Մասնակից:Մարիա2015/Ավազարկղ2
Իմ հաշիվը հրատարակչական ընկերության հետ | |
---|---|
Ժանր | հոդված |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1897 թվական |
Վիքիդարան | Մարիա2015/Ավազարկղ2 |
«Իմ հաշիվը Հրատարակչական ընկերության հետ», Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որը առաջին անգամ տպագրվել է 1897 թվականին[1]:
Պատմություն
խմբագրելՀոդվածը տպագրվել է 1897 թվականի մայիսի 4-ին «Տարազ» շաբաթաթերթի № 16-ի 270-271-րդ էջերում։ Այնուհետև 1983 թվականին Երևանում տպագրվել է «Թումանյան, ուսումնասիրություններ և հրապարակումներ 2» գրքի 311-314-րդ էջերում։
Հոդվածում հիշատակվող Հրատարակչական ընկերությունը հիմնադրվել է 1880 թվականին: Թումանյանը գրել է այն մասին, որ Շիրվանզադեն Հրատարակչական ընկերության պատվերով թարգմանել է երկու գրքույկ, սակայն դրանցից մեկը որոշ պատճառներով չի հրատարակվել: Այդ հարցը քննարկվել է Հրատարակչական ընկերության 1897 թվականի մարտի 22-ի ժողովում:
Այստեղ Թումանյանը խոսում է «Լերմոնտովի բանաստեղծությունները» հոդվածի մասին, որը Թումանյանը լրիվ չի թարգմանել, այլ թարգմանել է միայն մի փոքրիկ հատված։ Այդ հատվածներից մեկը տպագրվել է «Կյանք և գրականություն» ուսումնասիրության մեջ։ Թարգմանության հատվածները պահվում են Թումանյանի թանգարանի մի բլոկնոտում։
Թումանյանի երկեր լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է «Տարազ» շաբաթաթերթից:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 571.