Օսցիլյատոր , տատանվող ֆիզիկ, համակարգ։ Հավասարակշռության դիրքի շուրջը տատանողական շարժում կատարող մակրոսկոպիկ մարմինը կոչվում է դասական օսցիլյատոր։ Ազատության մեկ աստիճան ունեցող 0․ կոչվում է գծային։ Փոքր X շեղումների դեպքում գծային օսցիլյատորի պոտենցիալ էներգիան հավասար է (m-ը զանգվածն է, -ն՝ տատանման ցիկլային հաճախականությունը)։

Օսցիլյատորի շարժումա նկարագրությունը խմբագրել

Այսպիսի օսցիլյատորի շարժումը նկարագրվում է   հավասարումով, որի լուծումը՝  ) (a-ն ամպլիտուդն Է,  –ն՝ սկզբնական փուլը), ցույց է տալիս, որ շեղումը ժամանակի ընթացքում փոփոխվում է ներդաշնակ օրենքով։

 

Տատանման պարբերություն խմբագրել

Ներդաշնակ օսցիլյատորի տատանման պարբերությունը՝  ։ Ներդաշնակ օսցիլյատորի լրիվ էներգիան ուղիղ համեմատական է ամպլիտուդի քառակուսուն՝  ։ Դասական ներդաշնակ օսցիլյատորի օրինակներ են զսպանակից կախված բեռը, մաթեմատիկական ճոճանակը, կամերտոնը են՝ բավականաչափ փոքր ամպլիտուդների դեպքում։

Քվանտային ներդաշնակ օսցիլյատորի վիճակները որոշվում են Շրեդինգերի   ավասարման լուծումներով, որտեղ  -ը Համիլտոնի օպերատորն է, փո–ը՝ վիճակը նկարագրող ալիքային ֆունկցիան, En-ը՝ էներգիան , որտեղ  -ը օսցիլյատորի քվանտային թիվն է։

Քվանտային օսցիլյատոր խմբագրել

Քվանտային օսցիլյատորի փոքրագույն Էներգիան հավասար է  , ի տարբերություն դասական դեպքի, երբ  , այսինքն 4 ըստ քվանտային տեսության, բացարձակ դադարի վիճակ գոյություն չունի։ Քվանտային օսցիլյատորի օրինակներ են ատոմների տատանումները մոլեկուլներում, մոլեկուլներինը՝ պինդ մարմիններում, իսկ ազատ ճառագայթման դաշտը համարժեք է տարբեր հաճախականություններով քվանտային օսցիլյատորների համախմբության։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ռ․ Ավագյան


Կատեգորիա:Համակարգեր

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։