Քարերի երկիր Հայաստան

խմբագրել

Իմ երկիրը քարերի ու լեռների երկիր է իմ Հայաստանը:Դարեր շարունակ հայը քարից հաց է քամել,կառուցել ու շենացրել է իմ հայրենիքը:Ամեն տարի բազմաթիվ տուրիստներ են գալիս տեսնելու մեր Հայաստան:Նրանց զարմանում են մեր զարդաքանակ խաչքարերը,մեր եկեղեցիներն ու վանքերը: Շատ է զարմացնում ու հիացնում Գեղարդավանքը,որը ժայռափոր է:Հրաշք է նաև մեր Մասիսն ու Սիսը,Արագած լեռը: Դարեր շարունակ հայ ժողովուչդը մշակել ու փխրացրել է այս քարքարոտ հողը ու լավ բերք է ստացել:Հայաստանը հայտնի է իր համեղ ծիրանով:Չնայած որ հողը քարքարոտ է մեր երկրում մրգերն ու բանջարեղենները շատ համեղ են,քան այլ երկրներում: Ես ուզում եմ,որ իմ հայրենիքը օրեցօր ավելի ծաղկի ու գեղեցկանա,կառուցվի,բայց չավիրվի: