Սուդզուկիի (Սուզուկիի) մեթոդը 20-րդ դարի կեսերին ճապոնացի ջութակահար և մանկավարժ Սինյիթի Սուդզուկիի (1898-1998 թթ․) կողմից ստեղծված համաշխարհային ճանաչում ստացած մեթոդ, որն օգնում է երեխաների երաժշտական զարգացմանը։ Սուդզուկին համարում էր, որ երաժշտությունը հիմնված է երաժշտական լեզվի վրա, որը բաղկացած է նոտաների հնչյուններից այնպես, ինչպես խոսքը հիմնված է խոսակցական լեզվից, որոնք իրենց հերթին բաղկացած են արտահայտվող տառերից։ Հետևաբար երեխային երաժտական լեզուն կարելի է սովորեցնել այնպես, ինչպես երեխան սովորում է խոսել մայրենի խոսկցական լեզվով, լսելով շրջապատող մարդկանց խոսքը և փորձելով կրկնել նրանց հետևից։ Սուդզուկիի մեթոդի գաղափարը կայանում է նրանում, որ հնարավորինս վաղ տարիքից երեխաներին շրջապատել երաժտությամբ և սովորեցնել նրան բարձրաձայն կրկնել նոտաները, երաժշտական արտահայտությունները, իսկ հետո այն կրկնել երաժշտական գործիքի վրա։ Ի սկզբանե մեթոդն իրենից ենթադրում էր ջութակի նվագը, ապագա ջութակահարը՝ Սուդզուկին ստեղծեց փոքր ջութակ, որի վրա կարող էր նվագել նույնիսկ փոքր երեխան։ Այժմ ստեղծվել են մեթոդի ադապտացիաներ այլ երաժշտական գործիքների համար։