Վաղմիջնադարյան դամբարանների քանդակային հարդարանքը խմբագրել

Հայաստանի տարածքում հայտնի վաղքրիստոնեական ժամանակաշրջանին պատկանող մի շարք դամբարաններ, որոնք աչքի են ընկնում իրենց ճարտարապետական հորինվածքով և քանդակային հարդարանքով:Հայ պատմիչներ՝ Մ. Խորենացու, փ. Բյուզանդի և Ագաթանգեղոսի պատմագրական աշխատություններում դամբարանը հիշատակված է որպես վկայարան, մատուռ, մարտիրոսարան:

Պատմական աղբյուրները մարտիրոսարանների կառուցման մասին խմբագրել

Ըստ պատմական աղբյուրների տեղեկանում ենք Հայաստանում Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի նախաձեռնած շինությունների՝ մարտիրոսարանների կառուցման մասին, որը վկայում է եկեղեցական կառույցներից դրանց ավելի վաղ լինելը: Աղբյուրերից տեղեկանում ենք, որ հռիփսիմեի և իր ընկերուհիների նահատակման վայրում կառուցվում է երեք մատուռ, մինչդեռ եկեղեցիները կառուցվել են Գրիգոր Լուսավորչի ձեռնադրվելուց հետո: Հայկական միջնադարյան ճարտարապետության մեջ քիչ չեն դամբարանային կառույցները, բայց դրանց զգալի մասը վերաբերում է վաղմիջնադարյան շրջանին, իրենցից ներկայացնելով ինքնատիպ և հետաքրքիր նմուշներ:Հայաստանում հայտնի է դամբարանների մի քանի տեսակ՝ քրիստոնյա նահատակների, սրբացված անձանց, թագավորական և իշխանական տների ներկայացուցիչների և խորհրդապաշտական կառույցներ: Վաղմիջնադարյան դամբարանները սովորաբար թվագրություն չունեն, վերաբերում են մոտավորապես 4-7-րդ դարերին և դրանցից մի քանիսն են քանդակային հարդարանքով: Շատ դամբարաններ հետագայում ընդգրկվում են եկեղեցական շինություններում՝ տեղ գտնելով խորանների տակ:

Աղցքի Արշակունիների դամբարան խմբագրել

Մեզ հասած ամենավաղ դամբարանային կառույցներից է Աղցքի դամբարանը, որն ունի նաև թվագրություն՝ 364 թվական: Այն տեղակայված է Բյուրականի ձորին հարող նախկին Ձորափ, այժմ վերանվանված Աղցք գյուղում:

Ճարտարապետություն խմբագրել

Աղցքի դամբարանը վաղմիջնադարյան համալիր է՝ բաղկացած դամբարանից, նրան հյուսիսից հարող եռանավ բազիլիկից և հարավային կողմում բացված երեք հուշասյուներից: Դամբարանը գետնափոր է՝ շարված սրբատաշ սև գույնի տուֆով, թաղածածկ է: Ուղղված է արևմուտքից արևելեք, ավարտվում է խորանով: Հարավային և հյուսիսային պատերի մեջ կան մեկական կամարակապ խորշեր, որոնք կիսով չափ ծածկված են ուղղահայաց կանգնեցված քանդակազարդ սալերով: Դամբարանը ունի թաղածածկ փոքր նախամուտք, երկրորդ հարկաբաժին, որը ծառայել է որպես աղոթարան:

Աղցքի դամբարանը պատմական աղբյուրներում խմբագրել

Պատմական աղբյուրներում վկայված է Աղցքի դամբարանի ի հայտ գալը Արագածի լանջին: 4-րդ դարի կեսին, երբ պարսից Շապուհ Բ արքան փորձում է գրավել Հայաստանը, առաջին հերթին ցանկանում է տիրանալ սրբացված նախնիների ոսկորների: Այդ նպատակով նա գրավում է Դարանաղի գավառի Անի ամրոցը, որտեղ գտնվում էր Արշակունիների թագավորական դամբարանը, քանդում և առևանգում է թագավորական ոսկորները: Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ, հայկական զորքը գրոհում և վերադարձնում է սրբազան մասունքները, թաղելով դրանք Արագած լեռան ստորոտում: Այս իրադարձությունը տեղի է ունենում 364 թվականին:

Աղցքի դամբարանի քանդակներ խմբագրել

Աղցքի դամբարանը աչքի է ընկնում հարուստ հարդարանքով:

Դամբարանի մուտքի քանդակներ խմբագրել

Մուտքի մոտ գտնվում է քանդակների առաջին խումբը: Մուտքի աջ և ձախ կողմերում դրված են խոշոր քարեր՝ ուղղահայաց դիրքով, որոնք տարբերվում են իրենց գույնով և քանդակազարդ են: Օգտվելով ավելի վաղ շրջանի լուսանկարներից կարելի է պատկերացնել հորինվածքն ամբողջությամբ: Աջ կողմում քանդակված է առյուծ, որն առջևի թաթերով բարձրացել է եղջերուի ուսերին՝ գլուխը վերև պարզած, կենտրոնում՝ շրջանակի մեջ խաչ է, դրանից վերև՝ խոյ կամ եղջրավոր այծյամ: Ձախ կողմի ներքևի քանդակը հավանաբար ցուլ է կամ ձի, հետո՝ այծյամ, ավելի վերև՝ կտուցները իրար մոտեցրած երկու թռչուն: Մուտքի ճակատակալի աջ և ձախ հատվածներում պատկերված է մեկական ֆիգուր, որը մենամարտում է զույգ ցժգազանների հետ:

Դամբարանի ներսի քանդակներ խմբագրել

Դամբարանի ներսում քանդակներով հարդարված են կողմնային եզրավորող սալաքարեր՝ հարդարված են կողմնային խորշերը եզրավորող սալաքարեր՝ ձևավորելով յուրօրինակ սարկոֆագներ: Ձախ կողմում՝ հյուսիսային խորշի առաջին սալի վրա, քանդակված են իրար հաջորդող խոշոր նշաձև զարդատարրեր, որոնց համադրությունը ձևավորքւմ է գալարվող ժապավենի հորինվածք: Երկրորդ սալաքարի վրս ներկայացված է Աստվածաշնչյան տեսարան «Դանիելը առյուծների հետ», կենտրոնում թևատարած, ձեռնաբարձ աղոթողի դիրքով Դանիել մարգարեն է՝ հնազանդ երկու առյուծներով շրջապատված