Մասնակից:Մարիամ Անտիկյան/Ավազարկղ

Մարիամ Անտիկյան/Ավազարկղ

Հայնրիխ Յոզեֆ Էսսեր (), գերմանացի ջութակահար, ազդեցիկ դիրիժոր և երգահան։

Կենսագրություն

խմբագրել

Հայնրիխ Էսսերը ծնվել է Մանհայմում։ Նա երաժշտության դասեր է առել Ֆրանց Լախներից, որը 1834 թվականից ի վեր Մանհայմի արքունի դիրիժորն էր։ 1836 թվականին Էսսերը Լախների հետևից գնաց Մյունխեն, իսկ 1839 թվականին՝ Վիեննա՝ ուսումն ավարտելու Սիմոն Զեխտերի հսկողության տակ։

1840 թվականից նա զբաղեցրել է Մանհայմի ազգային թատրոնի արքունի դիրիժորի պաշտոնը, սակայն հաջորդ տարի հեռանում է՝ նշանակվելու Մայնցի երգչախմբի դիրիժորը։ Մայնցում անցացրած ժամանակաշրջանում Էսսերը երաժշտական կոմպոզիցիա էր դասավանդում Պետեր Կոռնելիուսին։ 1847 թ. Էսսերը դարձել է դիրիժոր Վիեննայի պալատական օպերայում, որը նա ժամանակավորապես ղեկավարել է 1860-1861 թվականներին։ 1859 թվականին նա նաև դարձել է Վիեննայի տղամարդկանց երգչախմբային միության պատվավոր անդամը և վարել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները։ Հրատարակիչ Ֆրանց Շոթի խորհրդատուն լինելու ընթացքում Էսսերը 1859 թվականին կապեր է հաստատել Ռիխարդ Վագների հետ, որի երաժշտական ստեղծագործությունների նկատմամբ նա մեծ համակրանք է տածել (1858 թվականին Էսսերը վարել է «Լոհենգրին» օպերայի վիեննական առաջին բեմադրությունը)։

1869 թվականի վերջին նա թոշակի է անցել ու տեղափոխվել Զալցբուրգ, որտեղ 1872 թվականին մահացել է տուբերկուլոզից։

Ստեղծագործություններ

խմբագրել

Էսսերը գրել է օպերաներ, հինգ սիմֆոնիա, երկու սյուիտ նվագախմբի համար և մեծ թվով lied ժանրի ստեղծագործություններ, որոնք բավականին հայտնի էին այդ ժամանակ։ Նրա երկու ամենահայտնի օպերաներն են «Thomas Riquiqui oder die politische Heirath»-ը ( օպ. 10, տեքստի հեղինակ՝ Կառլ Գոլլմիք, առաջին բեմադրությունը՝ Մայնի Ֆրանկֆուրտում, 1843 թ.) և «Die zwei Prinzen»-ը (օպ. 15, տեքստի հեղինակ՝ Կառլ Գոլլմիք, առաջին բեմադրությունը՝ Մյունխենում, 1845 թ.), բացի այդ՝ նրա «Չորրորդ սիմֆոնիա»-ն (ռե մինոր օպ. 44, 1853 թ.[1]) և «Երկրորդ սյուիտ» (լա մինոր օպ. 75, 1866 թ.)[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Trotz mäßiger Beurteilung widmete die Neue Zeitschrift für Musik [Jhrg. 42 (1855), S. 273–275] ihr breiten Raum für eine Besprechung.
  2. Vgl. Hermann Kretzschmar: Führer durch den Konzertsaal, Bd. 1, Leipzig 1913, S. 665.

Արտաքին հղումներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Woess, Margareta (1947), Heinrich Esser. Eine Darstellung seines Lebens und Wirkens als Dirigent unter besonderer Berücksichtigung seiner Beziehung zu Richard Wagner. Dissertation University of Vienna, 3 vols.
  • Mueller, Karl-Josef (1969), Heinrich Esser als Komponist. Dissertation University of Mainz.
  • "Heinrich Esser" at Austrian Music Encyclopedia Online.