Անաստեզիոլոգիա - զգայազրկում Անաստեզիոլոգիա (հին-հուն ἀν- — ժխտական նախդիր, αἴσθησις — զգայունություն և λόγος — ուսուցում ) — բժշկության հատված, որը զբաղվում է անզգայացումն ապահովվող միջոցների և մեթոդների ուսումնասիրմամբ, այսինքն՝ զգայունության կորստով, այդ թվում նաև սուր ցավային ախտանիշների, շոկային վիճակների, վնասվածքների և բժշկական միջամտությունների : Նախաբան Ի տարբերություն ալգոլոգիայի, որը զբաղվում է քրոնիկական ցավերի ուսումնասիրմամբ՝ զգայազրկումը զբաղվում է համեմատաբար սուր ցավերով, որոնք առաջանում են վնասվածքների, բժշկական միջամտությունների, սուր հիվանդույթունների և պաթոլոգիական իրավիճակների հետևանքով: Զգայազրկումը սերտ կապ ունի վերակենդանացման հետ, քանի որ զգայազրկողը պարտավորվում է զգայազրկման ընթացքում՝ լուծել կյանքի պարամետրերի ապահովումը ՝ շնչառություն, արյան շրջանառություն: Սկզբնական շրջանում այս ոլորտը համարվում էր վիրահատության մի մաս, սակայն էվոլյուցիոն գործողությունների հետևանքով՝ տարրանջատվեց որպես առանձին գիտություն: Ցավի ուսումնասիրումը դա անզգայացման ընդամենը մի մասն է: Պրակտիկորեն՝ զգայազրկումը լուծում է հիմնական խնդիրը ՝ ապահովում է հիվանդի անվտանգությունը վիրահատական բուժման ամբողջ ընթացքում, օրգանիզմի ռեակցիայի իջեցմամբ՝ վնասվածքների նկատմամբ, ինչպես նաև խախտված ֆունկցիաների վերականգնմամբ: Ժամանակակցից ընդհանուր զգայազրկումն իրականացվում է դեղաբանական պատրաստուկներով, որոնք բաղկացած են 4 բաղադրամասերից՝ անալգետիկներ, հիպտոնիկներ, վեգետատիվ պաշտպանության նյութեր և միոռելակսանտներ, հաճախ իրականացվում է նաև բուժվող հիվանդի վիճակի լրացուցիչ անալիզներով՝ արյան փոխներարկում, հակադրական նյութերի ներարկում և այլն : Պատմական ակնարկ Ըստ Մորգանի և Միխայիլի՝ զգայազրկում տերմինը առաջինը կիրառել է հունական փիլիսոփա Դիոսկորիդը ն.թ.ա. I դարում, մանդրագորի թմրանյութանման ազդեցության նկարագրման համար: 1846 թվականին Օլիվեր Ուենդելլ Հոլմսը գգայազրկումը ներկայացրել է, որպես քնաթաթախ իրավիճակ, որը հնարավորություն է տալիս վիրահատական միջամտություն իրականացնել: ԱՄՆ-ում այս տերմինը առաջին անգամ առաջարկվել է օգտագործել XX դարի 20-ական թվականներին՝ կապված այս մասնագիտության գիտական բազայի զարգացման հետ: Ներկա պահին զգայազրկման խնդիրն է վիրահատական միջամտությունների և ծննդաբերությունների ընթացքում ցավային զգայունության վերացում :