Մասնակից:Մելսիդա Հակունց/ավազ

ՀՀ ՀայԱրվեստիՏուն ԳՐԱԿԱՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ գրական-երաժշտական-երգիծական հասարակական կազմակերպության մասին։ 08․03․2016 թվականին Գյումրիի մի խումբ մտավորականների կողմից լրագրող-թարգմանչուհի, բանաստեղծուհի Մելսիդա Գրիգորի Հակոբյանի/գրական ազգանունը Հակունց/ ղեկավարությամբ Գյումրիի Ֆրունզիկ Մկրտչյանի անվան հուշաթանգարանում հիմնվեց ԳՐԱԿԱՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ գրական երաժշտական ակումբը։ Մեկ տարվա ընթացքում այդ ակումբը կազմակերպել և մասնակցել է ավելի քան 18 գրական հանդիպումների Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում։17․10 2016 թվականին բանաստեղծուհի Մելսիդա Հակունցը ընտրվեց ԱՄՆ-ի ՀԳՄ-ի կողմից որպես պատվավոր անդամ։ Այնուհետև ԱՄՆ-ի ՀԳՄ-ի կողմից 10 մարտի 2017 թվականին ստեղծվեց ԱՄՆ-ի ՀԳՄ-ի ՀայԱրվեստիՏուն գրական խմբակցությունը Հայաստանում։ 13․04 2017թվականին Երևանում հիմնվեց ՀՀ ՀայԱրվեստիՏուն գրական-երաժշտական-երգիծական հասարակական կազմակերպությունը, որի նախագահ Մելսիդա Հակունցը, փոխնախագահ բանաստեղծուհի,լրագրող Զաբելա Աբելյան։ Կազմակերպությունը պատրաստել է տպագրության ժամանակակից հեղինակների ստեղծագործություններից բաղկացած ալմանախ, որը կոչվում է ԳՐԱԿԱՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ ալմանախ Ա համարը։