Մասնակից:Մելիքյան Սիլվիա 1992/Ավազարկղ

Աէրենքիմա (կամ Էրենքիմա) — օդատար հյուսվածք բույսերի մոտ՝ կազմված բջիջներից, որոնք միմյանց հետ միացած են այնպես, որ նրանց միջև մնում են դատարկ միջբջջային տարածություններ:

Որոշ դեպքերում այն դիտարկվում է որպես հիմնական պարենքիմայի տարատեսակ:

Կառուցվածք

խմբագրել

Աէրենքիման կազմված է սովորական պարենքիմատիկ կամ աստղաձև բջիջներից, որոնք միմյանց հետ միացած են ելուստներով: Բնորոշվում է միջբջջային տարածությունների առկայությամբ:

Նշանակությունը

խմբագրել

Այսպիսի օդատար հյուսվածք հանդիպում է ջրային և ճահճային բույսերի մոտ, այն ունի երկակի նշանակություն:Առաջին հերթին հանդիսանում է օդային պաշարների պահեստատեղի՝ նախատեսված գազափոխանակության բավարարման համար: Բույսերի մոտ, որոնք ամբողջությամբ ջրի մեջ են խորասուզված, գազափոխանակության պայմանները նվազ նպաստավոր են, քան ցամաքային բույսերի մոտ: Այն դեպքում, երբ վերջիններս ամբողջությամբ շրջապատված են օդով, ջրային բույսերի համար օդի քանակը շրջապատող միջավայրում բավականին քիչ է և կլանվում է արտաքին շերտի բջիջների կողմից, իսկ դեպի առավել խորանիստ օրգաններ այն այլևս չի հասնում:Բույսն իրեն անհրաժեշտ գազափոխանակությունն ապահովում է երկու եղանակով. ավելացնում է իր օրգանների մակերեսը՝ նրանց զանգվածի փոքրացմամբ կամ իր հյուսվածքների ներսում կուտակում է օդային պաշարներ:

Գազափոխանակությունը

խմբագրել

Մի կողմից շատ բույսերի մոտ ստորջրյա տեևները շատ ուժեղ քայքայված են, ինչպես օրինակ ջրային գորտնուկի մոտ (Ranunculus aquatilis), Ouvirandra fene s tralis:

Մյուս կողմից օրգանների՝ առավել ամուր լինելու դեպքում, դրանք իրենցից ներկայացնում են օդով լցված սպունգանման զանգված: Օրվա ընթացքում,երբ ասիմիլյացիայի շնորհիվ բույսերն անջատում են թթվածին մի քանի անգամ ավել, քան դա անհրաժեշտ է շնչառության համար, այդ անջատված թթվածինը կուտակվում է աէրենքիմայի խոշոր միջբջջային տարածություններում: Արևոտ եղանակին անջատված թթվածնի նկատելի քանակ, չտեղավորվելով միջբջջային տարածություններում, հյուսվածքներում առկա պատահական բացվածքների միջով դուրս է գալիս արտաքին միջավայր: Գիշերը, երբ ասիմիլյացիայի գործընթացը դադարեցվում է,պահեստավորված թթվածինը ծախսվում է բջիջների շնչառության համար, իսկ աէրենքիմայի օդատար խորշերում բջիջների կողմից անջատվում է ածխաթթու գազ, որն իր հերթին ծախսվում է ցերեկը ասիմիլյացիայի համար:

Ինչ վերաբերում է ճահճային բույսերին, ապա շնչառության իմաստով համեմատաբար անբարենպաստ պայմաններում են գտնվում նրանց արմատները: Ջրային շերտի տակ, ջրով ներծծված հողում, կատարվում են տարբեր բնույթի խմորման և փտման գործընթացներ: Հողի ամենավերին շերտերում թթվածինն արդեն ամբողջովին կլանված է, դրանից հետո ստեղծվում են անաէրոբ կյանքի պայմաններ, թթվածնի բացակայության պայմաններում:Ճահճային բույսերի արմատները այդպիսի պայմաններուևմ չէին կարող գոյատևել, եթե նրանց տրամադրության տակ չլիներ օդի ավելորդ պաշար՝ կուտակված աէրենքիմայում:

Ճահճային և կիսով չափ ջրի մեջ սուզված բույսերի տարբերությունը ամբողջությամբ ջրի մեջ սուզված բույսերից կայանում է նրանում, որ աէրենքիմայի ներսում գազերի թարմացումը կատարվում է ոչ միայն հյուսվածքների գործունեության, այլև դիֆուզիայի շնորհիվ: Վերգետնյա օրգաններում միջբջջային համակարգը բազմաթիվ մանր բացվածքների միջոցով բացվում է դուրս, որոնց միջով դիֆուզիայի ճանապարհով միջբջջային տարածությունների և արտաքին միջավայրի օդը բաղադրությամբ հավասարեցվում է:

Տեսակարար կշռի փոքրացումը

խմբագրել

Աէրենքիմայի երկրորդ խնդիրը բույսի տեսակարար կշռի փոքրացումն է: Բույսը ջրից ծանր է, աէրենքիման բույսի համար լողափամփուշտի դեր է կատարում, որի շնորհիվ անգամ բարակ, մեխանիկական տարրերից զուրկ օրգանները պահվում են ջրի մեջ և չեն ընկնում ջրի հատակը: Օրգանների պահումը բույսի համար առավել նպաստավոր պայմաններում,ի տարբերություն ցամաքային բույսերի, որոնց մոտ կատարվում է մեխանիկական տարրերի զանգվածի մեծացմամբ, ջրային բույսերի մոտ կատարվում է աէրենքիմայում օդի քանակի ավելացմամբ:

Աէրենքիմայի այդ երկրորդ խնդիրը  հատկապես լավ է արտահայտված լողացող տերևների մոտ, որտեղ շնչառության պահանջները կարող են բավարարվել նաև առանց աէրենքիմայի օգնությամբ: Միջբջջային օդատար ուղիների առատության շնորհիվ տերևը ոչ միայն լողում է ջրի վրա, այլև կարողանում է պահել որոշակի ծանրություն: Այս հատկությամբ հատկապես աչքի են ընկնում  Victoria regia-ի հսկայական տերևները:

Գրականություն

խմբագրել
  • Арциховский В. М., (1890–1907). «Эренхима». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Կաղապար:Биологические ткани Կաղապար:Растительные ткани

Категория:Ткани растений