Թևեր(վեպ)

«Թևեր»-ը (անգլ.՝ Wings) - փերիների մասին արկածային գրքերի շարք է, ստեղծված ամերիկացի գրող Էփրիլին Փայքի կողմից 2009 թվականին: Այնտեղ նկարագրվում է 15 տարեկան փերի - աղջկա Լորել Սյուելլի արկածները, ով մինչև իր տասնհինգ տարեկանը չգիտեր, որ ինքը փերի է:

Գրքեր խմբագրել

Այժմ շարքում գտնվում է չորս գիրք.

1.Թևեր 2.Կախարդանք 3.Պատրանքներ 4.Կանխորոշվածները

Էփրիլին Փայքի առաջին վեպը գրվել է 2009 թվականին:

Կերպարներ խմբագրել

  • Լորել Սյուելլ - տասնհինգ տարեկան դպրոցական, որը իմացել է, որ նա փերի է: Նա իր ծնողների հարազատ աղջիկը չէ: Նրան թողել են Մարկ և Սառա Սյուելլ ընտանեկան զույգի տան շեմին, երբ Լորելը 3 տարեկան էր մարդկային չափանիշներով, իսկ փերիների՝ 7: Սառան և Մարկը չէին վստահում բժիշկներին: Ծնողները նրան նկատել են, երբ Լորելը թպրտում էր զամբյուղում: 12 տարի նա ապրում էր իր խորթ ծնողների մոտ: Տնային ուսման տակ էր: Մարկի գրախանութ գնելու առաջարկից հետո, տեղափոխվում են Քրեսենթ Սիթի: Նախորդ տարածքը պետք էր վաճառել, և արդեն հայտնվել էր գնորդ՝ Իերեմյա Բարնսը: Լորելը պետք էր գնար տեղական դպրոցը, ինչը նա չէր ուզում: Այնտեղ ծանոթացավ Դևիդի հետ: Հետո հանդիպեց թերի Թամանիին իր Օրիկի պուրակում: Հետո սիրահարվում է և՛ Դևիդին, և՛ Թամանիին: Լորելը Աշնանային փերի է, այդ իսկ պատճառով նրա մեջքի ծաղիկը բուսում է աշնանը: Փերիական չափանիշներով Լորելը արդեն տասնիննը տարեկան է:
  • Դևիդ Լոուսոն - Լորելի համադասարանցին է: Սիրահարվել է նրան, երբ առաջին անգամ տեսել է: Գիտի Լորելի գաղտնիքը: Լորելը ասել է Դևիդին, երբ իր մեջքին բուսել էր ծաղիկը, որը նման էր թևերի: Դևիդի մայրը աշխատում է դեղատանը: Հայրը թողել է նրանց, երբ Դևիդը 9 տարեկան էր: Չելսիի հետ մրցում է գնհատականներով: ՙՙԿանխորոշվածները՚՚-ի վերջին գլուխը՝ իր նամակն է Չելսիին:
  • Թամանի դե Ռոսլին - Գարնանային փերի է: Սիրահարվել է Լորելին, երբ նա դեռ փերիների մոտ էր: Նրանք շոտ մոտ ընկերություն էին անում: