Միքայել Գայֆեջյան (8.03.1922 - 26.11.1989)

խմբագրել

Նկարիչ Միքայել Գայֆեջյանը (Գայվաչյան, Գայֆաչյան կամ Գայֆաջյան*) ծնվել է 1922 թվականի մարտի 8-ին Ստավրոպոլում, Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի ընտանիքում, (մահացել է 1989 թվականի հոկտեմբերի 26-ին):  Ուսումը ստացել է Ստավրոպոլում: Մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին՝ սկզբից մինչ վերջնական ավարտը, եղել է եֆրեյտոր, մասնակցել Եվրոպայի ազատագրման մարտերին՝ իր լուման ներդնելով Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան, Սլովակիան, Չեխիան, Ավստրիան ֆաշիզմից ազատագրելու պայքարում, ստացել է բազմաթիվ շքանշաններ, այդ թվում՝ խիզախութեան համար, ֆաշիզմից Բեռլինի, Բուխարեստի, Բուդապեշտի, Վիեննայի ազատագրման համար:  

Այնուհետև հաստատվել է Հայաստանում, աշխատանքի անցել Ստանիսլավսկու անվ. դրամատիկական թատրոնում՝ որպէս նկարիչ: Զուգահեռ աշխատել է նաև Թատերական ինստիտուտում, պատանի հանդիսատեսի թատրոնում: Անձամբ ճանաչել է Ֆրունզիկ Մկրտչյանին, Հրաչյա Ղափլանյանին, Արմեն Ջիգարխանյանին և այդ սերնդի մի քանի այլ արվեստագէտների: Բացի դասավանդելուց և թատրոններում դեկորներ ձևավորելուց, զբաղվել է գեղանկարչությամբ, եղել է նկարիչների միութեան անդամ, մասնակցել մի շարք ցուցահանդէսների, ստացել մրցանակներ:

Ստացել է պատվոգրեր և շնորհակալագրեր, այդ թվում՝ աճող սերնդի գեղագիտական դաստիարակութեան գործում ունեցած ծառայությունների համար,  ռազմական աշխատանքների համար՝ սահմանապահ զինվորների շրջանում, Մոսկվայում կայացած հայկական արվեստի ու գրականութեան 10-օրյակի կապակցութեամբ  կերպարվեստի և զարդակիրառական արվեստի ոլորտում ակտիվ մասնակցութեան համար, Ստանիսլավսկու անվ. դրամատիկական  թատրոնում երկարամյա ամբասիր բազմազան ու հետաքրքիր աշխատանքի համար:

Ամուսնացել է, ունեցել երեք երեխա՝ երկու տղա, մի աղջիկ: Կինը՝ Գալինա Ռասմաջյանը, եղել է մասնագիտութեամբ բուժքույր: Աղջիկը՝ Գայանե Գայֆաջյանը, սովորել է Օստրովսկու անվ. մանկավարժական քոլեջում (այժմ՝ Հումանիտար քոլեջ), աշխատել է ֆիզիկայի ինստիտուտում,  ներկայումս աշխատում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:  

*Ազգանվան նման տառափոխությունն առաջացել է ռուսերեն լեզվով գրառելիս:

Հոդվածի աղբյուրը հավաստի է, տեղեկություններն ու նկարները տրամադրել է Միքայել Գայֆեջյանի աղջիկը՝ Գայանեն: