Անտոն Միխայելովիչ Լեգաշով (1798 թ., Լիպովկա, Պենզա նահանգ, Սանկտ Պետերբուրգ)- ռուս դիմանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1798 թվականին Պենզա Մոկշայի շրջանի Լպովկա գյուղում, քաղքենի ընտանիքում: Մանկության տարիներին նախ երաժշտության դասեր է ստացել, ապա սովորել է ատաղձագործություն: 1820 թվականին, երբ արդեն Սանկտ Պետերբուրգում էր, որպես ազատ ունկնդիր հաճախում է Իմպերիալիստական արվեստի ակադեմիա: Ուսանում է Ա.Գ. Վառնեկինի մոտ և հմտանում դիմանկարչության բնագավառում:1824 թվականին իր աշխատանքների համար արժանացել է արծաթե մեդալի: 1825 թվականին Ակադեմիական կոմիտեն ներկայացնում է միջնորդագիր, որպեսզի գեղանկարչին իր կատարած աշխատանքի համար շնորհեն 14-րդ կարգի նկարչի կոչում , սակայն կայսեր Նիկոլաս 1-ինը մերժում է միջնորդագիրը: Կոմիտեի ղեկավարին ուղղարկում է գրություն, որում ասվում է. «Ես տեսա աշխատանքը և գտնում եմ,որ վաղ է կարգ շնորհել: Հարկավոր է տալ մեկ տարի ժամանակ աշխատանքները վերափոխելու և բարելավելու համար, ապա նոր միայն կարգ շնորհել»:


1829 թվականին արվեստագետը կոչում է ստանում Չինաստանի ուղղափառ եկեղեցու կողմից, որտեղ նա կարճ ժամանակում մեծ հռչակ է ձեռք բերում: Նրա նկարները մեծ պահանջարկ ունեին:


Արվեստագետի 1839 թվականի զեկույցից հայտնի է դառնում, որ Պեկինում նա կատարել է 26 խոշոր պատմական ու հոգևոր նկարներ և 24 դիմանկար՝չինական գահակալների նկարներով, որոնց մի մասը այժմ պահվում է ռուսական թանգարաններում: