Բելլատրիսա Լեսթրեյնջ - (անգլ. Bellatrix Lestrange) (օրիորդական ազգանունը` Բլեք) - Մեռյալների ջոկատի անդամ, Մութ Լորդի հետևորդ և նրա հավատարիմ կողմնակիցը: Բելլատրիսան ունի սև փայլուն մազեր, մուգ դեմք (7-րդ գրքի նկարագրությամբ), սև աչքեր և ծանրացած կոպեր: Վոլդեմորի անհետանալուց հետո Բելլատրիսան իր ամուսնու` Ռաբաստան Լեսթրեյնջի և Բարտի Կրաուչ կրտսերի հետ փորձում է գտնել իր տիրակալին: Ֆրենկ և Ալիս Լոնգբոթթոմներին Կրուցիատուս անեծքով տանջելու համար ցմահ բանտարկվել է Ազկաբանում, չնայած այս ամենին նա համոզված էր իր տիրակալի վերդառնալուն և սպասում էր նրան: «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գլխում նա Մեռնայլների ջոկատի մյուս անդամների հետ փաղչում է Ազկաբանից և մասնակցում է Գաղտնիքների բաժնում տեղի ունեցած կռվին, որտեղ էլ սպանում է իր զարմիկ Սիրիուս Բլեքին: «Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները» գրքում Բելլատրիսան խաղում է ավելի ծավալուն դեր և հայտնվում է տարբեր հատվածներում. օրինակ Մալֆոյների առանձնատանը հարցաքննում է Հերմայոնի Գրեյնջերին` օգտագործոլով Կրուցիատուս անեծքը: Քիչ հետո, երբ Դեբբին փրկում է բանտարկյալներին Բելատրիսան մահացու վիրավորում է Դեբբիին` նետելով նրանց ուղղությամբ դանակը: Հոգվորդսի կռվի ժամանակ սպանում է Նիմֆադորա Տոնկսին և միաժանակ կռվում Հերմայոնի Գրեյնջերի, Ջիննի Ուզլիի և Պալունա Լավգուդի հետ, որից հետո անհայտ կախարդանքով Մոլլի Ուիզլին սպանում է նրան` հարվածելով սրտի հատվածում: Բելլատրիսա Լեսթրեյնջի դերակատարը ֆիլմում անգլիացի հայտնի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերն է: