլիմպիական մարզադաշտ մտավ «Հայաստանի Հանրապետություն» ցուցատախտակով և եռագույն դրոշով:


Հանրապետության մարզական կյանքի, օլիմպիական շարժման հետագա զարգացման համար չափազանց նշանակալի երևույթ էր 1994թ. ապրիլի 19-20-ը ՄՕԿ-ի (Միջազգային օլիմպիական կոմիտեի) պատվիրակության այցը Հայաստան:


Նյութը վերցված է Մինասյան Է. Հայաստանի երրորդ Հանրապետության պատմություն, Երեւան 2013,624 էջ։