Մասնակից:Մանանա Մաթևոսյան/Ավազարկղ 2

Բրազիլիայի հայկական տպագրություն,

Սան Պաուլոյում տարբեր տարիների տպագրվել են շուրջ 15 անուն հայկական պարբերակններ, որոնք, սակայն, կարճատև կյանք են ունեցել։

Առաջինը Հնչակյան ուսանողական միության պաշտոնաթերթ «Կայծ» ազգայնական, գրական, գեղարվետսական ամսագիրն է։ Լույս է տեսել 1933-1937 թվականներին, որի խմբագիրն էր Երվանդ Կարմրակը (Երվանդ Մխիթարյան)։

Հետագա տարիներին հրատարակվել են «Վերելք» (1946-1947), «Հայաստանի ձայն» (1947-1950), «Հայաստան» (1965-1967), «Սիփան» (1983-1987), «Նոր Անի», «Տրիբունա Արմենիա» (պորտուգալերեն) պարբերակաները։

Ներկայում լույս են տեսնում «Իրիս» («Ծիածան», Սան Պաուլո), «Մասիս» (Ռիո դե Ժանեյրո, հրատարակիչ՝ Արա Նևրուզ), «Լրատու» (հայերեն, պորտուգալերեն) պարբերականները։ 1995 թվականից վերահրատարակվում է բրազիլահայ թեմի «Սիփան» (Սան Պաուլո) երկամսյա պաշտոնաթերթը (հայերեն, պորտուգալերեն, խմբագիր՝ Տաթև արք. Ղարիբյան)։

Բրազիլական պարբերականներում հաճախ տպագրվում են լրագրող Մաքս Պարոնյանի նյութերը, իսկ քաղաքական բնույթի հրապարակումներով հայտնի է Ֆեռնանդո Գասպարյանը։