Մասնակից:Միքայելյան/ՍԱՐԿԱՎԱԿԱԳԻՐՔ

ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ (Սարկավագի բլոգը) – ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ (Սարկավագի բլոգը) .net դոմեյնում գործող հոգևոր թեմատիկայով բլոգ: Բլոգը պատկանում է Տեր Հուսիկ քահանա Սարգսյանին, ով հիմնադրել է բլոգը 2010 թվականի օգոստոսի 20-ին: Սկզբնական շրջանում ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ-ը հասանելի էր www.sarkavag.blogspot.com հասցեով, իսկ հիմա՝ www.sarkavagagirq.net հասցեով:

Բովանդակություն

խմբագրել

1. Բլոգի բովանդակությունը

խմբագրել

2. Բլոգի մասին արձագանքները

խմբագրել

3. Լրատվամիջոցների արձագանքը բլոգի գործունեությանը

խմբագրել

4. Արտաքին հղումներ

խմբագրել

5. Օգտագործված գրականություն

1. Բլոգի բովանդակությունը.

խմբագրել

Հիմնադրման պահին դեռ սարկավագ լինելով՝ Արթուր Սարկավագ Սարգսյանը բլոգում տեղադրում է իր գեղարվեստական ստեղծագործությունները («Լավատեսություն», «Հոռետեսություն», «Գույներ», «Սևանն է ծփում», «Նամակ ինքս ինձ»՝ բաղկացած 4 մասից, <«Հրեշտակը» և այլն): Հետագայում բլոգում ավելանում են հոգևոր- եկեղեցական հոդվածներ, սուրբգրային մեկնություններ, քարոզներ, փոքրիկ ակնարկներ, թարգմանություններ, առակներ, աղոթքներ, հոգևոր- գեղարվեստական ստեղծագործություններ և այլ հետաքրքիր տեղեկություններ հոգևոր կայնքի վերաբերյալ: Բլոգն անդրադառնում է նաև երիտասարդական -քրիստոնեական «Մանանա» ծրագրին: ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ հիմանական նյութերից բացի ունի նաև առանձին հատվածներ՝ Սբ. Գրքի մեկնություններ, Վիկիպեդիա –ազատ հանրագիտարանում Տեր Հոր կողմից տեղադրված նյութեր, Աղոթագիրք, Ընթերցասրահ, Ով եմ ես, և Նկուղ: Վերջինս հանդիսանում է բլոգում հրատարակված նյութերի ցանկը՝ ըստ ամսաթվերի: Հոգևոր նյութերից զատ՝ բլոգն անդրադառնում է նաև եկեղեցի – հասարակություն կապին, հասարակությանը հուզող հարցերին, մեր օրերում առկա այն խնդիրներին, որոնք հարիր չեն մեր ազգին (<<Ծո, Հելոինն ի՞նչ է>>, <<Աստվածաշունչ, գուշակներներ, էքստրսենսներ, կախարդներ>>, <<Հայի ցավը>>, <<Սուրբ գիրքը <<Ոչ>> է ասում աբորտին, ի՞սկ դու>> <<Հայաստանը ես եմ>> և այլն): Առանձին հոդվածների շարք անդրադառնում է կործանարար աղանդներին (<<Պատասխան Ավետարանականներին>>՝ բաղկացած 7 մասից, <<Արժե դառնալ աղանդավոր>>՝ 4 մասից և այլն): Սա վկայում է այն մասին, որ Առաքելական եկեղեցու սպասվորները միշտ ժողովրդի կողքին են, կիսում են նրա խնդիրները և սատարում նրան: Բլոգն ունի <<Բանալի>> նախագիծը, որը ներկայացնում է Նոր Կտակարանի մեկնությունները: Կազմակերպում է նաև մրցույթներ (<<Նա Քահանա է>>), տեղադրում հոգեբանական թեստեր (<<Որքանո՞վ ես դու քրիստոնյա>>, <<Սնահավատ եք արդյո՞ք>>): Բլոգում տեղեկություններ կան նաև Տեր Հուսիկ քահանա Սարգսյանի գրչին պատկանող <<Աստծո հեռադիտակը>> գրքի մասին: Հատկանշական է, որ բլոգի նյութերի 90%-ից ավելին մշակված է ինքնուրույն:

2. Բլոգի մասին արձագանքները

խմբագրել

Բլոգը կարճ ժամանակում մեծ հետաքրքրություն է առաջացնում ընթերցողների մոտ և հիմնադրման օրվանից 3 տարի անց բլոգի այցելությունների թիվը հասնում էր 280 000-ից, իսկ այսօր մոտ է 750 000-ին: Բլոգում տեղադրված նյութերի թիվը մոտ է 400-ին: Բլոգը տալիս է տեղադրված նյութերն մեկնաբանելու հնարավորություն, և որոշ հոդվածներ արժանանում են ընթերցողների թեժ քննարկումներին: Մեկնաբանություններում գերակշռում են ջերմ և երախտապարտ խոսքերը, քանի-որ բլոգը փորձում է լրացնել ընթերցողների հոգևոր սննդի պակասը և մոտեցնել նրանց եկեղեցուն և Աստծուն: Սակայն պատահում են նաև վրդովվեցուցիչ մեկնաբանություններ, որոնց Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը պատասխանում է խոհեմությումբ: Բլոգն իր էջերն ունի նաև սոցիալական ցանցերում: Հետաքրքրական է, որ ընթերցող առավել ակտիվ է հենց այս հարթակում՝ սոցիալական ցանցերում՝ ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔ-ի էջերում թողնելով առավել մեծաքանակ հավանումներ, մեկնաբանություններ և տարածելով բլոգում տեղադրված նյութերը:

3. Լրատվամիջոցների արձագանքը բլոգի գործունեությանը

խմբագրել

ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ բլոգի աշխատանքին անդրադարձել են նաև մամուլն ու հեռուստատեսությունը: Առավոտ թերթում 2013թ.- հոկտեմբերի 18-ին Մարիամ Ավետյանը զրուցել է Տեր Հուսիկ քահանա Սարգսյանի հետ (<<Երբ հոգևորականը բլոգեր է>>), իսկ 2014-ի հուլիսի 23-ի համարում լույս է տեսել Սյունե Սևադայի հարցազրույցը Տեր Հոր հետ (<<Երբ բլոգոլորտում են հոգևորականները>>): 2012թ. ապրիլի 19-ին http://www.araksoblog.com –ի <<Իմ ու քո FRIEND բլոգերները>> խորագրին հյուրընկալվել է Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը: Բլոգին են անդրադարձել Շողակաթ հեռուսատեսությունն ու www.qahana.am կայքը:

4. Արտաքին հղումներ

խմբագրել

1. http://www.sarkavagagirq.net/

2. http://www.aravot.am/2013/10/18/397347/

3. http://www.aravot.am/2014/07/23/481961/

4. http://www.araksoblog.com/ter-husik-qahana/ Չ

5. Օգտագործված գրականություն

  1. <<Աստծո հեռադիտակը>> Տեր Հուսիկ քահանա Սարգսյան, 2013թ.