Մասնակից:Մարգարիտա/Ավազարկղ

Ելակի պտուղները պարունակաում են մարդու օրգանիզմի համար դյուրամարս շաքարներ 8-11 %, օրգանական թթուներ`1-1.5%, վիտամին A, C , երկաթի հանքային աղեր, ֆոսֆոր, կալիում, կալցիում եւ արոմատիկ նյութեր: Ելակը օգտագործում են թարմ եւ վերամշակված վիճակում: Պտուղների եւ հատապտուղների մեջ ամենից շատ երկաթ պարունակում է ելակը: Ժողովրդական բժշկության մեջ ելակը օգտագործում են գաստրիտների, ստամոքսի խոցի, շաքարախտի, երիկամային եւ լյարդի քարերի ժամանակ: Ելակը արժեքավոր է սակավարյունության դեմ:

Ելակից պատրաստում են մուրաբաներ, ջեմեր, պովիդլո, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլայաին խմիչքներ: Ելակը դրական է ազդում երեխաների զարգացմանը: Բոլորին քաջ հայտնի է, որ ելակը շատ համեղ է, բայց այն, որ նա ազդում է նաեւ մարդու զգացողության եւ տրամադրության վրա, թերեւս, քչերին է հայտնի: Ելակը նաեւ նպաստում է ախորժակի բարելավմանը, կարգավորում է աղի քանակությունն օրգանիզմում, նպաստում է արյունագոյացմանը: Վայրի ելակը հարուստ է B խմբի վիտամիններով: Օրգանիզմում այս վիտամինի բացակայության պատճառով սակավարյունություն է առաջանում: Այն օգտակար է նաեւ սրտանոթային հիվանդություններ ունեցողներին:

Ելակը վիտամին C-ի մեծ աղբյուր է: Ելակի մեջ այս վիտամինի պարունակությունն ավելի է, քան նարնջի մեջ: Ելակը պարունակում է կալիում, որը արյան ճնշման իջեցման համար անհրաժեշտ է, ինչպես նաեւ` երկաթ, յոդ, ֆտոր, պղինձ:

Ելակը բարձրացնում է տրամադրությունը, պայքարում է անքնության դեմ, հակադեպրեսիվ միջոց է համարվում: Այս պտուղը լավացնում է նաեւ մաշկը:

Ելակով դիետաների բազմաթիվ տեսակներ տարածված են Եվրոպայում, քանի որ այն, չնայած հարուստ վիտամիններին, շատ քիչ կալորիա է պարունակում: Նիհարելու համար, օրինակ, խորհուրդ է տրվում ելակն ուտել կեֆիրի հետ` առանց շաքարի: Ամռանը փորձեք օրական ուտել առնվազն 1 թեյի բաժակի չափով ելակ: Խուսափեք արհեստական` հորմոններով աճեցված, «չաղ»-խոշոր ելակից, կերեք փոքրիկ, տեղական տեսակը: Այն ավելի համեղ է եւ օգտակար: Ելակը եւ մորին կարող եք երկար պահպանել սառեցման ճանապարհով: Այդպիսով պահպանվում են վիտամինները: Թարմ ելակի տերեւները կարող եք չորացնել մութ, օդափոխվող վայրում: Չի կարելի ելակ օգտագործել հղիության ժամանակ, բարձր թթվայնությամբ գաստրիտի եւ կույրաղիքի քրոնիկական ցավերի դեպքում, քանի որ այն շատ ալերգիկ է:

Klubnika-1Ելակը դանդաղեցնում է ծերացման գործընթացն ու կանխում քաղցկեղի առաջացումը: Նման հայտարարությամբ հանդես են եկել իտալացի և իսպանացի գիտնականները, որոնք ելակի դրական «կողմերը» փորձարկել են կամավորների խմբի հետ:

2 շաբաթվա ընթացքում կամավորներն ամեն օր առնվազն կես կիլոգրամ ելակ են կերել և անընդհատ անալիզներ հանձնել: Արդյունքում գիտնականները պարզել են, որ ելակը ամրացնում է էրիտրոցիտների կայունությունը և բարելավում արյան պլազմայի հակաօքսիդային հատկությունները: Իսկ դա նշանակում է, որ ելակը դանդաղեցնում է ծերացումը և կարող է կանխել նույնիսկ քաղցկեղի առաջացումը: Փորձարկման հեղինակ Մաուրիցիո Բատտինոն վստահ է, որ հարկավոր է ամեն օր ելակ ուտել:

Ելակը մանրաթելի հիանալի աղբյուր է, իսկ մանրաթելն օգնում է խոլեստերինի մակարդակի նվազեցմանը եւ հաստաղիքի լավ աշխատանքին: Ընդհանուր առմամբ, հատապտուղները չափազանց օգտավետ են առողջության համար: Հնարավորություն դեպքում ելակ ցանկալի է օգտագործել կլոր տարին

Ի գիտություն. Մի նոր ուսումնասիրության համաձայն, ամեն օր ելակ ուտելը կարող է զգալիորեն նվազեցնել արյան մեջ պլազմային հոմոսիստեինի արտադրությունը, որի թույլատրելիից բարձր մակարդակները նպաստում են սրտանոթային հիվանդությունների, այդ թվում ինֆարկտի եւ կաթվածի առաջացմանը: Բժիշկ Ջին Սփիլլերն ասում է.

«Ուսումնասիրել ենք ելակի ազդեցությունը հոմոսիստեինի տարբեր մակարդակներ ունեցող անձանց վրա: Պարզեցինք, որ ելակ ուտելը նպաստել է հոմոսիստեինի թույլատրելիից բարձր մակարդակի նվազեցմանը»:

«Սֆերա» հաստատությունն իր կողմից արված ուսումնասիրության շրջանակներում 12 շաբաթվա ընթացքում 24 առողջ անձանց տվել է մրգերի, բանջարեղենի եւ հացահատկեղենի նվազ պարունակությամբ սնունդ: 4 շաբաթ անց չափվել են այդ անձանց պլազմայի մակարդակները: Ուսումնասիրության հաջորդ 8 շաբաթների ընթացքում ուսումնասիրության մասնակիցներին ամեն օր տրվել է ելակ, եւ չափվել է հոմոսիստեինի մակարդակը նախքան այդ ու դրանից հետո: Հայտնաբերվել է, որ 9-ից բարձր հոմոսիստեինի մակարդակ ունեցող անձանց հոմոսիստեինը նվազել է: Իսկ դա շատ լավ նշան է, քանի որ հոմոսիստեինը կապված է սրտանոթային հիվանդության առաջացման վտանգի հետ:

Պլազմայի մակարդակները մեկ անգամ եւս չափվել են ուսումնասիրության մասնակիցների շրջանում: «Սֆերա» հաստատության կողմից արված ուսումնասիրությունը եզրահանգել է, որ ելակի օգտագործումը նպաստում է պլազմային հոմոսիստեինի մակարդակների կարգավորմանն արյան մեջ: Սա կարեւոր է, քանի որ հոմոսիստեինի բարձր մակարդակը սրտանոթային հիվանդությանը նպաստող գործոններից մեկն է: