Ռեյչել Ամես
Ռեյչել Ամես, 1973 թվական
Ի ծնե անուն՝Rachel Ames
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 2, 1929(1929-11-02) (94 տարեկան)
Ծննդավայր՝Պորտլենդ
Երկիր՝ԱՄՆ
Ազգություն՝Ամերիկուհի
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝Դերասանուհի
Կարիերա՝1951—2007, 2009, 2013
Պարգևներ՝«Էմմի» մրցանակ
IMDb։ID 0024720

Ռեյչել Ամես (անգլ.՝ Rachel Ames, 1929 թվական նոյեմբերի 2) ամերիկացի հեռուստադերասանուհի:

Ամեսը ծնվել է Պորտլենդում (Օրեգոն): 1951 թվականին առաջնաելույթ է ունեցել «Երբ կբախվեն աշխարհները» կինոֆիլմում, ինչից հետո շարունակել է իր հեռուստակարիերան այնպիսի շուներում, ինչպիսիք են՝ «Ալֆրեդ Հիչքոկը ներկայացնում է», «Նամակ Լորետային», «Փերի Մեյսոն», «Լեսլի»:

Ամեսը հասել է իր միջազգային ճանաչմանը հիմնականում «Գլխավոր հիվանդանոց» օճառային օպերայում Օդրի Հարդի իր դերի շնորհիվ, որտեղ նա նկարահնվել է շուրջ քառասուն տարի անընդմեջ՝ 1964-2007 թվականներին: Ամեսին է պատկանում «Գլխավոր հիվանդանոց»-ում մասնակցության երկարատեևության ռեկորդը: 2003 թվականին նա դադարել է նկարահանվել «Գլխավոր հիվանդանոց»-ում[1]: Սակայն Ամեսը պարբերականորեն վերադառնում էր իր դերին: 2013 թվականի նկարահանումներն կապված էին սերիալի հիսունամյակի հետ[2]:

2004 թվականին Ռեյչել Ամեսը ստացավ հատուկ «Էմմի» մրցանակ, իսկ յոթանասունականներին մի քանի անգամ առաջադրվել է՝ «լավագույն կանացի դեր դրամատիկական սերիալում մրցանակի» համար[3][4]:

Օճառային օպերաներ խմբագրել

  • Գլխավոր հիվանդանոց - (23 փետրվար 1964 - 23 մարտ 2007; 19 հոկտեմբեր 2009 - 20 հոկտեմբեր 2009; 1 ապրիլ 2013 - 2 ապրիլ 2013)
  • Պորտ Չառլզ - (1997-1998)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. TV Guide Guide to TV. Barnes and Noble. էջ 350. ISBN 0-7607-5634-1.
  2. William Keck (2013-01-10). «Keck's Exclusives: General Hospital Golden Anniversary Plans Revealed». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին. Վերցված է 2013-07-17-ին.
  3. «Awards for Rachel Ames». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին. Վերցված է 2013-07-17-ին.
  4. «Rachel Ames Playing Audrey March Hardy on General Hospital». Soaps.com. Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին. Վերցված է 2013-07-17-ին.